ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ» 05/30/2023 07:53 | Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կիրակի օրը Գեղարքունիքում մեծ շուքով «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն էր անցկացվել, որին մասնակցում էին Նիկոլ Փաշինյանը եւ նախարարներ Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը եւ Վահան Քերոբյանը: Թերեւս հարց է առաջանում՝ ի՞նչ կապ կարող է ունենալ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հեծանվավազքի հետ, Հայաստանի տնտեսությո՞ւնն է զարգացնում՝ այս միջոցառմանը մասնակցելով, թե՞ հանուն վարչապետի է մասնակցել: Առհասարակ, վերջին շրջանում Քերոբյանն այստեղ, այնտեղ եւ ամենուր է: Բայց սա, թերեւս, հարցի մի մասն է միայն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել: Նախ ողջ օրվա ընթացքում փակ է եղել Ճամբարակի ճանապարհը, ընդ որում՝ քաղաքացինրը նախապես տեղյակ չեն եղել դրա մասին: Քաղաքացիները երկար ճանապարհ են կտրել, հասել ճանապարհի այդ հատվածը, նոր միայն պարզել, որ փակ է մրցաշարի պատճառով, այլեւս չեն կարող շարունակել ճանապարհը, ինչը վարորդների վրդովմունքն է առաջացրել, բունտ է հասունացել:
Սա թերեւս ցույց է տալիս իշխանությունների անպատասխանատու եւ արհամարհական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ, այն քաղաքացիների, որոնց առջեւ խոնարհվում էր տարիներ առաջ Փաշինյանը: Հատկանշական է նաեւ, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքն անցկացվում է մի մարզում, որը պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի թիրախում. թշնամին պարբերաբար կրակում է Գեղարքունիքի գրեթե բոլոր գյուղերի ուղղությամբ, Սոթքի հանքավայրը փակվել է, 800-ից ավելի քաղաքացիներ մնացել են առանց աշխատանքի:
Չնայած այս ամենին՝ վարչապետը եւ նախարարները ուրախ դեմքով Գեղարքունիքում հեծանվավազքի մրցույթի են մասնակցում, կարծես թե դա է օրհասական խնդիրը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 30․ 05․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/21/2023 08:20 ՔՊ-ին քվեարկել են միայն իրենց իսկ օգտագործած վարչական ռեսուրսներով բերված մարդիկ. թվեր. «Ժողովուրդ»
- 09/21/2023 08:17 Ասել է, որ հրաժարական չի տալու․ «Հրապարակ»
- 09/21/2023 08:14 Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
- 09/21/2023 08:11 Վերահաշվարկն էլ չի փրկում ՔՊ-ին․ «Հրապարակ»
- 09/21/2023 08:08 Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել․ «Ժողովուրդ»
- 09/21/2023 08:05 Եռակողմ դավադրություն՝ ընդդեմ արցախցիների․ «Հրապարակ»
- 09/21/2023 08:03 4-տառանոց բառի մեջ 7 սխալ է անում․ ով է ՏԿԵ նախարարի տեղակալը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/21/2023 09:15 Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում. Տիգրան Աբրահամյան
- 09/20/2023 17:38 Ձերբակալել են Նարեկ Մալյանին. Մելիքյան
- 09/20/2023 16:26 Ինչպես է իրեն զգում ՀՀ առաջ նախագահը, ԽՍՀՄ արտ. հետախուզական ծառայության սպան, գոհ է չէ՞.Ալեն Ղևոնդյան
- 09/20/2023 12:14 Արցախը Հայաստան ասողներ, ու՞ր եք արա, դուք եք Արցախը մենակ թողել. Շարմազանով
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)