ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կամ ընդհանրապես գործի մանրամասներից տեղյակ չեն, կամ միտումնավոր կեղծիքներ ու սուտ արտահայտություններ են անում՝ պախարակելու Գրիգորի Խաչատուրովի անունը.փաստաբան 03/20/2023 11:30 | ԼՐԱՀՈՍ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ նորմալ իրավական պետությունում ընդհանրապես չէր կարող իրականացվել որևէ հետապնդում՝ այս պայմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով:
Նկատենք, որ ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։
Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին՝ օժանդակության հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
«Այն մարդիկ, որոնք կպնդեն այս գործով, որ զորամասը վերածվել է գումարի, կամ ընդհանրապես գործի մանրամասներից տեղյակ չեն, կամ միտումնավոր կեղծիքներ ու սուտ արտահայտությոգններ են անում՝ պախարակելու համար Գրիգորի Խաչատուրովի անունը»,- նշեց Պողոսյանը, որը ներկայացնում է Եղիշե Արշակյանի շահերը։
Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ զորամաս՝ որպես այդպիսին ընդհանրապես գոյություն չի ունեցել, դա միֆ է, որը հրամցվել է հանրությանը։ Ներկայացնելով իր վստահորդի՝Էդգար Արշակյանի անվամբ սեփականության իրավունքի փաստաթղթի պատճենը՝ Պողոսյանը փաստեց, որ որևէ զորանոց այդտեղ չկա, ամենավառ երևակայությունն էլ ունենալու համար դա զորամաս անվանել չկա, ապա առաջարկեց ԱԺ պատգամավորներին, որոնք բողոքում են զորամասերի բացակայությունից, գնալ ու այդտեղ քնել։
«Փաստացի այստեղ զորամաս չկա, կա ՊՆ-ին ամրակցված տարածք, որը ՊՆ-ն որոշել է վաճառել։ Գրիգորի Խաչատուրովն ընդհանրապես այս որոշման վաճառքի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Վերջին հինգ տարում վաճառվել է ՊՆ-ին ամրակցված զորամասերի տարածքներից 71 միավոր, այնպես չէ, որ անթույլատրելի գործարք է տեղի ունեցել։ Երբևէ 60-րդ հոդվածով սահմանված գույքի անօտարելիություն սահմանված չէ, կա ընթացակարգ, որը պահպանելով գույքի վաճառքը թույլատրելի է, այս պարագայում իրենք պնդում են, որ ընթացակարգը չի պահպանվել, այլ ոչ թե՝ չէր կարելի վաճառել»,- նշեց փաստաբանը՝ կրկին ընդգծելով, որ նպատակը եղել է բանակի գեներալին պախարակելը։
Նշված պնդումները բարձրացվել են նաև նախաքննական մարմնում, սակայն Միհրան Պողոսյանի դիտարկմամբ՝ գլխավոր դատախազի՝ քննության ուղղորդման հետևանքով դրանց ուշադրություն չի դարձվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/06/2023 08:25 Եկեղեցին քաղաքակա՞ն ուղղություն է բռնում. «Ժողովուրդ»
- 06/06/2023 08:20 Ո՞վ է կամակատար դատավորը․ «Հրապարակ»
- 06/06/2023 08:16 ՔՊ-ում չեն ներում Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ»
- 06/06/2023 08:13 Հաշվեքննիչ պալատը Սիմիդյանի ղեկավարած կառույցում խախտումներ է գտել. «Ժողովուրդ»
- 06/06/2023 08:09 11 մլն 530 հազար դրամ՝ «սփյուռքի երիտասարդ առաջնորդների» համար․ «Հրապարակ»
- 06/06/2023 08:04 Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն․ «Հրապարակ»
- 06/06/2023 08:00 Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/06/2023 18:09 Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը իրավաչափ չէ.իրավապաշտպան
- 06/06/2023 12:15 Ամեն ինչ դեռ կորսված չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միասին պետք է փորձենք անել հնարավորն ու անհնարինը՝ կասեցնելու համար այս ամոթալի ընթացքը. Վարդանյան
- 06/06/2023 10:51 Մամ ջան, շնորհավոր տարեդարձդ, շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյան
- 06/05/2023 18:51 ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/06/2023 19:41 «Նիսան»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային
- 06/06/2023 15:26 Երևան-Սևան ավտոճանապարհին իրար են բախվել 3 ավտոմեքենա
- 06/06/2023 10:29 Արտադրամասի նկուղային հատվածից փրկարրաներըմ ոտ 8․5 տոննա ջուր են հեռացրել
- 06/05/2023 23:32 «ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/06/2023 14:48 Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
- 06/06/2023 13:51 Ամերիկուհին իսկական «ջարդ է սկսել», երբ պարզել է ապագա երեխայի սեռը (տեսանյութ)
- 06/05/2023 22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները
- 06/04/2023 19:39 Կինը ամուսնալուծությունից հետո ամուսնուն մեղադրել է տարիքային խտրականության մեջ և սխալվել
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը