Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ 05/17/2024   17:43 Միշտ լույսը հաղթել է խավարին. Երիտասարդական ֆորումի մասնակիցները հանդիպել են Թովմաս Առաքելյանի հետ 05/17/2024   17:31 Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին 05/17/2024   17:28 Գումարի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանում սպանել են 47-ամյա տղամարդուն, փորձել սպանել նրա 38–ամյա ընկերոջը 05/17/2024   17:24 Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը 05/17/2024   17:15 Շարժման առաջնորդը հանդիպում է բժշկական համայնքի հետ. ուղիղ 05/17/2024   17:11 Հրաժարականի հարցը որևէ քննարկման չի կարող դրվել. Սարգիս Խանդանյան 05/17/2024   17:02 Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան 05/17/2024   16:53 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 05/17/2024   16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 05/17/2024   16:38 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան 05/17/2024   16:38 Որ մթերքներն են դրական ազդում ձայնի վրա, որոնք՝ բացասաբար 05/17/2024   16:36 Նոր ֆլեշ մոբ «ես +1». Քաղաքացիները միանում են Սրբազանի հայտարարությանը, թե. «այս պայքարից ոտք ետ դնողը չեմ»
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»

Շատ խառն էր իրավիճակը, խրամատ չկար, միայն ծառեր ու չոլեր էին, խուճապ. իրենք անտառից էին կրակում, պատրոնը կա, բայց մարդ չկա. Վահանյանի գործով հարցաքննվում են տուժողները (տեսանյութ) 08/17/2023   21:17  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա նիստին հարցաքննվել են տուժողներ Էրիկ Գասպարյանը և Արայիկ Գալստյանը։ Տուժող Էրիկ Գասպարյանը Խուռհատ սարից նահանջելուց հետո հայտնվել է շրջափակման մեջ, Վանք գյուղի տներից մեկում օրեր շարունակ գտնվելուց հետո գերեվարվել։ Պատասխանելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանի դիտարկմանը, թե հնարավո՞ր է արդյոք, որ Խուռհատ սարից նահանջելուց հետո ճիշտ ուղղորդման դեպքում կարողանային հասնել երրորդ գումարտակ, տուժողը նշեց. «Մեզ, ինչքանով որ խոսակցությունը հասել է, ասել են՝ երրորդ գումարտակը հենց մեր դիմացն է, համ էլ՝ հրաձգային զենքի կիրառման ժամանակ փամփուշտները հասել է։ Դրա համար ենք ենթադրում, որ մոտ են եղել»։ Շրջափակման մեջ Էրիկը գտնվել է ևս 20 զինծառայողի հետ, հետո՝ բաժանվել են խմբերի՝ պայմանավորվելով, որ եթե որևէ խումբ դուրս գա շրջափակումից, պետք է հայտնի մյուս զինծառայողների գտնվելու վայրը։

Դատական նիստի ընթացքում զոհված զինծառայողներից մեկի հայրը բարձրացրեց հարցը, թե ինչու հայտնաբերվելուց հետո զինծառայողները չեն հայտնել գտնվելու վայրը, չեն ճանաչել զինծառայողներին, որոնց լուսանկարները ցույց է տրվել, ըստ ծնողի, հանցագործության տարրեր կան։ Նախագահող դատավորն էլ նկատեց՝ դա հանցագործություն չէ, այլ հարց է, եթե սպայական կազմը լիներ, սակայն շարքային զինծառայողներին դա չի վերաբերում. «Սպաներից պահանջեք, ոչ թե՝ գերությունից վերադարձած զինծառայողներից»։ Տուժողը պատմեց, որ պատերազմից առաջ պատշաճ պատրաստություն չէին անցել։ Մինչև Խուռհատ սարից բուն նահանջը զինծառայողն իջել էր, իր խոսքով՝ հացի համար, այդտեղ էլ տեսել էր Իշխան Վահանյանին, «Ուրալ» մեքենաներ, հավաստիացնում է՝ իրեն այդ ժամանակ ոչ ոք չի հարցրել, թե ինչու է դիրքավորված զինծառայողն իջնում, քանի որ հացի ժամ է եղել, մեքենաներով հացը բերել են, ինքն էլ՝ իջել է։ Խուռհատ սարից նահանջի ընթացքում զինծառայողը հակառակորդի չի տեսել։

«Այսինքն, կարող է 5 հոգի էր կրակում ձեր վրա, դուք էլ՝ 150-200 հոգով եք»,- ասաց դատավորը, ինչին արձագանքելով Էրիկը նշեց. « երբ նահանջում են, թիկունքից էլ կրակում են, քանի հոգի ուզում է լինի»։ Դատավորի հաջորդ հարցին՝ նահանջի ժամանակ զորքն ամբողջությա՞մբ էր իջել, թե զորքի մի մասը կռիվ էր տալիս, տուժողը պատասխանեց. «Կարող են զինծառայղներն իրար պահելով իջնեն, օրինակ, շեղելու համար 20-ը կամ 50-ը փախչեն, այդպես հերթով իջնեն »։ Հարցին՝ ինչու էին փախչում, այլ ոչ թե, օրինակ, մնում կռվում և զոհվում, Գասպարյանը պատասխանեց. «Շատ խառն էր իրավիճակը, խրամատ չկար, միայն ծառեր ու չոլեր։ Անկանոն վիճակ էր, խուճապ։ Իրենք անտառից էին կրակում, պատրոնը կա, բայց մարդ չկա»։ Նահանջի ընթացքում, ըստ նրա, չի տեսել իրենից առաջ նահանջող զինծառայողներին։

Այսօրվա նիստում հարցաքննված մյուս տուժողը Արայիկ Գալստյանն էր, որը նույնպես Խուռհատ սարից նահանջելուց հետո հայտնվել է շրջափակման մեջ, ապա՝ գերեվարվել։ Գալստյանը չհիշեց՝ ոչ հրամանատարներին, ոչ էլ՝ դեպքի հանգամանքները, համենայն դեպս, դատարանում շատ մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ չի հիշում։ Պատմեց, որ ծնկից վերևի հատվածում վիրավորում է ունեցել, զինծառայողների մոտ գտնվող հեռախոսները հավաքել են պատերազմից առաջ։ Իշխան Վահանյանի վիրավոր լինելու մասին ինքը լսել է, սակայն՝ չի տեսել, չի տեսել նաև մարտադաշտից հեռանալը։ Նահանջի հանգամանքներին ևս հստակ չանդրադարձավ, ասաց, որ լսել է, գոռացել են «նահանջ», սակայն, թշնամուն չի տեսել։ Թեև Գալստյանն ընդամենը երկու ամսվա ծառայող էր, սակայն հավաստիացրեց, որ հրամաններ կարող էր կատարել, եթե հրաման լիներ դիրքերի փոփոխությամբ կամ առավել բարենպաստ դիրքավորմամբ պաշտպանություն իրականացնելու, չի բացառում, որ կիրականացնեին։ Տուժողի հարցաքննության ընթացքում իրավիճակը լարվեց, երբ իրավահաջորդներից մեկը հարց ուղղեց նրան, թե արդյոք, եթե իմանար, թե ում մեղքով է գերեվարվելու, կգնդակահարեր Իշխան Վահանյանին, թե՝ ոչ։ Հարցին տուժողն ըստ էության չպատասխանեց։ Հաջորդ հարցը, որը վերաբերում էր անպատրաստ նորակոչիկներին մարտադաշտ ուղարկելուն, վրդովվեցրեց ծնողներին։ Վիճաբանություն տեղի ունեցավ։ Տուժողի հարցաքննությունն ավարտվեց, դատական նիստը՝ հետաձգվեց մինչև օգոստոսի 29-ը, ժամը՝ 13.00-ն։

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:33 07/08/2023  |  ԼՐԱՀՈՍԾնվել է 44-օրյա պատերազմում զոհված եղբայրների՝ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը
19:42 19/07/2023  |  ԼՐԱՀՈՍՄեր խնդիրն այն է, որ լիարժեք քայլես, սովորես ու աշխատես. Փաշինյանը հյուրընկալել է 44-օրյա պետարազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին
10:17 11/07/2023  |  Քրեական խրոնիկոնԴասակի հրամանատարը մարտի պայմաններում թողել է մարտական հենակետը և նահանջել. դատախազը գործն ուղարկել է դատարան
21:04 02/07/2023  |  ԼՐԱՀՈՍԼույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ասատուրյանի եղբայրը
16:56 28/06/2023  |  Դատական ռեպորտաժներՏարօրինակ լռությունը սկսում է անհանգստացնել. դատարանում էջերի փնտրտուք սկսվեց
19:22 20/06/2023  |  Կյանքն՝ ԱրցախումՃանապարհը փակվելուց հետո արցախցիները նաև Եռաբլուրում հանգչող հարազատների շիրիմներին են կարոտ մնացել․ ամուսնու ծննդյան օրն անգամ գերեզմանին ծաղիկ դնելու հնարավորություն չունի կինը
20:22 15/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱնդիմադրելի ցանկություն է առաջանում հրապարակել Սպարապետի մասին Փաշինյանի կեղտոտ հրապարակումները. Մամիջանյան (տեսանյութ)
19:57 14/06/2023  |  ՔաղաքականՆկատի ունենալով նաեւ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ չի բացառվում, որ առաջիկա օրերին մեզ կրկին լայնածավալ ռազմական բախումներ են սպասվում. Նահապետյան
19:42 29/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱմեն անգամ երբ հիշում ես՝ ժպիտը դեմքիս, քեզ գրկած հիշիր․ զոհված զինծառայողի վերջին երկտողը մորը (տեսանյութ)
19:46 25/05/2023  |  Դատական ռեպորտաժներԳարիկ Վարդերեսյանն Իշխան Վահանյանին ցուցում է տվել՝ նահանջող զինծառայողներին թիկունքից կրակելու. Տուժողը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]