Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 27 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/27/2023   08:33 Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան. «Ժողովուրդ» 09/27/2023   08:31 ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ. «Հրապարակ» 09/27/2023   08:27 Ոստիկանները զբաղված են բերման ենթարկելով. իրավապահ համակարգում խառնաշփոթ է. «Ժողովուրդ» 09/27/2023   08:20 Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք․ «Հրապարակ» 09/27/2023   08:18 Կնյազ Հասանովը տուն ունի, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ» 09/27/2023   08:15 ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ․ «Հրապարակ» 09/27/2023   08:11 Երևանի անհայտ ճակատագիրը. Ինչ են որոշել քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» 09/27/2023   08:08 Ազգային կոմիտեում լուրջ տարաձայնություններ են առաջացրել․ «Հրապարակ» 09/26/2023   23:52 Շվեդիան 1,36 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու համար 09/26/2023   23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել 09/26/2023   23:23 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 09/26/2023   23:07 Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նաեւ հայ հայտնի գործարարների նկատմամբ 09/26/2023   23:00 Վառելիքի պահեստում պայթյունի հետեւանքով այս պահին հաստատված մահերի թիվը 68 է 09/26/2023   22:52 Հայտնաբերվել է ևս 5 աճյուն 09/26/2023   22:40 ԼՂ-ից 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան. առաջիկայում կսկսվի նույնականացման գործընթաց 09/26/2023   22:22 Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը 09/26/2023   22:04 Ջո Բայդենը կոշիկները փոխել է թենիսի մարզակոշիկներով, որպեսզի ավելի քիչ ընկնի հանրության առաջ․ Axios 09/26/2023   21:49 Հայաստան է հասել 28.120 արցախցի գաղթական. նրանց տրամադրվող կացարանների աշխարհագրությունն ընդլայնվել է 09/26/2023   21:42 Արցախում դագաղներ չեն ճարում,, գարդիրոբների դռներն են ջարդում, որ դրանով մարդկանց հողին հանձնեն. քաղաքացի (տեսանյութ) 09/26/2023   21:25 ԼՂ-ում պայթյունից տուժածներից 67-ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են 09/26/2023   21:21 Հայաստանի վրա ճնշում է գործադրվելու երեք կետով. եվրամիության հարթակը ամենավատն է. Սուրենյանց (Տեսանյութ) 09/26/2023   21:16 Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սեռական հայհոյանքը գնահատվել է որպես ֆիզիկական ոչնչացման վտանգ․ ի՞նչ է նշել Ալբերտ Բազեյանի դեմ ցուցմունք տված անձը 09/26/2023   21:14 ԼՂ-ից տեղահանվածների թիվն այս պահին 20 հազար 270 է. նրանցից 2850-ը տեղաբաշխվել են ՀՀ մարզերում 09/26/2023   21:08 Արմեն Գրիգորյանը Չարլզ Ֆրիզի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը 09/26/2023   20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին 09/26/2023   20:51 Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով 09/26/2023   20:33 ԵՄ. անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ ու վճռական փոխզիջումային որոշումներ 09/26/2023   20:21 Անահիտ Մանասյանը ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցցչի հետ այցելել են Կոռնիձորի հումանիտար կայան 09/26/2023   20:06 Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է․ ՄԻՊ 09/26/2023   19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան 09/26/2023   19:36 Ի՞նչ նյութական ահռելի կորուստներ ունենք Արցախում․ Թադևոս Ավետիսյան 09/26/2023   19:28 Հայաստանում բացվել է Բելգիայի դեսպանություն 09/26/2023   19:24 Ամերիկյան համալսարանը մտահոգված է. ուսանողները բերման են ենթարկվել, թեեւ որեւէ խախտում թույլ չէին տվել 09/26/2023   19:09 Եվրահանձնաժողովը 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին 09/26/2023   18:55 Մարդիկ հյուծված են ու մրսած, արդեն կա 2 մահ կա և 1 մահամերձ մարդ. Լիսագորցիներին թույլ չեն տալիս դուրս գալ գյուղից 09/26/2023   18:50 Ստեփանակերտ. մարդիկ վերջին պահածոները դրսում են թողել, որ ում պետք է՝ վերցնի 09/26/2023   18:50 Պրոֆեսոր Սթիվ Ջեֆերին և իր թիմը Հայաստանում են. բժշկական ծառայություններ կմատուցեն Ասկերանի պայթյունից տուժածներին 09/26/2023   18:44 Ստեփանակերտը աղետից հետո. մաքրել-գեղեցկացնելը չեն մոռանում 09/26/2023   18:30 Հաջիեւը գոհ է Արմեն Գրիգորյանի հետ բանակցություններից ու դրանք՝ «բավական կառուցողական» գնահատել 09/26/2023   18:28 Անկեղծ ասած չհասկացա Հրապարակի երեկոյան ցույցը չեղարկելը. չի կարելի այսպես կտրուկ բաներ անել. Վրթանեսյան 09/26/2023   18:22 Գրիգորյանը Բրյուսելից կմեկնի Բեռլին 09/26/2023   18:19 Ադրբեջանական զինված հարձակմամբ ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա. Թաթոյան 09/26/2023   18:06 Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում. ԱՆ 09/26/2023   17:59 Էրդողանի ուղերձները պարզ լեզվով մոտավորապես հետևյալն էին՝ ամեն դեպքում միջանցքը պետք է լինի՝ Իրանը կտա, թե Հայաստանը, թող իրենք որոշեն. արևելագետ 09/26/2023   17:52 Ցեղասպան Ադրբեջանը փորձում է հումանիստի կեղծ դիմակ կրել 09/26/2023   17:38 ԱՄՆ-ն ակտիվորեն դիտարկում է ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ. Փաուերը՝ ԼՂ-ի մասին 09/26/2023   17:36 Այս պահի դրությամբ՝ 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը. Տիգրան Խաչատրյան (տեսանյութ) 09/26/2023   17:33 Բուհում քաղաքական քարոզչության և բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերը հանգեցնելու է պատասխանատվության. ԵՊՀ 09/26/2023   17:14 Ամբողջ կյանքը փոքրիկ տոպրակում կապած ու Հայաստան ժամանած արցախահայությունը հաշվառման փուլում է (տեսանյութ) 09/26/2023   17:10 Բնակչության մեծ մասը դեռ Ճարտարում է․ բենզինի ենք սպասում երեկվանից, չկա․ քաղաքապետ
09/26/2023   18:50 Ստեփանակերտ. մարդիկ վերջին պահածոները դրսում են թողել, որ ում պետք է՝ վերցնի 09/25/2023   11:54 Ֆրանսիան այսօր շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, որովհետև հենց դա է վտանգված. Մակրոն 09/26/2023   10:13 Օգտատերը հրապարակել է Ասկերանում վառելիքի պահեստի պայթյունից տուժած արցախցիների անունները 09/26/2023   12:07 Արցախում պայթյունի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում. ՍիվիլՆեթ 09/25/2023   16:10 Ծանր է, աննկարագրելի ծանր․ երեխաները տան պատերն են պաչում ու անդադար հարցեր տալիս՝ ո՞ւր ենք գնում, ե՞րբ ենք հետ գալու մեր տուն․ հայրական օջախներին հրաժեշտ են տալիս արցախցիները 09/25/2023   20:11 Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ 09/25/2023   13:37 Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ. Սամվել Բաբայան 09/26/2023   12:30 Զանգվածային թունավորում՝ ադրբեջանական դպրոցում 09/26/2023   10:53 Երկրաշարժ Թուրքիայում 09/25/2023   20:16 Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ 09/25/2023   12:25 Վերջին անգամ գիշերեցի իմ տանը, ավելի ճիշտ լուսացրի, կներես պապ, չկարողացա գալ քեզ հրաժեշտ տալու, պատից կախված լուսանկարդ սրբորեն ինձ հետ վերցնելու. արցախցի 09/25/2023   12:56 Արցախցի կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ Shamshyan.com 09/25/2023   21:27 Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան 09/25/2023   13:54 Ադրբեջանը հիմա էլ պատրաստվում է Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով 09/25/2023   16:28 Հայ գործարարը 50 աշխատատեղ է ստեղծել իր ընկերությունում՝ հատուկ արցախցիների համար 09/25/2023   15:00 Նրանք ցանկացել են ամուսնանալ Արցախում․ Պսակադրություն՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում 09/26/2023   15:05 Այն, որ Ճարտարում մենակ Նարեն ու իր ընտանիքն են մնացել, վառելիք չունեն, որ դուրս գան, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը, իրենց հետ կապի մեջ եմ. Գևորգյան 09/25/2023   19:59 Հազարավոր մարդիկ են եղել խմբված, որոնք սպասում էին բենզին ստանան. Կրակ է, որ թափվում է էս ժողովրդի գլխին. ականատես 09/25/2023   20:54 Խաղաղապահների բուժանձնակազմը ներգրավվել է պայթյունից տուժածներին ցուցաբերվող օգնությանը 09/25/2023   10:44 Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնում է հայերի ձերբակալության մասին, որոնց, իբր, կասկածում են իրենց մտացածին պայթյունի մեջ

Դատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները 06/09/2023   10:42  |  Քրեական խրոնիկոն

2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում տեղի է ունեցել Դատավորների եվրոպական միության (European Association of Judges) տարեկան համաժողովը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Եվրոպական երկրներում դատական իշխանության արդի մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես՝ ի թիվս այլ երկրների, քննարկվել են Լեհաստանում, Ռումինիայում, Ուկրաինայում, Լիտվայում, Խորվաթիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում և Հայաստանում դատական իշխանության անկախությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, մի շարք դեպքերում ընդունվել են բանաձևեր:

Հայաստանի Հանրապետությունում դատավորների անկախության սահմանափակման դեմ վերջին ժամանակաշրջանում իրականացվող տարաբնույթ ոտնձգությունները ՀՀ դատավորների միության կողմից պարբերաբար բարձրաձայնվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային գործընկերների հետ քննարկումների ժամանակ, ինչն էլ միջազգային գործընկերների կողմից տևական ժամանակ ուսումնասիրվել է և պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկել Աթենքում:

Հայաստանում դատավորների անկախության արդի մարտահրավերների վերաբերյալ զեկույցը գրեթե միաձայն ընդունվել է 40-ից ավելի անդամ երկրների պատվիրակների քվեարկությամբ.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(Բանաձև)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ (ԽՆԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում կայացած հանդիպման ընթացքում Դատավորների եվրոպական միությունը (այսուհետ նաև՝ EAJ) լուրջ մտահոգություն է արձանագրում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք բացասաբար են անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի անկախության վրա և հանգեցրել են կարգապահական վարույթների չարաշահման՝ որոնք մասնավորապես ծառայում են դատավորներին դատական համակարգի խնդիրների, գործունեության վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն արտահայտելու զսպող միջոց:

Բարձրագույն դատական խորհրդի կազմում ներառված են դատավոր չհանդիսացող հինգ անդամ, ովքեր ընտրվում են Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով և պետք է լինեն իրավաբան գիտնականների կամ այլ հեղինակավոր իրավաբանների թվից[1]: Ոչ դատավոր անդամի թեկնածությունը պետք է առաջադրի Ազգային ժողովի խմբակցությունը[2]։ Խորհրդի ներկայիս դատավոր չհանդիսացող բոլոր անդամներն առաջադրվել և նշանակվել են ԱԺ իշխող խմբակցության կողմից, որն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն է կազմում:

Չեն բացահայտվել, հրապարակվել իշխող կուսակցության կողմից թեկնածուների ընտրության չափանիշները՝ որակավորման ու արժանիքների տեսանկյունից, չեն հրապարակվել նաև մինչ առաջադրումը նրանց ընտրության ընթացակարգն ու չափանիշները: Ընտրության համար առաջադրվածներից երկուսը նշանակմանն անմիջապես նախորդող ժամանակահատվածում զբաղեցրել են համապատասխանաբար Արդարադատության նախարարի և նույն նախարարի տեղակալի պաշտոնները։ Նրանցից առաջինը ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո անմիջապես ստանձնել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը:

Նման նշանակումներն ու այն, որ խմբակցության կողմից փորձ չի արվել փաստարկել, հաստատել թեկնածուների ընտրության, արժանիքների չափանիշները, հանգեցնում են աներկբա դատողության առ այն, որ դրանք կատարվել են քաղաքական դրդապատճառներով:

Դատավոր չհանդիսացող անդամների նշանակումներն անհամատեղելի են Դատական խորհուրդների եվրոպական ցանցի (ENCJ) կողմից սահմանված չափանիշների հետ, որոնք նախատեսում են, որ դատական խորհուրդների ոչ դատավոր անդամների, թեկնածուների ընտրության և նշանակման գործընթացը պետք է հիմնված լինի արժեքային (որակավորման) չափանիշների վրա և լինի թափանցիկ[3]: Նրանք անտեսել են նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 2018 թվականին տրված խորհրդատվական հանձնարարականն առ այն, որ Հայաստանը պետք է «նախատեսի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության բաց, թափանցիկ և մրցակցային ընթացակարգ և սահմանի Ազգային ժողովի կողմից նրանց ընտրելու հստակ չափանիշները»:

Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող Արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը:

Նշվածը հստակ արձանագրված է նաև ԳՐԵԿՈ-ի (GRECO) կողմից չորրորդ փուլի գնահատման շրջանակներում[4]։ Այն նաև վերահաստատում է Բարձրագույն դատական խորհրդի, որպես կարգապահական գործերով որոշումներ կայացնող մարմնի, քաղաքական ազդեցությունից բացարձակապես զերծ լինելու անհրաժեշտությունը:

Ավելին, Դատավորների եվրոպական միությունը լիովին անընդունելի է համարում վերջերս իրականացվող քայլերը, որոնք ուղղված են դատավորների՝ արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտվելու, ցանկացած տեսակետ կամ մտահոգություն արտահայտելուց զերծ պահելուն:

Մասնավորապես՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին և 26-ին, դեկտեմբերի 2-ին և 3-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն Արդարադատության նախարարի պաշտոնում իրեն անմիջապես փոխարինած իրավահաջորդի մասնակցությամբ հրավիրել է հավաքներ Հայաստանի բոլոր դատավորների մասնակցությամբ՝ ազդարարելով «խոսնակների ցանցի» ստեղծման մասին,
ինչը ենթադրում էր միայն իր կողմից հաստատված անհատների կողմից դատական իշխանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ արտահայտվելու իրավասություն: Դրան հաջորդել է Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցումն այն դատավորների նկատմամբ, ովքեր լիազորված չեն եղել որպես խոսնակներ, հրապարակային արտահայտվել են դատական իշխանության հիմնախնդիրների վերաբերյալ: Մասնավորապես՝  դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ հարուցվել էր կարգապահական վարույթ, այն առիթով, որ նա սոցիալական հարթակներում բարձրաձայնել էր խոսքը, լրատվամիջոցներին հարցազրույցներ էր տվել, բարձրաձայնել էր նաև դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածության հետևանքների, ազդեցության մասին: Արդյունքում դատավոր Նախշքարյանի լիազորությունները 2023 թվականի փետրվարի 27-ին դադարեցվել են: Կարգապահական վարույթ է հարուցվել նաև դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև՝ այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը:

8.Դատավորների եվրոպական միությունը (EAJ) դատապարտում է կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը:

Ամփոփելով՝ Դատավորների եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին կոչ է անում.

Լիարժեքորեն հետևել ու պահպանել դատական իշխանության անկախության սկզբունքը բոլոր առումներով:
Երաշխավորել ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածությունների առաջադրումը (ընտրությունը) բաց, թափանցիկ, որակական չափանիշների ներքո, ինչպես նաև՝ զերծ գործադիրի կողմից քաղաքական ազդեցության ենթարկվելուց,
Հարգել դատավորների խոսքի ազատության իրավունքը,

Զերծ մնալ դատավորների նկատմամբ չարաշահումներով կարգապահական վարույթների հարուցումից, որոնք միտված են զսպելու դատավորների կողմից դատական համակարգի և դրա կառույցների, ինստիտուտների վերաբերյալ հրապարակային խոսքը,
Վերանայել այն գործերը, վարույթները, որոնք նախաձեռնվել են Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահմամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:10 08/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
17:58 06/06/2023  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզի դատարանի դատավորը Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրվելուց հետո կտեղափոխվի Երևան
13:49 06/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել 7 դատավորների երդման արարողությունը
15:55 02/06/2023  |  ԼՐԱՀՈՍԴատարանների 30 թափուր հաստիքը պետք է համալրենք, որ մատներից փուշ հանող լինի. դատական դեպարտամենտի ղեկավար
21:02 31/05/2023  |  Վարչական իրավունքԴատավոր Արման Հովհաննիսյանի հայցադիմումը դատարանը մերժել է վարույթ ընդունել, Գնել Գասպարյանի հայցադիմումի վարույթ ընդունումը՝ մերժվել է մասնակի
10:29 29/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ են նշանակվել
14:58 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍԵլիզավետա Դանիելյանը և Լիզա Գրիգորյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ
14:56 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊետք է թեթևացնենք դատարանների ծանրաբեռնվածությունը, պետք է համամասնորեն համալրել դատավորների թիվը. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու
13:56 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՄեր երկրի քաղաքական իշխանությունը վերջին հինգ տարվա ընթացքում շարժվում է պետական և հասարակական կյանքում հրատապ արմատական փոփոխություններ նախաձեռնելու ճանապարհով. Թորոսյան
13:29 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՄինչև 2018-ի հեղափոխությունը դատական համակարգը գործել է միասնական կլանային սկզբունքով. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

Արխիվ

[]