ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմ հնարավորությունների սահմաններում աջակցում եմ և աջակցելու եմ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք Դուք. Խաչատուրյանը՝ Փաշինյանին 05/29/2023 22:06 | ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից:
Նախագահ Վահագն Խաչատուրյան – Նախ եւ առաջ, պարոն վարչապետ, ուզում եմ մեկ անգամ եւս իմ աջակցությունը հայտնել Ձեզ եւ կառավարությանը՝ այն քաղաքականության վերաբերյալ, որն իրականացնում եք կառավարության հետ միասին, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Դրա հետ կապված անցած շաբաթ կարեւոր իրադարձություններ էին մեր քաղաքական կյանքում՝ սկսած բրյուսելյան հանդիպումից, որից հետո Դուք հստակ արտահայտեցիք Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նույնն ակնկալում Ադրբեջանից:
Սա կարծում եմ՝ շատ կարեւոր հայտարարություն էր եւ նաեւ ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն: Կարծում եմ՝ մեր հարեւանն էլ պետք է դա գիտակցի եւ գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք եւ կառավարությունը: Իրականում այն, ինչին գնում է այսօր կառավարությունը, ես նկատի ունեմ այն քայլերը, որոնք արվում են եւ՛ երկրի ներսում, եւ՛ արտաքին քաղաքականության ասպարեզում, միտված են դրան:
Ինչպես գիտեք, ես աշխատանքային ուղեւորության էի եւ Կատարում հանդիպել եմ տարբեր գործիչների եւ իմ կոլեգաների հետ: Ամենակարեւոր հանդիպումներից մեկն Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւայի հետ էր: Ինձ համար ուրախալի էր լսել իր տեսակետը, որն ուզում եմ փոխանցել նաեւ Ձեզ: Հայաստանն իրենք ընդունում են որպես լիարժեք գործընկեր, որը կատարում է իր պայմանավորվածություններն ու պարտականությունները, որը վստահելի գործընկեր է՝ ֆինանսական կայունության եւ պարտականությունների կատարման առումով: Մեր հանդիպման ընթացքում լրացուցիչ պայմանավորվեցինք, որ կշարունակենք նույն ոճով աշխատել: Իրենք պատրաստ են լրացուցիչ ներդրումներ կատարել, լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցույց տալ:
Նույնն արձանագրեցինք նաեւ իմ գործընկերների, Կատարի էմիրի հետ հանդիպումների ժամանակ, իրենք պատրաստակամ են եւ սպասում են մեր առաջարկներին: Կատարը շատ դինամիկ զարգացող երկիր է, զարմանալի կարճ ժամանակում հաջողություններ է ունեցել: Բոլորիս թվում է, թե միայն ռեսուրսային երկիր է, բայց ըստ էության, իր զարգացման տրամաբանությամբ Կատարը ժամանակակից, բարձր տեխնոլոգիական, գիտելիքահեն տնտեսություն ունեցող երկիր է, եւ հանձինս նրա՝ մենք ունենք համագործակցության պատրաստակամ գործընկերոջ:
Ուզում եմ մեկ անգամ էլ վստահեցնել Ձեզ, որ ինքս իմ հնարավորությունների սահմաններում աջակցում եմ եւ աջակցելու եմ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք Դուք, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Վարչապես Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ, նախ շնորհակալ եմ աջակցության խոսքերի, ինչպես նաեւ նաեւ հրավերի համար: Այո, մենք պարբերաբար հրապարակային ֆորմատով հանդիպումներ ենք ունենում, բայց, իհարկե, անգամներով շատ նաեւ ոչ պաշտոնական հանդիպումներ ենք ունենում՝ քննարկում, խորհրդակցում ենք, փորձում հասկանալ, որոնք են լավագույն լուծումները մեր երկրի համար:
Իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ այս հրապարակային հանդիպումներն էլ կարեւոր են, որպեսզի նաեւ մեր ժողովուրդը տեսնի, որ իշխանության տարբեր թեւերի միջեւ կա ինստիտուցիոնալ համագործակցություն, փոխգործակցություն: Մյուս կողմից էլ շատ կարեւոր է, որ իշխանության փոխգործակցության այդ մեխանիզմներն էֆեկտիվ կերպով գործեն:
Այս առումով, կարող եմ վկայել, որ իրապես նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջեւ շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարեւոր է հատկապես այս շրջանում: Նաեւ կարեւոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունները որոշակիորեն քննարկված եւ խորհրդակցված են խորհրդարանի, Հանրապետության նախագահի հետ, բայց դա, իհարկե, ամենեւին էլ պատասխանատվության մասին չէ. կառավարությունն այն լիարժեք ստանձնում է եւ պետք է ստանձնի, բայց իմանալ նաեւ պետության կարեւորագույն ինստիտուտների կարծիքն այդ հարցերի վերաբերյալ՝ չափազանց էական է:
Նաեւ ուրախ եմ արձանագրել, որ մեր հանդիպումներում, ըստ էության, մի այսպիսի թրենդ է ձեւավորվել՝ մենք առայժմ որքան հանդիպել ենք՝ արձանագրել ենք մեր երկրում բավականին լավ տնտեսական ցուցանիշները: Ուզում եմ հույս հայտնել, որ մեր այս ավանդույթը որեւէ կերպով չի փոխվի: Այդ առումով, կարեւոր եմ համարում նաեւ մեր համագործակցությունը միջազգային տնտեսական եւ ֆինանսական ինստիտուցիոնալ կառույցների հետ, որովհետեւ մենք շատ նախանձախնդիր ենք վերաբերվում Հայաստանի վարկին: Իսկապես դա կարեւոր է, որովհետեւ բոլորը չէ, որ բոլոր մանրամասներով հետազոտում են երկիրը: Շատ դեպքերում հենց միջազգային ինստիտուտներից կարծիք են հարցնում, կամ էլ ծանոթանում նրանց հրապարակած կարծիքներին: Այնպես որ, մենք փորձում ենք դրսեւորել ինքներս մեզ որպես պատասխանատու գործընկեր:
Տարածաշրջանային իրադրության հետ կապված, իհարկե, ես այսօր առիթ ունեցել եմ ասելու, որ հատկապես մեր վերջին հանդիպումներից, բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում, եւ կարծում եմ՝ մենք պետք է հստակ մի հարցի պատասխան փորձենք գտնել, թե արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից: Կարծում եմ նաեւ, որ մեր միջազգային գործընկերների հետ պետք է այս խնդիրը կոմունիկացնենք, որովհետեւ բոլոր դեպքերում էլ պայմանավորվածությունների հուսալիությունը կարեւոր նախապայման է, որովհետեւ երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ եւ դրանք կյանքի չեն կոչվում, իհարկե, դա խնդիր է բոլոր տեսակի հարաբերություններում, այդ թվում՝ միջազգային եւ միջպետական:
Պարոն նախագահ, ես էլ կկիսեմ իմ տպավորությունները, տեղեկությունները վերջին շրջանում տեղի ունեցած քննարկումներից, բանակցություններից: Իհարկե, մի հատվածը հասցրել ենք քննարկել, հիմա շատ ինտենսիվ է այդ գործընթացը, բայց նաեւ առաջիկա պլանների մասին Ձեզ տեղյակ կպահեմ, թե ինչ է նախատեսվում մեր միջազգային օրակարգում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 11/29/2023 08:18 Ավագանու հերթական ստուգարքը․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:15 Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ ․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ»
- 11/29/2023 08:09 Քպ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում , եթե ապհովեն անվտանգություն․ «Հրապարակ».
- 11/29/2023 08:00 Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:48 Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:45 ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 11/29/2023 16:10 Փաշինյանի թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան»-ի մատուցմանը՝ կաթեցնում են, թե ադրբեջանցիները մի օր պետք է գան ու «կտեր տալիս», թե մենք էլ հետ կգնանք Բաքու. Հայրապետյան
- 11/29/2023 14:30 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. խոսնակ
- 11/29/2023 12:54 Որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից. Ալեն Սիմոնյան
- 11/29/2023 12:20 Թուրք հաքերները դասագրքի QR կոդով կոտրել են հրատարակչության էջը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2023 20:55 Ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. կան տուժածներ
- 11/29/2023 19:56 Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վիրավորներից 2–ը ծայրահեղ ծանր վիճակում են
- 11/29/2023 18:51 Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բախվել են երկու բեռնատար
- 11/29/2023 10:57 Ինքնաձիգից կրակոցներ, սպանություն Վանաձորում. սպանվածի կնոջ վրա էլ սեպտեմբեին էին կրակոցներ արձակել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 11/29/2023 18:53 Կինը հրաժարվել է մասնակցել 100-ամյա հոր հարսանիքին հարսնացուի հանդեպ հակակրանքի պատճառով
- 11/29/2023 16:38 Նեյմարը բաժանվել է մոդել Բյանկարդիից դստեր ծնվելուց հետո
- 11/25/2023 17:37 Շիրակում անցկացվել է «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեները
- 11/25/2023 13:54 Ինչպես հաղթահարել բաժանումն ու վերադառնալ նորմալ կյանք. հոգեբանի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը