ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հարցաքննել Փաշինյանին (տեսանյութ) 03/29/2023 14:40 | Քրեական խրոնիկոն

Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները պահանջում են ՊՆ-ից պարզաբանել, թե ով է տեղափոխել զինծառայողների աճյունները դիահերձարան, քանի որ դեպքի վայրը խախտված է եղել՝ մինչև իրավապահների դեպքի վայր մեկնելը, զոհված զինծառայողներից յուրաքանչյուրը որտեղ և ինչ դիրքով է եղել։ Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հրավիրված մամուլի ասուլիսում հիշեցրեց դեպքի վայրում զինծառայողների մարմինների հայտնաբերման վերաբերյալ հակասական մեկնաբանությունները, նախ ներկայացրեց ՆԳՆ փրկարար ծառայության պաշտոնատար անձի՝գնդապետ Սարոյանի հայտարարությունը, համաձայն որի՝ զինծառայողներից 14-ը հայտնաբերվել էին մահճակալին, նախնական տվյալներով՝ ծխահարված էին, ապա դրան հաջորդած՝ դատախազի պարզաբանումը, համաձայն որի՝ գնդապետը ցուցմունքով հերքել է հայտարարությունը՝ նշելով, որ իրեն էին այդպես ասել։ Հակասություններով և դեպքի վայրի փաստացի խախտմամբ պայմանավորված՝ Նորիկյանը պարզաբանումներ էր պահանջել ինչպես ՆԳՆ ՓԾ պաշտոնյայից, այնպես էլ՝ ՊՆ-ից։
ՆԳՆ պաշտոնյան որոշակի պարզաբանումներ ներկայացրել է, ՊՆ-ից, սակայն, առ այս պահը որևէ տեղեկություն չի տրամադրվել, ըստ այդմ, տուժող կոմղը հետամուտ է լինելու ՊՆ-ին ուղղված հարցերը վարույթն իրականացնող մարմնից ստանալու հարցում։ Մասնավորապես, ՊՆ նախարարին հարցադրում է առաջադրվել, թե ՊՆ կամ ԳՇ որ իրավասու պաշտոնյայի կողմից է ընդունվել համապատասխան որոշում՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում այդ ենթադրյալ տունը որպես զինվորական կացարան հատկացնելու և անձնակազմին բնակեցնելու համար, արդյոք որոշումը կայացնելու պահին և դրանից հետո նշված տարածքը համապատասխանել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին, եթե ոչ, ապա ինչ մասնագիտական եզրակացության հիման վրա են նման որոշում կայացրել, ՊՆ կամ ԳՇ որևէ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են զինվորական կացարան, երբևէ վերադասության կարգով զեկուցվել է կացարանի պայմանների և դրանց բարելավման անհրաժեշտության մասին, արդյո՞ք տարածքը համապատասխանեցված է եղել հակահրդեհային համակարգով, արդյոք ծառայողական քննություն իրականացվել է ։ Բացի այդ, դեպքի վայրում ՊՆ կամ ԳՇ կոնկրետ որ ստորաբաժանումներն են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին, արդյոք տեսանկարահանում իրականացվել է՝ զինծառայողների դիերի և այլն, արդյոք կազմվել է հրդեհի մասին ակտ, ում հրամանով է դիակները տեղափոխվել դիահերձարան։ Տուժող կողմը պարզաբանումներ է պահանջում նաև ՀՀ զինվորական դատախազությունից՝ դեպքի վայրի խախտման, դիերի տեղափոխման, դիակների վայրի և տեղափոխման լուսանկարահանման և տեսանկարահանման մասին, ով է փոխանցել տեղեկությունները գնդապետ Սարոյանին, ինչու նրա կողքը նստած դատախազն այդ պահին չի հերքել տեղեկությունները, երբ է նա հարցաքննվել, ինչու է գործը 5-րդ կայազորային վարչությունից տեղափոխվել ԶՔԳՎ, անվստահություն եղել է արդյոք, թե ոչ։
Տուժող կողմը նաև հետաքրքրվում է՝ արդյո՞ք գործով հարցաքննվել է ՀՀ վարչապետը՝ պարզելու, թե վերջինս ինչպես է տեղեկացել դեպքի մանրամասների մասին և կառավարության նիստին հանդես եկել հայտարարությամբ՝ շրջանառության մեջ դնելով հայտնի վարկածը։ Բացի այդ, Նորիկյանն արձանագրեց նաև Փաշինյանի հայտարարությունների և դասակի հրամանատարի՝ լեյտենանտի, հայտարարությունների փաստական տվյալների միջև հակասությունները, մասնավորապես, լեյտենանտը հերքել էր տարածքում բենզինի առկայությունը։
«Կա՛մ լեյտենանտն է ստախոսությամբ զբաղված, կա՛մ վարչապետն է սխալ տեղեկություններ հրապարակել»,- նշեց Նորիկյանը։
Զինդատախազությունից ծնողները կփորձեն պարզել՝ արդյո՞ք դիվերսիայի, հակառակորդի ներթափանցման փորձ եղել է, թե ոչ, ողջ մնացած զինծառայողներն այդ օրը որտեղ են եղել, արդյո՞ք իսկապես դեպքի վայրում են եղել, թե ոչ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/01/2023 08:38 Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել. «Փաստ»
- 06/01/2023 08:35 Արցախի հարցն ու Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը. «Ժողովուրդ»
- 06/01/2023 08:32 Հիմա էլ Սերգեյ Մարաբյանին են թիրախավորել․ «Հրապարակ»
- 06/01/2023 08:28 Թաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի. «Ժողովուրդ»
- 06/01/2023 08:26 Փոխվարչապետերի հանդիպմանը քննարկվելո՞ւ է միջանցքի հարցը․«Հրապարակ»
- 06/01/2023 08:22 Հայկ Մարությանը սիրված է՝ որպես դերասան, մերժված՝ որպես քաղաքական գործիչ. «Ժողովուրդ»
- 06/01/2023 08:20 Անահիտ Ավանեսյանն ամենուր է. ինչու է միշտ առաջին շարքերում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 06/01/2023 17:54 Այսպիսի բարենպաստ դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին.փաստաբան
- 06/01/2023 17:32 Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից. ԻՔՄ-ն գրություններ է պատրաստում
- 06/01/2023 17:24 Դիլիջանի քրեականի պետը տեսախցիկի առջև անկաշկանդ ծեծում ու նվաստացնում էր անչափահաս երեխային, ամբողջական պատասխանատուն նիկոլական ռեժիմն է. իրավապաշտպան
- 06/01/2023 15:44 Արցախցի երեխաները պետք է օգտվեն նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչպես աշխարհի բոլոր երեխաները. Գեղամ Ստեփանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/01/2023 21:46 Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացու դին
- 06/01/2023 21:26 Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է․ ԲԿ
- 06/01/2023 15:11 11 ամսական երեխան ընկել է բարձր հարկից ու ժամեր անց հիվանդանոցում մահացել
- 06/01/2023 14:04 Երևանում բարձրահարկ շենքի 1-ին հարկի տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել է․ Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/01/2023 18:42 Շվեդիայում սեքսի առաջնությունը չեղարկվել է
- 06/01/2023 17:55 Ալեն Սիմոնյանը կնոջ ու երեխաների հետ՝ ԱԺ այգում. (լուսանկար)
- 06/01/2023 13:02 83-ամյա Ալ Պաչինոն հայր է դառնալու. 29-ամյա սիրելիի հղիության լուրը նրան ցնցել է
- 05/30/2023 18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)