ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դժվար է անխելք գառան դիրքերից թրփոշացած գայլին պատասխանելը. Արտակ Զաքարյան 02/20/2023 10:52 | Մեկնաբանություն
Նիկոլի մյունխենյան խայտառակության կողքին ոչ պակաս ուշագրավ էին Ալիևի հնչեցրած մառազմատիկ մտքերը: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ-ական գործիչ արտակ Զաքարյանը.
«Ի՞նչ էր ուզում ասել եվրոպացիների լավագույն գործընկեր Ալիևը.
«Չկա Լեռնային Ղարաբաղ: Ավելին, «նագոռնի»-ն ռուսերեն բառ է», որն ինքնին արևմուտքի աչքին պետք է հանցագործություն թվա։
«Ադրբեջանի «Ղարաբաղի մարզում» ապրում է «հայ փոքրամասնություն», ում հետ «բարի» Ադրբեջանը պատրաստ է համագործակցել:
Բայց ոչ բոլորի հետ, այլ միայն նրանց, ովքեր կընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն։
«Ռուս օլիգարխ» ու «հանցագործ» Վարդանյանին ռուսները «մաքսանենգ ճանապարհով» բերել են Ղարաբաղ՝ այնտեղի ջրերը պղտորելու համար։ Եվ ստացվել է այնպես, որ Վարդանյանը խափանում է տեղի «հայախոս փոքրամասնության» երազանքը համարվող շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ։
Շրջափակում չկա. «Այս ամիսների ընթացքում մոտ հարյուր հիվանդ, Կարմիր խաչի մեքենաներով այս ու այն կողմ են գնացել»։
Շրջափակման բացակայության ինչպիսի հզոր ապացույց, այն դեպքում, երբ միայն Կարմիր Խաչի մեքենաները կարող են անցնել, այն էլ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Ղարաբաղի համատեքստը և հայ-ադրբեջանական հարաբերությունների ենթատեքստը չպետք է կողք կողքի դնել. «Ղարաբաղի խնդիր չկա». Ադրբեջանը հաղթեց պատերազմում, որը նա սանձազերծեց հետևելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին` արժանապատվությունը վերականգնելու համար։ Այսինքն՝ 2020-ի պատերազմը, պարզվում է, տեղի է ունեցել ՄԱԿ-ի հրահանգով՝ նպատակ ունենալով վերականգնել հզոր Ալիևի ոտնահարված արժանապատվությունը։ Իսկ թե ու՞մ հրահանգով էր Ալիևը կռվում Հայաստանի ինքնիշխան տարածքում, չի բացահայտել:
Մարդկության դեմ հայերի հանցագործությունների մասին ավանդական բլոկը ձանձրալի կլիներ, եթե այս դեպքում չկենտրոնանար կրոնական խնդիրների վրա։ Ի վերջո, ստացվել է, որ հայերը միայն ադրբեջանցիների թշնամիները չեն, այլ նաև «իսլամի թշնամիներ» են։ Սա լրիվ նորություն էր, որ չգիտեինք:
Այնուհանդերձ Ադրբեջանը դեռ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության... որը նա հաճույքով կթելադրի մեզ` հայերիս։ Ավելին, հայ ժողովուրդը Փաշինյանին «մանդատ» է տվել ամեն ինչի համար՝ ընտրություններում հաստատելով հայերի կապիտուլյացիան։ Այսինքն ուղիղ ասում է «Նիկո´լ, իզուր մի խոսիր, այլ ստորագրիր այն ամենը ինչ պետք է Ադրբեջանին, քանի որ Հայաստանում մարդիկ դեմ չեն լինի դրան»:
Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ողջախոհություն հասկացությունը կարծես մեռած է: Ստացվում է, որ ով կարող է ինչ-ինչ պատճառներով ավելի շատ մարդ սպանել, նա հաջողության է հասնում։
Մյունխենի համաժողովը վերածվել է տարօրինակ վայրի: Անվտանգության մասին մտածելու փոխարեն այն դարձել է պատերազմների քարոզչության ու քաջալերման հարթակ: Մյունխենում հավաքված լիդերներն Ալիևից լսում են հայտարարություններ էթնիկ զտումների, տեղահանումների ու ռազմական ագրեսիայի կարևորության, կրոնական կամ պատմական դրդապատճառների և այլ մառազմների մասին։ Եվ նորմալ է, քաղաքակիրթ տիկնայք և պարոնայք այդ ամենը հանգիստ լսում ու անցնում են:
Նիկոլի հիմար «պատասխաններն» իհարկե տրագեդիայի ժանրից էր, բայց դա իր խնդիրը չէ և ինչպես միշտ` ինքը մեղավոր չէ: Դժվար է անխելք գառան դիրքերից թրփոշացած գայլին պատասխանելը, երբ գայլը հանգիստ տոնով ասում է, որ ձեր ժողովրդի կեսի հարցն արդեն լուծված է: Ինչ վերաբերում է մյուս կեսին, ապա գայլը պատրաստ է ուտել նրանց` ըստ համաձայնեցված գրաֆիկի, որովհետև գայլը շատ բարի, արդար և մարդասեր է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել