Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 27 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/27/2023   11:38 Արցախի ՊԲ-ն ոչնչացրել է 511 ադրբեջանցի ահաբեկիչ 09/27/2023   11:36 Միքոն կանգնեցնում է մեքենան, որ հետ գնա, երկու կողմից հակառակորդի նշանառության տակ են․ նռնակը ձեռքին՝ հետ է գնում, որ գերի չընկնի․ չավարտված պատերազմից մի կտոր 09/27/2023   11:26 Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Եռաբլուր 09/27/2023   11:24 44-օրյա պատերազմից 3 տարի անց քաղաքական որոշումների հետևանքով ԼՂ-ն հայաթափվեց. ուղիղ՝ Եռաբլուրից 09/27/2023   11:14 Ճանաչեք իմ հերոսին. Հասմիկ Ավանեսյան 09/27/2023   11:11 Սրանց փոխելու դեպքում շանս ունենալու եք ու ձեզ չեն տանելու մատաղացու գառան պես սպանդանոց. Ալեն Ղևոնդյան 09/27/2023   11:02 Պատճառվել է շուրջ 1,8 մլրդ դրամի վնաս. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 09/27/2023   10:44 Հասկանալի է, որ այս իշխանության համար գերխնդիրն Արցախի հանձնումն էր, սակայն նույնիսկ հիմա ի վիճակի չեն կանխել արդեն Հայաստանին ուղղվող Ադրբեջանի նոր պահանջները. Աբրահամյան 09/27/2023   10:34 Ոչ մեկս այլևս անվտանգ չենք Հայաստանի և որևէ կետում. Վրթանեսյան 09/27/2023   10:26 Հրդեհ Սպիտակ քաղաքում 09/27/2023   08:33 Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան. «Ժողովուրդ» 09/27/2023   08:31 ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ. «Հրապարակ» 09/27/2023   08:27 Ոստիկանները զբաղված են բերման ենթարկելով. իրավապահ համակարգում խառնաշփոթ է. «Ժողովուրդ» 09/27/2023   08:20 Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք․ «Հրապարակ» 09/27/2023   08:18 Կնյազ Հասանովը տուն ունի, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ» 09/27/2023   08:15 ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ․ «Հրապարակ» 09/27/2023   08:11 Երևանի անհայտ ճակատագիրը. Ինչ են որոշել քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» 09/27/2023   08:08 Ազգային կոմիտեում լուրջ տարաձայնություններ են առաջացրել․ «Հրապարակ» 09/26/2023   23:52 Շվեդիան 1,36 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու համար 09/26/2023   23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել 09/26/2023   23:23 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 09/26/2023   23:07 Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նաեւ հայ հայտնի գործարարների նկատմամբ 09/26/2023   23:00 Վառելիքի պահեստում պայթյունի հետեւանքով այս պահին հաստատված մահերի թիվը 68 է 09/26/2023   22:52 Հայտնաբերվել է ևս 5 աճյուն 09/26/2023   22:40 ԼՂ-ից 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան. առաջիկայում կսկսվի նույնականացման գործընթաց 09/26/2023   22:22 Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը 09/26/2023   22:04 Ջո Բայդենը կոշիկները փոխել է թենիսի մարզակոշիկներով, որպեսզի ավելի քիչ ընկնի հանրության առաջ․ Axios 09/26/2023   21:49 Հայաստան է հասել 28.120 արցախցի գաղթական. նրանց տրամադրվող կացարանների աշխարհագրությունն ընդլայնվել է 09/26/2023   21:42 Արցախում դագաղներ չեն ճարում,, գարդիրոբների դռներն են ջարդում, որ դրանով մարդկանց հողին հանձնեն. քաղաքացի (տեսանյութ) 09/26/2023   21:25 ԼՂ-ում պայթյունից տուժածներից 67-ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են 09/26/2023   21:21 Հայաստանի վրա ճնշում է գործադրվելու երեք կետով. եվրամիության հարթակը ամենավատն է. Սուրենյանց (Տեսանյութ) 09/26/2023   21:16 Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սեռական հայհոյանքը գնահատվել է որպես ֆիզիկական ոչնչացման վտանգ․ ի՞նչ է նշել Ալբերտ Բազեյանի դեմ ցուցմունք տված անձը 09/26/2023   21:14 ԼՂ-ից տեղահանվածների թիվն այս պահին 20 հազար 270 է. նրանցից 2850-ը տեղաբաշխվել են ՀՀ մարզերում 09/26/2023   21:08 Արմեն Գրիգորյանը Չարլզ Ֆրիզի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը 09/26/2023   20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին 09/26/2023   20:51 Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով 09/26/2023   20:33 ԵՄ. անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ ու վճռական փոխզիջումային որոշումներ 09/26/2023   20:21 Անահիտ Մանասյանը ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցցչի հետ այցելել են Կոռնիձորի հումանիտար կայան 09/26/2023   20:06 Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է․ ՄԻՊ 09/26/2023   19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան 09/26/2023   19:36 Ի՞նչ նյութական ահռելի կորուստներ ունենք Արցախում․ Թադևոս Ավետիսյան 09/26/2023   19:28 Հայաստանում բացվել է Բելգիայի դեսպանություն 09/26/2023   19:24 Ամերիկյան համալսարանը մտահոգված է. ուսանողները բերման են ենթարկվել, թեեւ որեւէ խախտում թույլ չէին տվել 09/26/2023   19:09 Եվրահանձնաժողովը 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին 09/26/2023   18:55 Մարդիկ հյուծված են ու մրսած, արդեն կա 2 մահ կա և 1 մահամերձ մարդ. Լիսագորցիներին թույլ չեն տալիս դուրս գալ գյուղից 09/26/2023   18:50 Ստեփանակերտ. մարդիկ վերջին պահածոները դրսում են թողել, որ ում պետք է՝ վերցնի 09/26/2023   18:50 Պրոֆեսոր Սթիվ Ջեֆերին և իր թիմը Հայաստանում են. բժշկական ծառայություններ կմատուցեն Ասկերանի պայթյունից տուժածներին 09/26/2023   18:44 Ստեփանակերտը աղետից հետո. մաքրել-գեղեցկացնելը չեն մոռանում 09/26/2023   18:30 Հաջիեւը գոհ է Արմեն Գրիգորյանի հետ բանակցություններից ու դրանք՝ «բավական կառուցողական» գնահատել 09/26/2023   18:28 Անկեղծ ասած չհասկացա Հրապարակի երեկոյան ցույցը չեղարկելը. չի կարելի այսպես կտրուկ բաներ անել. Վրթանեսյան
09/26/2023   18:50 Ստեփանակերտ. մարդիկ վերջին պահածոները դրսում են թողել, որ ում պետք է՝ վերցնի 09/25/2023   11:54 Ֆրանսիան այսօր շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, որովհետև հենց դա է վտանգված. Մակրոն 09/26/2023   10:13 Օգտատերը հրապարակել է Ասկերանում վառելիքի պահեստի պայթյունից տուժած արցախցիների անունները 09/26/2023   12:07 Արցախում պայթյունի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում. ՍիվիլՆեթ 09/25/2023   16:10 Ծանր է, աննկարագրելի ծանր․ երեխաները տան պատերն են պաչում ու անդադար հարցեր տալիս՝ ո՞ւր ենք գնում, ե՞րբ ենք հետ գալու մեր տուն․ հայրական օջախներին հրաժեշտ են տալիս արցախցիները 09/25/2023   20:11 Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ 09/26/2023   12:30 Զանգվածային թունավորում՝ ադրբեջանական դպրոցում 09/25/2023   13:37 Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ. Սամվել Բաբայան 09/26/2023   10:53 Երկրաշարժ Թուրքիայում 09/25/2023   20:16 Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ 09/25/2023   12:25 Վերջին անգամ գիշերեցի իմ տանը, ավելի ճիշտ լուսացրի, կներես պապ, չկարողացա գալ քեզ հրաժեշտ տալու, պատից կախված լուսանկարդ սրբորեն ինձ հետ վերցնելու. արցախցի 09/25/2023   12:56 Արցախցի կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ Shamshyan.com 09/25/2023   21:27 Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան 09/25/2023   13:54 Ադրբեջանը հիմա էլ պատրաստվում է Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով 09/25/2023   16:28 Հայ գործարարը 50 աշխատատեղ է ստեղծել իր ընկերությունում՝ հատուկ արցախցիների համար 09/25/2023   15:00 Նրանք ցանկացել են ամուսնանալ Արցախում․ Պսակադրություն՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում 09/26/2023   15:05 Այն, որ Ճարտարում մենակ Նարեն ու իր ընտանիքն են մնացել, վառելիք չունեն, որ դուրս գան, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը, իրենց հետ կապի մեջ եմ. Գևորգյան 09/25/2023   19:59 Հազարավոր մարդիկ են եղել խմբված, որոնք սպասում էին բենզին ստանան. Կրակ է, որ թափվում է էս ժողովրդի գլխին. ականատես 09/25/2023   20:54 Խաղաղապահների բուժանձնակազմը ներգրավվել է պայթյունից տուժածներին ցուցաբերվող օգնությանը 09/26/2023   13:41 Գնդապետ Ջալավյանը, նույն ինքը բոլորիդ հայտնի Քյոխը, խնդրել է ձեզ փոխանցել, որ ինքը հարցազրույցներ չի տվել, կոչեր չի հղել. Դավիթ Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը լինի, թե մեկ ուրիշը, Արցախը իր չէ, որ հանձնեն. Սամվել Բաբայան . Aravot.am 02/27/2023   18:04  |  ԼՐԱՀՈՍ

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը

-Որպես ռազմական եւ քաղաքական գործիչ՝ ի՞նչ գործողություններ եք պատրաստ անել, եթե ՀՀ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործնական փուլ է մտցնում Արցախի հանձնումը Ադրբեջանին:

-Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանը լինի, թե մեկ ուրիշը, Արցախը իր չէ, որ հանձնեն։ Երկրորդ՝ Արցախը իր անկախությունը ձեռք է բերել միջազգային և սովետի բոլոր օրենքներին համապատասխան և դա քննարկման ենթակա չէ։ Ես ասել եմ՝ Արցախը լինելու է անկախ և անվտանգ պետություն և դրան մենք պետք է գնանք բոլոր ճանապարհներով՝ Ադրբեջանի հետ բանակցություններ տանելով, միջազգային իրավական ատյաններում և անվտանգային։ Հայաստանը և Արցախը պետք է գործեն Թուրքիայի և Ադրբեջանի նման «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Այսինքն՝ Հայաստանը ապահովում է Արցախի սոցիալական կայունությունը, մնացածը Արցախն է որոշում, Հայաստանն էլ օգնում է նրան։ Եվ իմ ամբողջ ջանքերը ուղղված են լինելու հենց սրան։

-Արցախի հեռուստատեսությանը տված Ձեր վերջին հարցազրույցում՝ խոսելով Ադրբեջանի հետ փոխվստահության մասին, ասում եք՝ «ամեն ինչ չի, որ արտահայտվում է բարձրաձայն, հասկանում եք՝ ինչ եմ ուզում ասել». անկեղծ ասած՝ տպավորությունս է, որ համաձայն եք՝ Արցախն Ադրբեջանի կազմում տարբերակով ապրելուն, եւ դա փոխհամաձայնության հանձնաժողովը կկարգավորի: Ընդ որում, բացահայտ հայտարարում եք, որ ձգձգելը Ադրբեջանի օգտին չի: Այդ տպավորությունն է ամրապնդում նաեւ Կաշենի հանքի վերաբերյալ արված Ձեր հայտարարությունն այն մասին, թե տարբերություն չեք տեսնում՝ հանքի սեփականատերը անգլիացի՞ է, ադրբեջանցի՞, թե՞ թուրք:

-Նախ՝ Դուք աղավաղում եք իմ արտահայտությունները։ Հարցազրույցում ես հստակ ասել եմ, որ Արցախը պետք է լինի ազատ և անկախ։ Ապա ավելացրել եմ, որ որպեսզի ուրիշի ձեռքին գործիք չդառնանք, պետք է ուղիղ բանակցություն սկսել Ադրբեջանի հետ և մեր շահերից բխող խնդիրներ լուծել։ Փոխվստահություն բառը կոնտեքստից մի կտրեք և ինտեգրացիայի տեղ մի ներկայացրեք։ Դրանք տարբեր բաներ են։ Կաշենի վերաբերյալ էլ եք կոնտեքստից կտրված հարցեր տալիս կամ էլ ուշադիր չեք նայել, թե ես ինչ եմ ասում։ Ես ասել եմ, որ Կաշենն Արցախի սեփականությունն է։ Սահմանադրության մեջ էլ պիտի փոխվի, որ ընդերքը ժողովրդին է պատկանում, ոչ թե պետությանը։ Հետո՝ Կաշենի հումքը տանում եք Ալավերդի, այնտեղ մշակում, տանում դուրս։ Ադրբեջանը հիմա փակել է ճանապարհը և թույլ չի տալիս, որ այդ հումքը Արցախից հանեք։ Ես էլ առաջարկել եմ տնտեսությունը աշխատեցնելու համար տեղում կաˊմ մենք պղնձաձուլարան կառուցենք, կաˊմ իրենք կառուցեն, կաˊմ դրսից ներդրում անեն, ժողովուրդը գործ ունենա, հարկերը մեզ մուծեն, վերջնական ապրանքը ստանանք Արցախում, վաճառենք Ադրբեջանին։ Նաև մոռանում եք, որ ես ասել եմ՝ դա իմ տեսակետն է, որը պետք է հղկել քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ, բերել վերջնական տեսքի և այդ փաստաթղթով խոսել Ադրբեջանի հետ։ Հանքի սեփականատերերի մասով էլ ես Ձեզ հարց տամ․ արտասահմանյան ընկերությունը, որ հիմա օգտագործում է Կաշենը, հիմնադիրը կամ սեփականատերը ո՞վ է, գիտե՞ք (Կաշենի հանքը շահագործում է Արցախում գրանցված «Բեյզ Մեթըլս» («Base Metals») ՓԲԸ-ն: ՓԲԸ-ն գործարար Վալերի Մեջլումյանին պատկանող «Վալլեքս» խմբի ընկերություններից է. «Առավոտ»)։

-Իսկ 1990-ականներին ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի համանման առաջարկը մերժեցիք:

-Տեր-Պետրոսյանի առաջարկը չեմ մերժել։ Ընդհակառակը՝ 1997թ․ անձամբ ես եմ հանդիպել, փոխանցել ամբողջ փաթեթը քարտեզով, թե մենք ինչպես ենք պատկերացնում՝ ինչ տարածքներ պիտի մնան և ինչ պիտի տանք։ Մենք խոսում էինք, որ Լաչինն ու Քելբաջարը պետք է ընդգրկված լինեն էդ փաստաթղթի մեջ և մենք պետք է 12․700-ից 8․000 պատմական տարածք պահենք՝ հաշվի առնելով այդ տարածքների ռազմավարական կարևորությունը։

-Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանին հաղթած հրամանատարներից մեկն եք, 1994-ի հրադադարից հետո նաեւ բազմաթիվ շփումներ եք ունեցել ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների հետ, 2020-ի պատերազմի ժամանակ Արցախում ԱԽ քարտուղարի պաշտոնն էիք զբաղեցնում. Ձեր կարծիքով Ալիեւն անկե՞ղծ է, երբ խոսում է Արցախի հետ ուղիղ բանակցությունների մասին՝ մշտապես հայտարարելով, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Ի դեպ, նա չի խոսում Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների մասին, այլ «Ղարաբաղի հայերի որոշված ներկայացուցիչների» հետ բանակցությունների մասին, իսկ այդ ներկայացուցիչներին կարծես ինքն է որոշում. Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը դրա դրսեւորումներից չէ՞։

-Նախևառաջ ես ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպել եմ մի անգամ. 1994թ․ հանդիպել ենք մեծ պայմանագիր կնքելու համար, Ադրբեջանի պատվիրակությունը թողել, հեռացել է։ Փոխվստահությունը հենց դա է, որ հանդիպել, ներկայացնել մեր պահանջները, մեզ համար հստակեցնելու խնդիր ունենք՝ անկե՞ղծ են, երբ ասում են պատրաստ ենք խոսել։ Բազմաթիվ անգամ ասել եմ, որ Արցախը հետ չի կանգնելու իր անկախությունից և ինքնիշխանության շուրջ է տանելու իր բանակցությունները։ Կրկնում եմ՝ որպեսզի Ադրբեջանը վասալ չդառնա, այսինքն՝ որպեսզի պահպանի իր անկախությունը, պետք է զիջումների գնա Արցախի հարցում։ Իրենք էլ են դա գիտակցում, դրա համար էլ ուզում են մեր հետ խոսեն։ Դրա համար էլ ուղիղ պիտի բանակցենք, դրա հետ միասին էլ միջազգային դատարաններ մտնենք, մեր հարցերը իրավունքով և օրենքով առաջ տանենք։ Չեմ համարում, որ Ռուբեն Վարդանյանի հարցը Ձեր ասածով է։ Ադրբեջանը նրան համարում է Ռուսաստանի ներկայացուցիչ, որը սառեցնում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը։ Դրա համար էլ վակուում են առաջացրել այնքան, որ Արցախի իշխանությունը ազատվի նրանից ու գնա բանակցության։

-Ո՞վ է փակել Բերձորի միջանցքը. օրինակ, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ ՌԴ-ն է փակել:

-Դա եմ ասում՝ Ադրբեջանը փակել է միակ ճանապարհը, որ ճնշում գործադրի, իր հարցերը լուծի։ Ռուսաստանն էլ չկարողանա պրոցեսի վրա ազդի և դրանով էլ Ադրբեջանը մեզ ցույց տա Ռուսաստանի թուլությունը, մեզ այլընտրանք չթողնի, որ մենք էլ ուզած-չուզած խոսենք հետը։ -«Այոˊ, պատասխանատվության եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Բաքվին չեմ հանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը»,-մեջբերումը Ձեր վերջին հայտարարությունից է. սպառնում եք, փաստորեն, ո՞ւմ։

-Որևիցե մեկին չեմ սպառնում։ Ես կարծիք եմ ասել։ Երկիրը թալանածները ինձ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ և դա անում են ֆեյքերով և լրատվական աղմուկով։ ՌԴ-ն պիտի ապահովեր անվտանգություն, չի կարողանում ՝ ինչպես տեսնում եք։ Երկու տարի է այս վիճակին բերողներից առաջարկ չեմ լսում, հիմա էլ ոռնում են, թե բա ՝ եկավ, մեզ կերավ, մեզ հանձնեց։ Ես էլ ասել եմ՝ պատասխանատվության ենթարկվելու եք, բայց, արխային մնացեք, Բաքվին չենք հանձնելու։

– Բոլորը՝ այդ թվում Դուք եւ Ռուբեն Վարդանյանը, հայտարարում եք, որ խնդիրը Արցախը փրկելն է. այդ դեպքում ինչո՞ւ չստացվեց Ձեր եւ Ռուբեն Վարդանյանի համագործակցությունը: Դուք ի սկզբանե վերապահումով էիք արտահայտվում նրա՝ Արցախ գալուն:

-Որպես անհատ և պառլամենտական երկրորդ ուժի ղեկավար, պատրաստ եմ եղել աջակցել Ռուբեն Վարդանյանին։ Պետնախարար նշանակվելուց հետո նրա հետ հանդիպել եմ, պայմանավորվել ենք ծրագրային աշխատել։ Ես իմ մասը արել եմ, ծրագրեր եմ ներկայացրել, ասել եմ՝ կուսակցությունը քեզ աջակցելու է, բայց իր կողմից գործնականում ոչինչ չի արվել։ Համարում եմ պատճառը նա, որ չի կարողացել ազատ գործել այն մարդկանցից, ովքեր իրեն քավոր են կանգնել Արցախում։ Ինքը, օրինակ, հայտարարում էր, որ խորհրդակցում է նախկին նախագահների հետ, նրանց հետ կանգնում էր միևնույն շարքում և այլն։ Դա էլ նրանց վերարտադրվելու հույսեր էր տվել։ Իմ դեպքում այլ է՝ ես որ գամ, բոլորը պիտի պատասխան տան, թալանածը հետ տան մեր ժողովրդին։ Իր վերջին հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը ասել է, որ չի կարողացել կառավարման համակարգում բան փոխել, որովհետև նախագահի և իր մոտեցումները չեն համընկել։ Հիմա ես էլ ասում եմ՝ բա քեզ ո՞վ է խանգարել հենվել մեր կուսակցության վրա, որպեսզի սաղ ռեֆորմը անես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:57 24/02/2023  |  ԼՐԱՀՈՍԻմ Արցախ գալը ոռնոց է բարձրացրել․ թե՝ եկել է Արցախը հանձնի Ադրբեջանին. Սամվել Բաբայան
13:59 22/02/2023  |  ՔաղաքականԱդրբեջանը ուզում է Ռուսաստանին դուրս բերի այս տարածքից. առանց մեզ չի կարա դա անի. Բաբայան
13:38 22/02/2023  |  ՔաղաքականՄի երկու «բխկողներ» ունենք, խոսում են, թե շուտ արեք, թուրքերի հետ բանակցեք. շուտ անելով չի. Բաբայան (տեսանյութ)
13:27 22/02/2023  |  ՔաղաքականՈւրիշ բան չեմ ուզում՝ 100 օր. գործադիրն ամբողջությամբ տալիս եք ինձ, ռեֆորմն անում եմ. Բաբայան
13:12 22/02/2023  |  ՔաղաքականԵթե հարկը մեզ ա տալիս, ի՞նչ տարբերություն՝ էդ գործարանի սեփականատերը անգլիչանին ա, թե ադրբեջանցի
11:07 22/02/2023  |  ՔաղաքականԻնձ համար ի՞նչ տարբերություն էդ գործարանի սեփականատերը անգլիչանին ա, ադրբեջանցի, թե՞ թուրք. Բաբայան
10:45 16/02/2023  |  ԼՐԱՀՈՍՉեմ հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ Սամվել Բաբայանի հայտարարությունը
18:16 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում սահմանադրական ճգնաժամ է. Սամվել Բաբայան
12:22 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍԲացառվում է, որ այս սցենարով ես որևէ ընտրության, կոալիցիայի կամ նույնիսկ քննարկման մասնակցեմ․ Սամվել Բաբայան
10:08 14/02/2023  |  ՄամուլԻնչու է Սամվել Բաբայանը մեկնել Արցախ. «Հրապարակ»

Արխիվ

[]