Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 27 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2023   23:52 Շվեդիան 1,36 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու համար 09/26/2023   23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել 09/26/2023   23:23 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 09/26/2023   23:07 Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նաեւ հայ հայտնի գործարարների նկատմամբ 09/26/2023   23:00 Վառելիքի պահեստում պայթյունի հետեւանքով այս պահին հաստատված մահերի թիվը 68 է 09/26/2023   22:52 Հայտնաբերվել է ևս 5 աճյուն 09/26/2023   22:40 ԼՂ-ից 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան. առաջիկայում կսկսվի նույնականացման գործընթաց 09/26/2023   22:22 Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը 09/26/2023   22:04 Ջո Բայդենը կոշիկները փոխել է թենիսի մարզակոշիկներով, որպեսզի ավելի քիչ ընկնի հանրության առաջ․ Axios 09/26/2023   21:49 Հայաստան է հասել 28.120 արցախցի գաղթական. նրանց տրամադրվող կացարանների աշխարհագրությունն ընդլայնվել է 09/26/2023   21:42 Արցախում դագաղներ չեն ճարում,, գարդիրոբների դռներն են ջարդում, որ դրանով մարդկանց հողին հանձնեն. քաղաքացի (տեսանյութ) 09/26/2023   21:25 ԼՂ-ում պայթյունից տուժածներից 67-ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են 09/26/2023   21:21 Հայաստանի վրա ճնշում է գործադրվելու երեք կետով. եվրամիության հարթակը ամենավատն է. Սուրենյանց (Տեսանյութ) 09/26/2023   21:16 Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սեռական հայհոյանքը գնահատվել է որպես ֆիզիկական ոչնչացման վտանգ․ ի՞նչ է նշել Ալբերտ Բազեյանի դեմ ցուցմունք տված անձը 09/26/2023   21:14 ԼՂ-ից տեղահանվածների թիվն այս պահին 20 հազար 270 է. նրանցից 2850-ը տեղաբաշխվել են ՀՀ մարզերում 09/26/2023   21:08 Արմեն Գրիգորյանը Չարլզ Ֆրիզի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը 09/26/2023   20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին 09/26/2023   20:51 Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով 09/26/2023   20:33 ԵՄ. անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ ու վճռական փոխզիջումային որոշումներ 09/26/2023   20:21 Անահիտ Մանասյանը ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցցչի հետ այցելել են Կոռնիձորի հումանիտար կայան 09/26/2023   20:06 Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է․ ՄԻՊ 09/26/2023   19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան 09/26/2023   19:36 Ի՞նչ նյութական ահռելի կորուստներ ունենք Արցախում․ Թադևոս Ավետիսյան 09/26/2023   19:28 Հայաստանում բացվել է Բելգիայի դեսպանություն 09/26/2023   19:24 Ամերիկյան համալսարանը մտահոգված է. ուսանողները բերման են ենթարկվել, թեեւ որեւէ խախտում թույլ չէին տվել 09/26/2023   19:09 Եվրահանձնաժողովը 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին 09/26/2023   18:55 Մարդիկ հյուծված են ու մրսած, արդեն կա 2 մահ կա և 1 մահամերձ մարդ. Լիսագորցիներին թույլ չեն տալիս դուրս գալ գյուղից 09/26/2023   18:50 Ստեփանակերտ. մարդիկ վերջին պահածոները դրսում են թողել, որ ում պետք է՝ վերցնի 09/26/2023   18:50 Պրոֆեսոր Սթիվ Ջեֆերին և իր թիմը Հայաստանում են. բժշկական ծառայություններ կմատուցեն Ասկերանի պայթյունից տուժածներին 09/26/2023   18:44 Ստեփանակերտը աղետից հետո. մաքրել-գեղեցկացնելը չեն մոռանում 09/26/2023   18:30 Հաջիեւը գոհ է Արմեն Գրիգորյանի հետ բանակցություններից ու դրանք՝ «բավական կառուցողական» գնահատել 09/26/2023   18:28 Անկեղծ ասած չհասկացա Հրապարակի երեկոյան ցույցը չեղարկելը. չի կարելի այսպես կտրուկ բաներ անել. Վրթանեսյան 09/26/2023   18:22 Գրիգորյանը Բրյուսելից կմեկնի Բեռլին 09/26/2023   18:19 Ադրբեջանական զինված հարձակմամբ ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա. Թաթոյան 09/26/2023   18:06 Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում. ԱՆ 09/26/2023   17:59 Էրդողանի ուղերձները պարզ լեզվով մոտավորապես հետևյալն էին՝ ամեն դեպքում միջանցքը պետք է լինի՝ Իրանը կտա, թե Հայաստանը, թող իրենք որոշեն. արևելագետ 09/26/2023   17:52 Ցեղասպան Ադրբեջանը փորձում է հումանիստի կեղծ դիմակ կրել 09/26/2023   17:38 ԱՄՆ-ն ակտիվորեն դիտարկում է ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ. Փաուերը՝ ԼՂ-ի մասին 09/26/2023   17:36 Այս պահի դրությամբ՝ 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը. Տիգրան Խաչատրյան (տեսանյութ) 09/26/2023   17:33 Բուհում քաղաքական քարոզչության և բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերը հանգեցնելու է պատասխանատվության. ԵՊՀ 09/26/2023   17:14 Ամբողջ կյանքը փոքրիկ տոպրակում կապած ու Հայաստան ժամանած արցախահայությունը հաշվառման փուլում է (տեսանյութ) 09/26/2023   17:10 Բնակչության մեծ մասը դեռ Ճարտարում է․ բենզինի ենք սպասում երեկվանից, չկա․ քաղաքապետ 09/26/2023   17:08 Ադրբեջանի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է տեղի ուենցել 09/26/2023   16:54 Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը. նախաձեռնվել է քրեական վարույթ 09/26/2023   16:43 Բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ. Արցախի ԱՆ 09/26/2023   16:35 Արևմուտքը շատ լավ տեղյակ է եղել սպասվող աղետից. ադրբեջանագետ 09/26/2023   16:29 Գաղթի ճանապարհին երեխա է ծնվել 09/26/2023   16:26 Գորիս փախստականներ են ժամանում՝ հրազենային վնասվածքներով (տեսանյութ) 09/26/2023   16:18 Արցախցիները խոր դեպրեսիայի մեջ են, նրանց բնականոն կյանք վերադարձնելը տարիներ է տևելու. մասնագետ 09/26/2023   16:12 3 նախարարություննե՛ր, դադարեցրե՛ք ձեր հանցավոր անգործությունը. բուժաշխատողները պահանջում են կարգավիճակ տալ բռնի տեղահանված արցախցիներին
09/26/2023   18:50 Ստեփանակերտ. մարդիկ վերջին պահածոները դրսում են թողել, որ ում պետք է՝ վերցնի 09/26/2023   10:13 Օգտատերը հրապարակել է Ասկերանում վառելիքի պահեստի պայթյունից տուժած արցախցիների անունները 09/26/2023   12:07 Արցախում պայթյունի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում. ՍիվիլՆեթ 09/25/2023   20:11 Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ 09/25/2023   16:10 Ծանր է, աննկարագրելի ծանր․ երեխաները տան պատերն են պաչում ու անդադար հարցեր տալիս՝ ո՞ւր ենք գնում, ե՞րբ ենք հետ գալու մեր տուն․ հայրական օջախներին հրաժեշտ են տալիս արցախցիները 09/25/2023   13:37 Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ. Սամվել Բաբայան 09/25/2023   11:54 Ֆրանսիան այսօր շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, որովհետև հենց դա է վտանգված. Մակրոն 09/26/2023   12:30 Զանգվածային թունավորում՝ ադրբեջանական դպրոցում 09/25/2023   10:06 «Գալի՞ս ես մեր հետ». «Ինչ եք պատիվ տալիս, որ գամ». Շարմազանովի ու կարմիր բերետավորների երկխոսությունը (տեսանյութ) 09/26/2023   10:53 Երկրաշարժ Թուրքիայում 09/25/2023   20:16 Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ 09/25/2023   12:56 Արցախցի կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ Shamshyan.com 09/25/2023   12:25 Վերջին անգամ գիշերեցի իմ տանը, ավելի ճիշտ լուսացրի, կներես պապ, չկարողացա գալ քեզ հրաժեշտ տալու, պատից կախված լուսանկարդ սրբորեն ինձ հետ վերցնելու. արցախցի 09/25/2023   21:27 Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան 09/25/2023   13:54 Ադրբեջանը հիմա էլ պատրաստվում է Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով 09/25/2023   15:00 Նրանք ցանկացել են ամուսնանալ Արցախում․ Պսակադրություն՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում 09/25/2023   16:28 Հայ գործարարը 50 աշխատատեղ է ստեղծել իր ընկերությունում՝ հատուկ արցախցիների համար 09/25/2023   19:59 Հազարավոր մարդիկ են եղել խմբված, որոնք սպասում էին բենզին ստանան. Կրակ է, որ թափվում է էս ժողովրդի գլխին. ականատես 09/25/2023   08:05 Երեւանում սկսվել են ահնազանդության ակցիաները. Սարյան փողոցը փակ է 09/25/2023   20:54 Խաղաղապահների բուժանձնակազմը ներգրավվել է պայթյունից տուժածներին ցուցաբերվող օգնությանը

Գարունը բարի չէր՝ պարեկների համար. Երեկ մարդ էին սպանել, իսկ այսօր ձերբակալվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով 03/14/2023   18:35  |  Քրեական խրոնիկոն

Իրավապահները հաստատում են՝ պարեկի մոտ հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, նա ձերբակալված է։

Հիշեցնենք, որ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ պարեկ է ձերբակալվել՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոցի վաճառքի գործով։

ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ երեկ ոստիկանության կողմից Արագածոտնի մարզում թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու հանցավոր արարք կատարելու մեջ մեջ հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է երկու անձ։

«Նրանցից մեկի մոտ զննությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված։ Փորձաքննությամբ պարզվել է, որ այդ զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց՝ 1,86 գրամ ընդհանուր քաշով, այսինքն առանձնապես խոշոր չափերով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Քննությամբ պարզվում են հանգամանքները նաև ձեռքբերման աղբյուրը։ Անձը, ում մոտ հայտնաբերվել է թմրամիջոցը, շարունակում է մնալ արգելանքի տակ, մյուսը ազատ է արձակվել»,- նշեցին ՔԿ-ից։

Թեև կառույցից չկոնկրետացրին, որ խոսքը պարեկի մասին է, այդուհանդերձ, դեպքը հաստատեցին։

Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանության բարեփոխումների արդյունքում ձևավորված պարեկային ծառայության ծառայողներն ուշադրության կենտրոնում են հայտնվում, բայց ոչ թե ոչ կոմպետենտ աշխատանքի, այլ՝ հենց իրենց ոչ իրավաչափ ենթադրյալ արարքների համար։ Օրերս բավականին մեծ աղմուկ էր բարձրացել, երբ Շիրակի մարզի ծառայող պարեկը փորձել է բնակարանային գողություն կատարել, սակայն հարևանները նրան տեղում բռնել և ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով պարեկը ոտքի վնասվածք է ստացել, պատռվածքներ՝ գլխի հատվածին, ընդ որում, մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ պարեկը փորձել է փախուստի դիմել տանից և ընկել է պատուհանից, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը հայտնել էր, որ ութ բնակարանային գողության վերաբերյալ գործ կա հարուցված՝ նրա նկատմամբ։ Մեկ այլ աղմկահարույց դեպքի մասին էլ հայտնի է դարձել երեկ՝ մարտի 13-ին։

Պարզվում է՝ Հրազդանում պարեկային ծառայողը հրազեն է կիրառել միջին ծանրության ենթադրյալ հանցանք ՝ անասնագոմից գողություն կատարելու մեջ կասկածվող տղամարդու ուղղությամբ։ Հրազենային վիրավորում ստանալու հետևանքով տղամարդը հիվանդանոցում մահացել է։ Թեև իրավապահները դեպքի առնչությամբ պարզաբանում էին տարածել՝ հայտնելով մահացած տղամարդու նախկինում դատվածություն ունենալու մասին, ինչպես նաև՝ տեղեկացնելով, որ քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա ոստիկանները գնացել են դեպքի վայր՝ անասնագոմի մոտ ներկայացել են և պահանջել, որ դուրս գան, ինչից հետո տղամարդը դուրս է եկել՝ պարկով դեմքը ծածկած, իսկ ձեռքին եղել է կացին, որով անկանոն շարժումներ է կատարել։ Ըստ իրավապահների՝ ոստիկանները փորձել են վնասազերծել՝ նախապես զգուշացնելով, որ կացինը վայր չդնելու դեպքում հրազեն կկիրառեն, սակայն , ըստ իրավապահների, տղամարդը շարունակել է կացնով անկանոն շարժումներ կատարել՝ փորձելով վնասել պարեկին, վերջինս էլ իրեն ամրակցված «CLOCK» տեսակի ատրճանակով նախազգուշական երկու կրակոց է արձակել, ապա՝ մեկ կրակոց տղամարդու կրծքավանդակին։ Ընդ որում, իրավապահների պարզաբանումից պարզ չէ, թե ինչու է ոստիկանը կրակել հենց կրծքավանդակին, արդյո՞ք հնարավոր չէր վնասազերծել մարմնի՝ ոչ կենսական նշանակության հատվածներին կրակոց արձակելով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:02 14/03/2023  |  ՄեկնաբանությունՊարեկ է ձերբակալվել՝ Կրիստալ տեսակի թմրանյութ վաճառելու գործով, էս ու՞մ եք լցրել համակարգ. Հայրապետյան
14:57 13/03/2023  |  Քրեական խրոնիկոնՀրազդան քաղաքում առերևույթ գողություն կատարող, պարեկային ծառայողներին կացնով սպառնացող 45-ամյա տղամարդը մահացել է իր ուղղությամբ ծառայողական զենքով արձակված կրակոցից. նախաձեռնվել են քրեական վարույթներ
12:37 13/03/2023  |  Քրեական խրոնիկոնՏղամարդը կացնով սպառնացել է ոստիկաններին, հարձակումը կանխելու համար կիրառվել է հրազեն. ոստիկանությունը՝ պարեկների կողմից 45-ամյա տղամարդուն գնդակահարելու մասին
11:36 13/03/2023Պարեկներն այսօր էլ Հրազդանում գնդակահարել են միջին ծանրության հանցագործության՝ գոմից գողություն կատարելու մեջ կասկածվող անձին.փաստաբան
16:03 11/03/2023  |  ԼՐԱՀՈՍ2022 թվականի լավագույն պարեկ է ճանաչվել Մամիկոն Սահակյանը
15:59 03/03/2023  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության պարեկային ծառայողների գործունեությանը միջամտելու դեպքեր Շիրակի մարզում. երկու անձի մեղադրանք է ներկայացվել
14:35 02/03/2023  |  ՄեկնաբանությունՊարեկները զբաղվում են նաև բնակարանային գողությամբ. Պողոսյան
18:39 28/02/2023  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել են պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու նոր դեպքեր
11:43 27/02/2023  |  Քրեական խրոնիկոն2023թ․ վարույթներով պարեկների գործունեությանը միջամտելու համար 20 մեղադրյալներից 12-ը կալանավորվել է. ՀՀ քննչական կոմիտեն հորդորում և զգուշացնում է
16:14 16/02/2023  |  ԼՐԱՀՈՍՊարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արխիվ

[]