ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է 05/14/2024 12:49 | ԼՐԱՀՈՍ
![](https://www.pastinfo.am/news_images/589/1764074_1/marguerite_barankitse_with_schoolchildren_in_kigali_credit_tina_hillier.thumb.jpg)
Յուրաքանչյուրը կարող է առաջադրել մարդասիրական գործունեությամբ զբաղվող անհատի 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակի
2024 թ. մայիսի 14, Երեւան. 2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն սկսված է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս համաշխարհային մրցանակը բացահայտում է եւ աջակցում մերօրյա հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություններ են իրականացնում այն համայնքներում, որտեղ ամենաշատը կա դրա կարիքը:
«Ինձ մեծ ուրախություն է պատճառում առաջադրումների նոր փուլի մեկնարկը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: «Ընտրող հանձնաժողովի պատվարժան անդամներն ու ես անհամբեր սպասում ենք նոր եւ ոգեշնչող թեկնածուների առաջադրմանը եւ նրանց ազդեցիկ պատմություններին: Ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ առաջադրում են համայնքներում աշխատող հարյուրավոր ակտիվիստների, որոնց արժանի են համարում այս մարդասիրական մրցանակին, իսկ մեզ համար պատիվ է, որ կարող ենք լույս սփռել նրանց ակնառու աշխատանքի վրա»:
Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել մերօրյա հերոսների, որից հետո ստուգվում է նրանց համապատասխանությունն առաջադրման չափանիշներին: Նախնական գնահատումից հետո «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհուրդը կազմում է թեկնածուների կարճ ցուցակ: Ավելի ուշ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրում է «Ավրորայի» հերոսներին, ապա՝ մրցանակի դափնեկրին, որի անունը հայտարարվում է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ:
2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր ճանաչվեց Դենիս Մուկվեգեն՝ կանանց պաշտպանելու եւ սեռական բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար գործադրած խիզախ ջանքերի համար: Այսպիսով, նա ստացավ նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակն ուղղելով համայնքային ակտիվիստների աջակցությանը, որոնք օգնում են կարիքավոր մարդկանց:
Ստեղծվելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում: Այն արդեն օգնության ձեռք է մեկնել ծայրահեղ կարիքի մեջ գտնվող ավելի քան 3.2 միլիոն մարդու:
Լուսանկարում՝՝ Մարգարիտ Բարանկիցեն դպրոցականների հետ Կիգալիում: Հեղինակ՝ Թինա Հիլիեր
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
Ստեղծվելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: «Ավրորան» էապես բարեփոխել է խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը՝ բացահայտելով եւ աջակցելով մարդասեր հերոսներին ու նրանց խիզախ գործունեությունը: «Ավրորան» արդեն նախաձեռնել է եւ աջակցել ավելի քան 427 նախագծի 56 երկրում եւ տարածքում՝ զգալի ազդեցություն գործելով խիստ կարիքի մեջ գտնվող մոտավորապես 3.2 մլն մարդու կյանքի վրա: Ավելին իմանալու համար այցելեք www.AuroraPrize.com:
ԶԼՄ-ների համար՝ [email protected]
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35544_1/f67867487ea9e1_67867487eaa22.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6807/mhm0146123.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
- 01/21/2025 08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից