ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամու կարևոր ձեռքբերումը այսօր մեր պառակտված վիճակն է. ոչ մի զինատեսակ չի կարող հաղթել մեզ, եթե լինենք միասնական եւ բռունցքված. Ամարասի վանահայր 04/13/2023 21:18 | ԼՐԱՀՈՍ
Թշնամու կարևոր ձեռքբերումը այսօր մեր պառակտված վիճակն է։ Առաջին բանը, որ պետք է անենք, համախմբվելն է։ Երբ նորից մեկ բռունցք դառնանք, թշնամուն հետ կշպրտենք մեր հողից։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ամարասի վանահայր Տեր Սեպուհը։
«Մարդ հուսալքվում է այն ժամանակ, երբ զգում է, որ միայնակ և անկարող է։ Հոգևորականը միշտ փորձում է մարդկանց մեջ սերմանել, նրանց բացատրել, որ եկեղեցին կենդանի շունչ է, և, իրոք այդպես է։
Եկեղեցին պայծառանում է այն ժամանակ, երբ իր գիրկն են գալիս հավատավոր հայորդիները»,-ասում է Տեր Սեպուհը և հավելում, որ հավատավոր հայը չի կարող միայնակ լինել։
Տեր հայրը նկատում է՝ դժվարություններն ու հուսահատություններն անծանոթ երևույթներ չեն մեզ համար, բայց միասնականությունն է, որ կօգնի ոտքի կանգնել։
«Հայն իր կամքով, տեսակով շատ ուժեղ մարդ է, եւ պատմությունն ապացուցել է, որ ոչ մի զինատեսակ չի կարող հաղթել մեզ, եթե լինենք միասնական եւ բռունցքված: Մենք հոգեւոր պատերազմում պարտվելու իրավունք չունենք. աշխարհաքաղաքական իրավիճակները կապ չունեն մարդու հավատքի հետ։ Եթե մարդն, իրոք, անկեղծ սեր ու նվիրում ունի առ Աստված, ուրեմն չի կարող որևէ բանում ձախողել»,-ասում է վանահայրն ու հավելում, որ Արցախն այսօր առավել, քան երբևէ, միասնականության ու անկեղծ սրտացավության կարիք ունի։
Ամարասի հոգևոր հովիվն ուրախությամբ է փաստում, որ պատերազմից հետո վանք հաճախողների թիվն ավելացել է։
«Հատկապես պատերազմից հետո մարդիկ սկսել են հաճախակի եկեղեցի հաճախել։ Հիմնականում, երբ մարդ նեղ իրավիճակում է հայտնվում, այն ժամանակ է հիշում Աստծուն, մինչդեռ Աստծո տուն հաճախելը շատ կարևոր է։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդ հանգիստ է զգում ու, ամենակարևորը, կարողանում է մոտենալ Աստծուն ու հասկանալ նրա խոսքը։ Աստծո օրհնությունը եթե մեկի հետ է լինում, հնարավոր չի, որ նա ձախողի. այդպես է նաև ազգերի դեպքում։ Այն ազգը, որը հարգում և ապավինում է Աստծուն, չի կարող պարտվել։ Շատ անգամ է Արցախը ծանր կացության մեջ հայտնվել, և գրեթե բոլոր այդ դեպքերում մենք միասնաբար աղոթել ենք ու դուրս եկել այդ իրավիճակից»,-նկատում է Ամարասի հոգևոր հովիվը։
Վանահայրը շեշտում է՝ մարդ-Աստված հարաբերությունը պետք է լինի զավակ-ծնող հարաբերությունների նման։ Ինչպես ծնողին ենք սիրում ու շնորհակալություն հայտնում մեզ համար արված ինչ-որ բանի համար, նույնն էլ պետք է լինի Աստծո դեպքում։
«Երբ հարգանքով ու սիրով վերաբերվենք Աստծուն, նույնն էլ նրանից կստանանք»,-ասում է վանահայրն ու հավելում՝ Աստծուն ճանաչելու, նրան մոտենալու համար եկեղեցի է պետք հաճախել։
44-օրյա պատերազմի հետևանքով սահմանապահ դարձած Ամարասի վանքն ադրբեջանական դիրքերից ընդամենը 2-2.5 կմ է հեռու և գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ։ Այդուհանդերձ, վանական համալիրի դռները այս ընթացքում երբևէ չեն փակվել իր հավատավոր զավակների առաջ...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն