Թեմաներ
Երեքշաբթի 09 / 26 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2023   09:37 Ասկերանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ․ կան զոհեր եւ անհետ կորածներ 09/26/2023   09:19 Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 09/26/2023   08:53 Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա․ Աբրահամյան 09/26/2023   08:46 Արցախին օգնելու համար կամավորները կարող են հերթագրվել 09/26/2023   08:41 Ֆրանսիան պատրաստ է օգնություն ուղարկել պայթյունից տուժած արցախցիներին 09/26/2023   08:39 Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով. ԱՆ 09/26/2023   08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ» 09/26/2023   08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ» 09/26/2023   08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ» 09/26/2023   08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ» 09/26/2023   08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ» 09/26/2023   08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ» 09/26/2023   08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ» 09/26/2023   08:04 ՔՊ պատգամավորներին հրահանգվել է չբացակայել Երեւանից․«Հրապարակ» 09/26/2023   08:00 Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ» 09/26/2023   07:52 Ինչու է Հայոց լեզվի դասագրքի վրա ադրբեջանական դրոշ. աղմուկ է բարձրացել. «Ժողովուրդ» 09/26/2023   07:47 Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ» 09/26/2023   07:44 ՔՊ-ում խուճապն անցել է. «Ժողովուրդ» 09/25/2023   23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 09/25/2023   23:46 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 09/25/2023   23:41 Ադրբեջանը լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին․ ԳԱԱ ՀԱԻ 09/25/2023   23:29 Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը․ Արցախի ՄԻՊ 09/25/2023   23:21 Ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկու փուլ․ ՌԴ ԱԳՆ 09/25/2023   22:51 ՀՀ ԱԳՆ հորդորում է օտարերկրյա լրագրողներին պահպանել երկրում նրանց գործունեության կանոնները 09/25/2023   22:39 Հրատապ, հենց հիմա օդային ճանապարհ պիտի բացվի դեպի Արցախ, մարդիկ են մահանում. Նաիրա Զոհրաբյան 09/25/2023   22:25 Այս երեք պետություններն ամեն ինչ կանեն, որ թույլ չտան չորրորդ պետության մուտքը տարածաշրջան․ Ղազինյան 09/25/2023   22:13 Փաշինյանը որոշել է ողջ երկիրը պլացդարմի վերածել՝ Ռուսաստանի Դաշնության դեմ, Ռուսաստանը լավ բարեկամ չի, բայց սարսափելի թշնամի կարող է լինել. Սուրենյանց 09/25/2023   22:05 Քաղաքացիների նկատմամբ ոստիկանական «ջարդի» հետքերով. 11 քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խոշտանգման հատկանիշներով 09/25/2023   22:03 ԱՄՆ ՄԶԳ-ն կհայտարարի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար լրացուցիչ հումանիտար աջակցության մասին 09/25/2023   21:46 Կան հարյուրավոր տուժածներ, զոհերի ու վիրավորների թիվ դեռեւս հնարավոր չէ պարզել. Արցախի ՄԻՊ 09/25/2023   21:44 ԱՏՁՄ-ն արագ արձագանքման գործողություններ կիրականացնի ԼՂ հայրենակիցներին օգնելու համար 09/25/2023   21:37 Ժամը 8-ից անհնազանդության ակցիաները կվերսկսվեն, իսկ 13։30-ին՝ մեքենաների «քշադուլ» կհայտարարվի 09/25/2023   21:32 Բռնի տեղահանվածները Կոռնիձորից ավտոբուսներով կտեղափոխվեն Երեւան 09/25/2023   21:27 Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան 09/25/2023   21:14 Ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի և ընդդեմ նրա ապօրինի ձերբակալության 09/25/2023   21:13 ԼՂ-ում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան. Փաուեր 09/25/2023   21:10 Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին 09/25/2023   21:07 Չեմ ուզում վախեցնել, բայց ասեմ, որ օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու.Թևանյան 09/25/2023   20:57 Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել․ Աբրահամյան 09/25/2023   20:56 Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը 09/25/2023   20:54 Խաղաղապահների բուժանձնակազմը ներգրավվել է պայթյունից տուժածներին ցուցաբերվող օգնությանը 09/25/2023   20:44 Էրդողանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի հարցով իրենց մտահոգում է Իրանի դիրքորոշումը, իսկ Հայաստանի իշխանությունների մասով՝ հարցը լուծված է...Հակոբյան 09/25/2023   20:38 Փաշինյանն ընդունել է ՌԴ Ներքին գործերի նախարարին 09/25/2023   20:35 Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները. Բայդենի նամակը՝ Փաշինյանին 09/25/2023   20:29 Բենզինի պահեստում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ԱԻՊԾ 09/25/2023   20:16 Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ 09/25/2023   20:11 Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ 09/25/2023   19:59 Հազարավոր մարդիկ են եղել խմբված, որոնք սպասում էին բենզին ստանան. Կրակ է, որ թափվում է էս ժողովրդի գլխին. ականատես 09/25/2023   19:49 Բայդենն ինձ գործուղել է՝ ընդգծելու ԱՄՆ խորը նվիրվածությունը ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ․ Սամանթա Փաուերը՝ Փաշինյանին 09/25/2023   19:32 Ինչ են քննարկել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները Իվանյանում. մանրամասներ
09/24/2023   17:38 Ուրվականի վերածված Թաղավարդ առաջին բնակիչներն են վերադառնում. ասում են՝ զոհեր շատ ունենք 09/24/2023   10:35 Ես գերի եմ, միջոցներ ձեռնարկեք իմ կյանքը փրկելու համար. արցախցի կին 09/25/2023   13:37 Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ. Սամվել Բաբայան 09/25/2023   20:11 Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ 09/25/2023   10:06 «Գալի՞ս ես մեր հետ». «Ինչ եք պատիվ տալիս, որ գամ». Շարմազանովի ու կարմիր բերետավորների երկխոսությունը (տեսանյութ) 09/25/2023   16:10 Ծանր է, աննկարագրելի ծանր․ երեխաները տան պատերն են պաչում ու անդադար հարցեր տալիս՝ ո՞ւր ենք գնում, ե՞րբ ենք հետ գալու մեր տուն․ հայրական օջախներին հրաժեշտ են տալիս արցախցիները 09/24/2023   18:11 Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, որոնցից երեքը՝ երեխա, 4 հոգի գերեվարվել է. Արցախի ՄԻՊ 09/25/2023   12:56 Արցախցի կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ Shamshyan.com 09/24/2023   20:20 Հրապարակը՝ Հանրահավաքի ժամանակ. մասնակցել է մի քանի տասնյակ հազար քաղաքացի 09/24/2023   21:02 Էրդողանը վաղը գնում է Նախիջեւան «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար». Դանիելյան 09/25/2023   21:27 Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան 09/24/2023   23:14 Ալեն Սիմոնյանը բացահայտել է, թե որն է եղել Փաշինյանի միակ անհամաձայնությունը՝ Արցախի ԱԽ հայտարարության վերաբերյալ 09/25/2023   20:16 Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ 09/24/2023   11:03 Մետրոպոլիտենը նոր հաղորդագրությամբ է հանդես եկել ու այդպես էլ չի ասել, թե մետրոն փակելու որոշումը երբ է կայացվել 09/25/2023   13:54 Ադրբեջանը հիմա էլ պատրաստվում է Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով 09/24/2023   11:09 «Սա ևս մեկ նշան է Սյունիքի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի»․ Վարուժան Գեղամյան 09/24/2023   19:02 Փոքրիկ Նվերը, որին փնտրում էինք բոլորս, սպանվել է 09/25/2023   15:00 Նրանք ցանկացել են ամուսնանալ Արցախում․ Պսակադրություն՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում 09/24/2023   20:40 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 09/25/2023   16:28 Հայ գործարարը 50 աշխատատեղ է ստեղծել իր ընկերությունում՝ հատուկ արցախցիների համար

Շրջափակման հետևանքով Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 1.9 մլն դոլար 03/29/2023   15:50  |  ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ կամ 1.9 մլն դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույց»-ում, որը պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավոր տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Երևանում զեկույցի ներկայացմանը տեսակապով միացել էին նաև Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը  ևս ընդգրկված է եղել մասնագիտական թիմում: «Արդեն 108 օր է,ինչ Արցախը շրջափակման մեջ է: Դա իսկապես Արցախի տնտեսության բոլոր ոլորտների վրա ազդեցություն  է ունեցել: Շատ դժվար կլինի վերականգնել Արցախի տնտեսությունն ապագայում»,-ասաց Գրիգորի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ զեկույցը ներկայացնելու են  միջազգային կառույցներին:

Տնտեսագետների թիմը գնահատումները կատարել է 4 մոտեցումներով՝ կիրառելով տարբեր գործիքակազմեր:

Ըստ զեկույցի՝ շրջափակման հետևանքով Արցախի ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական նվազագույնը 651 մլն դրամ կամ 1.6 մլն դոլար: «1.6 մլն դոլարը առանց բարեկեցության կորստի, զուտ միայն սոցիալ-տնտեսական կորուստների գնահատականն է՝ մեկ օրվա համար, որի մեջ մտնում է հարկերի կորուստը՝ շուրջ 81 մլն դրամի չափով և առաջնային  սոցիալական ծախսերը՝ 36.3 մլն դրամով: Օրական կորուստը 1.65 մլն դոլար ենք ստանում, եթե հաշի առնված չէ բարեկեցության կորստի մասը, եթե բարեկեցությունն էլ հաշվի ենք առնում, ապա ստացվում է 1.9 մլն դոլար յուրաքանչյուր օր՝ առանց գնահատելու պոտենցիալի կորուստը, բուֆերների համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման մեծությունը»,-ասաց Արամյանը:

Շրջափակման հետևանքով 100 օրվա հաշվարկով Արցախին պատճառվել է շուրջ 165 մլն դոլարի չափով տնտեսական վնաս, երբ գնահատվում են սոցիալ-տնտեսական կորուստները և շուրջ 190 մլն-ի չափով, երբ գնահատվում է նաև բարեկեցության կորուստը:

Գնահատումները հաշվի չեն առել շրջափակման հետևանքով առաջացող որոշ ծախսեր՝ պոտենցիալի կորուստը և տնտեսական կյանքի այսպիսի ցնցումներից խուսափելու համար բուֆերների համար անհրաժեշտ ծախսերը:

«Որքան այս շրջափակումը երկարում է, այնքան Արցախի տնտեսական պոտենցիալն ավելի է փչանում: Վաղը մյուս օրը կարող է կանգնենք մի իրավիճակի առաջ, որ ընդհանրապես տնտեսական կյանք չունենա, ուղղակի սպառում լինի, փողը դրսից գա, արցախցիներն ուղղակի սպառում անեն, սպառվող ապրանքներն էլ հիմնականում դրսից ներմուծվեն »,-նշեց Արամյանը:

Արցախի տնտեսությունը մինչև 2020 թվականն աճել է, 2020 թվականից սկսած, կրելով պատերազմի աղետալի հետևանքները, երկու տարի անընդմեջ անկում է ապրել, որի տեմպը կազմել է տարեկան միջին հաշվով 17.6 տոկոս: 2022 թվականից Արցախի տնտեսությունը սկսել է վերականգնվել: Հունվար-սեպտեմբերին գրանցվել է զգալի բարձր տնտեսական աճ՝ 18.2 տոկոս: Սակայն այդ բարձր աճը խաթարվել է շրջափակման հետևանքով: Օրինակ՝ դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 20.7 տոկոսով՝ այն դեպքում, երբ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՏԱՑ-ի աճի տեմպերը շարունակել են նախորդ 9 ամիսների աճերի հետ համադրելի բարձր լինել և կազմել են համապատասխանաբար 27.7 տոկոս և 13.5 տոկոս:

Ըստ զեկույցի՝ եթե «կյանքի ճանապարհը» փակ մնա, միջինում կարող է առաջանալ շուրջ 16.2 հազար գործազուրկների առկայություն: Կառավարության համար առաջանում է ևս մեկ բեռ: 1 գործազուրկի համար 68 հազար դրամ նպաստ տրամադրելու դեպքում պետական բյուջեի համար առաջանում է օրական շուրջ 36.3 մլն դրամի կամ 92 հազար դոլարի լրացուցիչ ծախս: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ             քանի դեռ անձը զբաղված էր և աշխատանք ուներ, իր բարեկեցությունն ավելի բարձր էր, քանի որ ստացված աշխատավարձը ակնհայտ 68 հազար դրամ նպաստից բարձր է: Հետևապես, առկա է նաև բարեկեցության կորուստ: Արամյանը կարևորեց միջազգային հանրությանն այս մասին տեղեկացնելը, որ մարդիկ Արցախում բարեկեցության կորուստ ունեն:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ ասաց. «Մենք շրջափակման առաջին օրվանից փորձում էինք ոչ միայն օպերատիվ արձագանքել խնդիրներին, այլ նաև հասկանալ իրավիճակը երկարաժամկետ կտրվածքով: Դրա համար պետք էր անել շատ հետևողական գործ: Եվ ես վստահ եմ, որ մեր արած գործը շատ կարևոր էր մեզ համար և աշխարհին ներկայացնելու համար, որ դա ոչ միայն սննդի ու էլեկտրաէներգիայի խնդիր է, այլ ընդհանուր՝ հասարակության, պետության կյանքի, ապագայի հետ կապված ճգնաժամ է, որն ավելի խորքային է, ավելի շատ խնդիրների առաջ է մեզ կանգնեցրել»:

Զեկույցում կարևորվում է բուֆերների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան նվազագույնի հասցնել Արցախի հասարակության սոցիալական և տնտեսական ծախսերը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:22 29/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի տարածքում ադրբեջանական վերջին առաջխաղացումից հետո լիսագորցիներն ամբողջությամբ կտրվել են Արցախի մյուս մասից. Արդեն 5 օր է Ստեփանակերտ չեն կարողանում գնալ. Լիսագորի համայնքապետ
08:17 29/03/2023  |  ՄամուլԱրցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի. «Ժողովուրդ»
23:03 28/03/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը և Արցախը անբաժանելի միասնություն են. «Միասին» այլընտրանքային շարժումը հրավիրում է բողոքի ակցիայի
20:22 28/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ղեկավարությունը պետք է փորձի ինքնուրույն հարաբերություններն ամրապնդել Ռուսաստանի հետ. Հակոբյան (տեսանյութ)
19:46 28/03/2023  |  ԼՐԱՀՈՍՀանգիստ եմ, քանի որ վստահ եմ՝ եթե հանկարծ Արցախը փորձեն հանձնել, մեծ պատերազմ կսկսվի ու ամեն ինչ կփոխվի․ Արկադի Կարապետյան
13:19 28/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանա-ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը պետք է քննարկվեն միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում. Արցախի ԱԳՆ
12:02 28/03/2023  |  ԼՐԱՀՈՍԿարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 14 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ
11:14 28/03/2023  |  ՄեկնաբանությունՇվեդիա -Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ մարզադաշտում հայտնվեցին Արցախի և Հայաստանի դրոշներ. Աբովյան
21:22 27/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի շրջափակման հետ կապված հաշվարկներում ալիևյան ռեժիմը սխալվել է. սկսել են թիրախավորել գերազանցապես շարքային քաղաքացիներին (տեսանյութ)
21:02 27/03/2023  |  ԼՐԱՀՈՍՄարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Արխիվ

[]