ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը․ Նիկոլ Փաշինյան 05/28/2023 18:32 | ԼՐԱՀՈՍ

Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, երրորդ տարին անընդմեջ տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել մրցաշարի պարգևատրման արարողությանը:
Մրցաշարն անցկացվել է կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խմբում եղել են 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդ տարիքային խմբում՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:
Մրցաշարում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներն ստացել են նաև դրամական մրցանակներ: Ըստ այդմ՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցն ստացել է 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղը՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղը՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղը՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղերը՝ 50.000-ական ՀՀ դրամ:
Հաղթողներին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալագրեր և խրախուսական մրցականեր է հանձնել ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին:
Մրցաշարի 300-ից ավելի մասնակիցների թվում է եղել նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Կառավարության հարգելի անդամներ,
Պետական այրեր,
Հարգելի ներկաներ,
Հաղթողներ և մասնակիցներ,
Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հանրապետության օրվա առիթով: Պիտի ընդգծեմ, որ «Վարչապետի գավաթը» նաև մի մրցաշար է, որով մենք արձանագրում և ընդգծում ենք քաղաքացու և պետության կապը:
Այսօր Սարդարապատում ելույթ ունենալիս, ես ասացի, որ մեր ընկալումը հետևյալն է. պետությունը, երկիրը, Հայաստանի Հանրապետությունում ապրելը պետք է լինի հարմարավետ և շահավետ ՀՀ քաղաքացու համար: «Վարչապետի գավաթ» մրցաշարերի կարևորագույն իմաստներից մեկը հենց դա է՝ մենք ուզում ենք հնարավորինս շատ առիթներ ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն հաղթահարելու, ինքն առաջին հերթին իր հետ մրցելու առիթ ունենա և ապացուցի որպես քաղաքացի, որպես պետության իրավատեր, որ մեր կամքը՝ ունենալու ինքնիշխան, ազատ, ուժեղ, զարգացած, բարեկեցիկ և երջանիկ պետություն, անսասան է: Մեր ընթացքը դա պիտի ամեն տարի ցույց տա:
Ուզում եմ բոլոր մասնակիցներին հատուկ շնորհակալություն հայտնել, որ այս մրցաշարերով մենք ընդգծում ենք մեր պետականությունը, մեր դրոշը, մեր քաղաքացիությունը, ապրելու մեր կամքը, հաղթահարելու մեր կամքը, առաջ շարժվելու մեր կամքը:
Ուզում եմ ընդգծել, որ հաջորդ տարվանից մենք այս մրցաշարի՝ խճուղային հեծանվավազքի մասշտաբները կընդլայնենք: Մրցումը նախ կմիջազգայնացնենք, այսինքն՝ բոլորը, անկախ քաղաքացիությունից, մասնակցելու հնարավորություն կունենան: Մրցաշարը կլինի Սևանի շուրջը: Եթե անհրաժեշտություն լինի, մասնագետները կասեն, երկու օր կտևի հեծանվավազքը, և, իհարկե, մրցանակային հիմնադրամն էլ համապատասխան կկրկնապատկվի: Հույս ունեմ, որ այս ընդգծումով մենք ավելի կուժեղացնենք այս ավանդույթը, կընդգծենք նաև Գեղարքունիքի մարզը, կընդգծենք Սևանա լիճը: Մանավանդ՝ համոզված եմ, որ հաջորդ տարի Սևանի շուրջ բոլոր ճանապարհները կլինեն արդեն կատարյալ վիճակում, և մենք չենք ամաչի այդ ճանապարհներ նաև օտարերկրացիներ հրավիրելու:
Իսկ այս տարի մենք արդեն լողի «Վարչապետի գավաթը», կարծում եմ, կմիջազգայնացնենք, և մասնակցության հնարավորությունը կբացենք բոլորի համար, մանավանդ՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ ռելոկանտներ են ապրում Հայաստանի Հանրապետությունում, և նրանք նույնպես անընդհատ դիմում են և ասում, որ իրենք էլ մրցութային կարգով ցանկանում են մասնակցել:
Հարգելի ներկաներ,
Իսկ մյուս մրցաշարերի մասին արդեն կմտածենք: Իհարկե, խճուղային հեծանվավազքի սիրողական բնույթը կպահպանենք: Տեխնիկական շատ հստակ կանոններ կսահմանենք հեծանիվների համար, որպեսզի ամեն ինչ ճիշտ և արդար լինի:
Կրկին շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Առողջապահության նախարարությանը: Էկոնոմիկայի նախարարությանը՝ հատուկ շնորհակալություն մասնակցության համար, որովհետև, այո՛, առողջ ապրելակերպը, նաև այս կարգի միջոցառումը Հայաստանում միջազգայնացման պարագայում առավել ևս տուրիզմը խթանելու շատ մեծ պոտենցիալ ունի: Կարծում եմ, որ ամեն անգամ մենք պետք է ուժեղացնենք այս ենթատեքստը, այս համատեքստը և ընդգծենք խճուղային հեծանվավազքի «Վարչապետի գավաթ» մրցաշարի կարևորությունը:
Շնորհակալություն և շնորհավորում եմ բոլորիս»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/30/2023 08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/30/2023 14:04 Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով
- 09/30/2023 12:49 Հայությունը կրկին բռունցքվելու, միմյանց թիկունք դառնալու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է․ Զաքարյան
- 09/30/2023 12:40 Ալե՛ն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան
- 09/30/2023 12:10 Մեղավորներ մի փնտրեք, սա էլ կանցնենք. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/30/2023 00:23 ՃՏՊ՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ
- 09/29/2023 23:59 Սյունիքում վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են. shamshyan.com
- 09/29/2023 22:18 Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
- 09/29/2023 17:03 15-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)