ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարկածի իրավունքով. Վահե Հովհաննիսյան 06/05/2023 12:56 | Մեկնաբանություն

Էրդողանի երդմնակալության գնալը, տեղում նվաստացման դրվագները հայ հասարակության մոտ չեն ձևավորում արժանապատվության պոռթկում, վիրավորվելու և որպես քաղաքացի դա արտահայտելու պահանջ։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Ինչու՞։ Տասնյակ բացատրություններ ենք լսել. ոչ մեկը սպառիչ-համոզիչ չէ։
Գուցե բանալին հասարակության լատենտ տրամադրությունների մե՞ջ է, որոնք հաճախ լավ չեն գիտակցվում, կամ դեռևս չեն ձևակերպվել որպես հանրային հրապարակային ընթացք։
88-ին ազգային զարթոնք էր ու զարթոնքի կարգախոսն էր՝ «Միացում»։ Այն բնական պահանջ էր, որը ենթադրում էր հայրենիքի ու հայ ժողովրդի տարբեր հատվածների միացումը։ Կարճ ժամանակ անց այն ավելի ընդգրկուն բովանդակություն ստացավ՝ ներառելով անկախ պետականության և սփյուռքի միավորումը, ինչը դարձյալ բնական ընթացք էր։
Չի բացառվում, որ այսօր հասարակության մի մեծ հատվածի մոտ ԿվազիԶարթոնք է, նույն՝ «Միացում» կարգախոսով, սակայն այսօր դա ենթադրում է թուրքական աշխարհի հետ միացումը։
Եթե 88-ին միացումը ենթադրում էր հայկական աշխարհի հատվածների միացում, ապա հիմա՝ թուրքական աշխարհին։
Ես հեռու եմ այն մտքից, որ սա ողջ հայ ժողովրդի գաղափարն է, բայց այդ գաղափարի կրող հատվածը փոքր չէ, և ունի իշխանություն, ինչը նրան դարձնում է մեյնսթրիմ։
Եթե այս վարկածը ճիշտ է, ապա դա իրոք բացատրում է չվիրավորվելը, ազգային արժանապատվության ստորացման հանդեպ հանդուրժողականությունը, հայկական Արցախի հանդեպ ազգային կանիբալիզմի հասնող անտարբերությունը և ընդհանրապես շատ բաներ, որ կատարվում են մեզանում։
Մյուս կողմից, եթե այս վարկածը ճիշտ է, ապա մեր անելիքն ավելի հստակ է դառնում, իսկ մեր առաջ դրվող խնդիրը՝ ավելի ձևակերպված։ Կոպիտ ասած՝ դա հայապահպանությունն է։ Հասել ենք այն վիճակին, որ մոնոէթնիկ Հայաստանում հայապահության խնդիր ենք դնում՝ հայկական ինքնագիտակցման, ինդենտիֆիկացիայի, լեզվի, մշակույթի, հավատքի։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ եկեղեցին ամենամեծ վստահություն վայելող ինստիտուտն է։ Չի բացառվում, որ սա հասարակության ազգային հատվածի ինքնապահպանման կոնսոլիդացիոն պրոցեսի արդյունքն է։
Վստահ եմ, մենք ունենք բավարար ազգային-առաջադիմական ռեսուրս, որով կարող ենք փոխել իրավիճակը։ Բայց դրա համար պետք է գրագետ աշխատանք, ու մենք կարող ենք ստանալ ոչ թե թուրքերին հանձնվող, այլ բանակցող պետություն, ոչ թե ստորացվող, այլ՝ արժանապատվությամբ բարդ լուծումներ փնտրող պետություն և այլն։ Թուրքական միացման ջատագով հասարակությանը մենք ոչ թե պարզունակ ազգայնականություն պետք է հակադրենք, այլ՝ ազգային-առաջադիմական բովանդակություն։
Չի բացառվում, որ այս վարկածը հեռու է ճշմարտությունից, բայց այդ դեպքում պետք են այլ վարկածներ, որոնք կբացատրեն, թե որն է մեր անարժանապատիվ վարքագծի պատճառը։ Արդյոք հնարավոր չէ՞, որ որևէ ՔՊ-ական իր ղեկավարին հարցնի՝ ինչո՞ւ գնացիր Անկարա, ուղարկեիր ում ուզում ես, բայց ինչո՞ւ առաջին դեմքով մասնակցել 5000 հայի սպանության համասեփականատիրոջ, իրեն Էնվերի գործի շարունակող հռչակածի, Բաքվի հաղթանակի շքերթի համահեղինակի երդման արարողությանը։
Ո՞վ ենք մենք։ Այս հարցը շատ կարևոր է, որովհետև հասարակության պրոթուրքական հատվածը, առանց հասկանալու, ի զորու է իրեն էլ, մեզ էլ տանելու աղետի։ Արդեն իսկ տարել է, և հիմա նրանց՝ այդ հատվածի «էլիտային», արևմտյան մայրաքաղաքներում քաջալերում են շարունակել, Բոլթոնի ասած՝ «հրաժարվել կաղապարներից»»։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/26/2023 08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ»
- 09/26/2023 08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
- 09/26/2023 08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/26/2023 12:40 Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ կարդում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց պատմությունները. Հենրիխ Մխիթարյան
- 09/25/2023 17:56 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո
- 09/25/2023 17:10 Արի հրապարակ, որ Երևանը խրամատ չդառնա.Անդրանիկ Թեւանյան
- 09/25/2023 15:50 Ներում չկա, մինչև ներքին թշնամիները չպատժվեն դաժանագույն եղանակով, մենք ապրելու իրավունք չունենք.Ստեփան Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
- 09/25/2023 18:33 Շիրակի մարզում տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. shamshyan.com
- 09/24/2023 09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)