ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովուրդը կեղծ իրողություն է դարձել, այլակարծությունը ընկալում ենք որպես թշնամանք. լավ չենք հասկանում ժողովրդավարության էությունը. այս մոդելով կործանման ենք գնում. Տեր Աբել քահանա Քարտաշյան 02/06/2023 19:57 | ԼՐԱՀՈՍ

Ատելության ու անհանդուրժողականության շարունակվող քարոզը լավ տեղ չի հասցնելու մեզ. այն տանելու է նախանձի, պատվազրկման։ Անընդհատ ասում ենք, որ չի կարելի ատել, նախանձել դիմացինին։ Եթե նման մարդիկ շատ են, նշանակում է՝ Աստծո ներկայությունը չկա, իսկ որտեղ չկա Աստծո ներկայություն, այնտեղ ամեն ինչ քաոսի է վերածվում։ Եվ հիմա հնձում ենք այն, ինչ ցանել ենք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Տեր Աբել քահանա Քարտաշյանը։
«Ժողովուրդը կեղծ իրողություն է դարձել, քանի որ այն ենթադրում է նույն արժեհամակարգն ունեցող մարդկանց խումբ, որոնք կարևոր գործեր են անում, բայց վաղուց մարդկանց նման խումբ գրեթե չկա։ Դրա խորքային պատճառն այն է, որ Աստծո խոսքին չենք հետևում, կյանքի չենք կոչում Աստծո խոսքը։ Հիսուս Քրիստոսն ասել է՝ անօրինությունը շատացավ, Սերը նվազելու է։ Հիմա մենք ուղիղ կերպով առնչվում ենք դրան»,-ասում է Տեր Աբելն ու ավելացնում, որ սերը, նախ և առաջ, կյանք ու գործ է, սիրել՝ նշանակում է մարդուն լսել, փորձել հասկանալ, չհայհոյել, չընդհատել։
Գալով Ազգային ժողովի դերին, որը, փաստացի, խիստ տարբերվում է այն դերից, որը պետք է ունենա, ինչպես հուշում է անվանումը՝ Տեր Աբելը ցավով նկատում է, որ մենք Ազգային ժողով չունենք՝ թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ այնտեղ մեր ազգային մտածելակերպը չկա, բյուրեղացած չէ այդ կառույցում։
«Այնտեղ մարդիկ են, ովքեր, իբր, պատասխանատու են բոլորիս համար, բայց երկու կողմն էլ սխալ է մտածում ու գործում և խոնարհում էլ չունեն, որ փորձեն լսել միմյանց կամ երրորդ մեկին։ Երկու տարբեր մտածելակերպ ունեցողներն ընդհանուր եզրեր չեն կարողանում գտնել, չեն ասում՝ լավ, էս մի բանը ես զիջեմ, էն մեկը՝ դու։ Սա գալիս է նրանից, որ լավ չենք հասկանում ժողովրդավարության էությունը։ Այս մոդելով կործանման ենք գնում, դա անհարիր մոդել է մեզ համար, քանի որ այլակարծությունը ընկալում ենք որպես թշնամանք»,-նշում է Տեր Աբելը։
Հագևորականը հիշեցնում է՝ նախանձը սպանում, քանդում է ամեն ինչ և անզիջում իրար դեմ պայքարող ռուսամետներին ու արևմտամետներին հորդորում նստել ու զրուցել միմյանց հետ։
3 մլն-ին «պահելու» դիմաց Արցախի մեր 120 հազար հայրենակիցներին զոհաբերելու մասին իշխանական պատգամավորի ելույթի տրամաբանությունն անհասկանալի է մեր զրուցակցի համար, քանի որ «պահելը» լայն հասկացություն է և ստամոքսի կուշտ լինելով չի որոշվում, այլ ավելի շուտ արժեհամակարգի, մշակույթի պահպանումնէ ենթադրում։ Տեր Աբելը հիշեցնում է «Չարի վերջ»-ն ու հռետորական հարց տալիս՝ հերթով ձագերը տալուց հետո իսկ ի՞նչ է լինելու։
«Մարդիկ կան, որոնք ասում են՝ ինչ ուզում են, տվեք, պրծնենք, գնանք Թուրքիայի հետ առևտուր անենք։ Այդպես գենետիկ խնդիրների ենք բախվելու։ Այդ մտածողությամբ չենք ապրելու որպես ընդհանուր գիտակցություն, մշակույթ կրող, որպես հայ... Այդպես դառնալու ենք միայն ստամոքսի խնդիր լուծող, ու հետզհետե կորչելու է հայը»,-ասում է Տեր Աբելը և ցավով նկատում, որ առևտրականի հոգեբանություն ենք ձեռք բերել։
Հիշեցնելով, թե ինչպես Աստված լույս տարածելով՝ ցրեց խավարն ու վերջ դրեց քաոսին՝ Տեր Աբել քահանա Քարտաշյանը շեշտում է՝ որքան երկար վախը, խավարն ու նախանձը պահպանվեն, այնքան ավելի վատ կլինի։
«Ամեն ինչ կիսատ-պռատ ու թափթփված ենք անում. կիսատ-պռատ աղոթում ենք, կիսատ-պռատ հավատում... Պատերազմի օրերին եկեղեցիները լեփ-լեցուն էին, իսկ նոյեմբերի 10-ին եկեղեցիները դատարկվեցին։ Պատեհապաշտ ենք դարձել։ Կարող ենք հորդորել, որ մարդիկ գան ու ապաշխարհեն իրենց մեղքերի, սխալների համար, բայց ի՞նչ է տալու դա, ի՞նչ իմաստ կունենա, եթե իրական չի լինելու այդ ապաշխարհանքը, եթե մարդիկ իրապես չեն ապաշխարհելու Աստծուց հեռանալու համար»,-ասում է հոգևորականն ու ցավով նկատում, որ ոչ մեկի խոսքն այլևս արժեք ու ազդեցություն չունի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/23/2023 08:08 «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»
- 03/23/2023 08:04 Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
- 03/23/2023 08:02 Խփիր գրպանին․ «Հրապարակ»
- 03/23/2023 07:58 Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն՝ Սեդա Սաֆարյանի մասով․ «Ժողովուրդ»
- 03/23/2023 07:54 Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»
- 03/23/2023 07:51 ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս․ «Հրապարակ»
- 03/23/2023 07:37 Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/23/2023 21:49 Արսեն Թորոսյանի շանտաժն է՞ տեղ է հասել , թե նրա վախն են բռնել. «Քովիդի» գործը փորձ է արվում մոռացության մատնել
- 03/23/2023 18:59 Ադրբեջանցիները հայկական զինված ուժերի դաշտային համազգեստով 2020-ի հոկտեմբերին` Ֆիզուլիի Դովլաթյարլը կոչվող տեղանքում (տեսանյութ)
- 03/23/2023 18:44 Վերջին մեծ հայը
- 03/23/2023 18:04 Ինչո՞ւ պառկած չեն Կասկադի ծառերի տակ. Զոհրաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/23/2023 22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
- 03/23/2023 19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ
- 03/22/2023 21:50 Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կցորդիչով բեռնատարը վերածվել է մոխրակույտի
- 03/22/2023 21:00 Այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը