ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քահանայից հավաք Մայր Աթոռում 02/17/2023 17:10 | ԼՐԱՀՈՍ

Փետրվարի 17-ին, Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հավաք, որին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի տարբեր թեմերից 231 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռի միաբաններ։
Այս կապակցությամբ Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Պատարագիչն էր Կոտայքի թեմի Չարենցավան քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Հագեյանը։
Իր քարոզում Տեր Հայրն ի մասնավորի նշեց․ «Վարդանանց և Ղևոնդյանց խորհուրդը նման է ճառագայթի, որը սկզբնավորվել է և չի ավարտվում, այն շարունակվում է մինչև մեր օրերը։ Այն մեր ազգային ինքնության և պահպանման, քրիստոնեական մեր հավատքի նկատմամբ հավատարմության և հայրենիքի հզորացման ու շենացման սրբազան առաքելությունն ու ընթացքն է»։
Տեր Համազասպը փաստեց նաև, որ այսօր էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է հավատարիմ մնալ Ղևոնդյանց պատգամին, որի վառ վկայությունն է Արցախյան վերջին պատերազմին հոգևորականների մասնակցությունը։
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը մեկտեղվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, ուր կատարվեց պարգևաբաշխություն։
Ներկաներին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։
Ավագ քահանայության պատվի արժանացավ Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Հովսեփ քահանա Ալեքսանյանը։
Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանին և Տ․ Վրթանես քահանա Բաղալյանին։
Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ․ Արտավազդ քահանա Սիմոնայնը, Գեղարքունիքի թեմից Տ․ Դանիել քահանա Մկրտչյանը և Տ․ Հարություն քահանա Հունանյանը, Շիրակի թեմից Տ․ Գարեգին քահանա Սարգսյանը, Արցախի թեմից Տ․Սեպուհ քահանա Հակոբյանը, Տ․ Հուսիկ քահանա Դոխոլյանը և Տ․Հովնան քահանա Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունից Տ․ Տրդատ քահանա Գևորգյանը, Արագածոտնի թեմից Տ․ Մաղաքիա քահանա Գևորգյանը, Վայոց Ձորից Տ․ Ներսես քահանա Աշուղբաբյանը և Տ․ Արամ քահանա Կարապետյանը, Սյունյաց թեմից Տ․ Տիգրան քահանա Հակոբյանը, Ուկրաինայի թեմից Տ․ Մամբրե քահանա Հմայակյանը և Տ․ Արտաշես քահանա Հակոբյանը։
Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հոգևորականաց դասին և շնորհավորելով վերջիններիս Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով, նշեց․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող ամենամյա այս հավաքները առիթ են դարերի խորքից մեզ փոխանցված պատգամների վերարծարծման և տիրավանդ մեր առաքելության մեջ Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց ոգով ու հայրենասիրությամբ զորանալու համար»։
«Ազգային մեր ինքնության, մեր հավատի ու հոգևոր արժեքների պահպանության, մեր պետականության, Արցախի մեր քույրերի և եղբայրների ազատ կյանքի իրավունքի պաշտպանության պայքարը մեր ժողովրդի համար դարձել է չընդհատվող, չավարտվող իրականություն։ Հայաստանի և Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումները, ազգային և հայրենական կյանքում հառնած խնդիրները, արտաքին մարտահրավերները այսօր էլ ազգն ու հայրենիքը կանգնեցրել են անվտանգային, գոյաբանական լուրջ խնդիրների առջև, ինչպիսին Սրբոց Վարդանանց ժամանակներում»,–արձանագրեց Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ ստեղծված դժվարին իրավիճակը հայ ժողովուրդը կարող է հաղթահարել իր հավատքի զորությամբ, ամուր կամքով, միասնական ջանքերով և մշտապես առ Աստված ապավինությամբ։
Հայոց Հովվապետը, կարևորելով առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության մեջ ջանքերի ու ծառայության առավել արդյունավորումը, հատկապես կրթական-քարոզչական ոլորտում, ընդգծեց․ «Մեծապես կարևոր է մարդկանց սրտերում հոգևոր-բարոյական արժեքների սերմանումը, ազգային ոգու և հայրենասիրության զորացումը, քանզի ամենքիս մտահոգող արատավոր երևույթներ և շատ հարցեր հիմնականում հետևանք են արժեքային դաշտում արձանագրված նահանջի, ավանդական ընկալումների տկարացման։ Կրթական տարբեր ծրագրերով, նաև արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով պետք է զորացնենք քարոզչությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսը և սերը մեր ժողովրդի՝ Աստվածաշնչի ուսուցմամբ և մեր Սուրբ Եկեղեցու ամբողջական ճանաչողությամբ»։
44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակում Նորին Սրբությունը կարևորեց հովվական խնամքը հոգևոր և հոգեբանական զորակցության կարիքն ունեցող առանձին խմբերի նկատմամբ։
«Մասնավոր ուշադրություն հարկ է դարձնել զոհվածների, վիրավորների, գերեվարվածների և անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև տեղահանված կամ Լաչինի փակ միջանցքի պայմաններում բաժանված արցախցի ընտանիքներին։ Առաջնային մեր պարտավորություններից է նաև մանուկներին և երիտասարդներին մեր Եկեղեցու հետ կապելը՝ Ավետարանի լույսով և մեր Սուրբ
Եկեղեցու օրհնությամբ պաշտպանելու նրանց մերօրյա աշխարհի բազում մոլորություններից և գայթակղություններից»,–ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։
Գոհունակությամբ անդրադառնալով աշխարհսփյուռ եկեղեցական կառույցների և բարերար նվիրյալ հայորդիների աջակցությամբ վերջին տարիներին առավել ընդլայնված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայաստանյան թեմերի սոցիալական աշխատանքներին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին և հովիվներին՝ կարևոր այդ առաքելության մեջ դրսևորած նախանձախնդրության համար։
Բարձրորերն գնահատելով քահանա հայրերի նախանձախնդիր և նվիրյալ ծառայությունը՝ Հայոց Հովվապետը հորդորեց․«Քրիստոսով զորացյալ քաջ, անվեհեր ու համարձակ եղեք ձեր հոգևոր սպասավորության մեջ՝ ճշմարտության ճանապարհով առաջնորդելու մեր ժողովրդին՝ ի խնդիր հայրենական ու ազգային մեր կյանքը խաթարող թյուր ընթացքների և երևույթների հաղթահարման։ Ազգանվեր ու եկեղեցանվեր ծառայությամբ և մշտարթուն հովվի աննկուն ոգով, իբրև մերօրյա ղևոնդ երեցներ շարունակեք ջանքեր ներդնել հանուն
Հայոց Եկեղեցու պայծառության և մեր ժողովրդի հոգևոր կյանքի բարօրության»։
Ապա Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց պարգևների ու պատիվների արժանացած եկեղեցականներին՝ մաղթելով արդյունավետ ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ իրենց տերունապատվեր առաքելության մեջ։
Նորին Սրբությունը նաև ծանուցեց, որ տարիների վաստակաշատ նվիրյալ ծառայության բարձր գնահատանքով արքության պատվի են արժանանում Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բարգրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Վերջում իր գնահատանքը բերելով Հայ Եկեղեցու ողջ հոգևոր դասին՝ Նորին Սրբությունը հայցեց, որ Բազումողորմ Տերը խաղաղության և ապահովության մեջ պահի Հայաստանն ու Արցախը, շեն ու բարօր՝ հանուր հայության կյանքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/09/2023 08:44 Քաղաքապետարանը Մալաթիայի համար 137 հազար դրամանոց 75 նստարան է գնել․«Հրապարակ»
- 12/09/2023 08:40 ՔՊ-ն դեմ ըլլալով՝ կողմ կըլլա․ «Հրապարակ»
- 12/09/2023 08:37 70 հազար դոլար արժողությամբ ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար․ «Հրապարակ»
- 12/09/2023 08:32 Շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Դեֆանս Հաուզինգ»-ը ֆինանսական խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
- 12/09/2023 08:26 Վայոց Ձորը որբացավ․«Հրապարակ»
- 12/09/2023 08:22 Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Գուրգեն Արսենյանի մասով. «Ժողովուրդ»
- 12/09/2023 08:20 Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/11/2023 17:39 Չկա խաղաղության պայմանագիր. կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր. Շարմազանով
- 12/11/2023 13:19 Ալիևը կրկին ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին զոհվել է ԼՂ-ում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով. Արտակ Բեգլարյան
- 12/11/2023 13:09 Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
- 12/11/2023 10:53 Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները մինչև 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան․ Անդրեասյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/11/2023 18:49 Հայտնել են, որն է 2024-ի տարվա գույնը
- 12/08/2023 22:58 Բալետի ուսուցիչը սեռական հարաբերություն է ունեցել աշակերտուհիների հետ եւ խուսափել բանտից
- 12/08/2023 21:01 Նախկին սիրեկանը քողազերծել է Իսպանիայի թագուհուն և հրապարակել նրա՝ գիշերազգեստով լուսանկարը
- 12/08/2023 18:50 Լեոնիդ Ագուտինը հոսպիտալացվել է
Հետաքրքիր է իմանալ
- 12/11/2023 18:09 Ինչպես դուրս գալ «ֆրենդզոնայից» կամ «ուղղակի ընկերոջ» կարգավիճակից, երբ սիրում եք աղջկան. մի քանի խորհուրդ տղաներին մասնագետից
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)