Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Զինծառայողներին Խուռհատ սար են ուղարկել դիրքավորվելու՝ առանց բահի և դիրքավորման համար այլ պարագաների. Սկանդալային բացահայտումներ դատարանում (տեսանյութ) 02/16/2023   17:57  |  Դատական ռեպորտաժներ

Զինծառայողներին Խուռհատ սար են ուղարկել դիրքավորվելու՝ առանց բահի և դիրքավորման համար այլ պարագաների։ Զինվորի շորի մասին մտածող եղել է, բայց զինվորի անվտանգության համար խրամատ փորելու սարքավորում տալու հրաման ոչ ոք չի տվել։ Այս մասին հայտնի դարձավ մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով նիստի ընթացքում։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։

Այսօր հարցաքննվեց վկա Մոնթե Պողոսյանը, որը Խուռհատ սարում ճակատի շրջանում վնասվածք ստանալուց հետո տեղափոխվել էր հոսպիտալ և գտնվել Իշխան Վահանյանի հետ նույն հիվանդասենյակում, սակայն խուսափում էր նիստի ընթացքում նշել, թե ինչ հարցեր է քննարկել Վահանյանի և վիրավորում ստացած մյուս համածառայակիցների հետ՝ հիվանդանոցում, ինչն անգամ գործով նախագահողի մոտ կասկածներ առաջացրեց։

Մասնավորապես, վկան, որը պատերազմի ժամանակ լինելով երկու ամսվա զինվոր և ծառայելով որպես «ПК»-իստի օգնական, հայտնեց, որ Խուռհատ սարում վիրավորում է ստացել՝ գլխի շրջանում, ինչից հետո տղաների օգնությամբ իջել է սարից և նստել «Կամազ» ավտոմեքենան, որով վիրավորներ են տեղափոխվել։ Վկան նշեց, որ վիրավորումը ստացել է ճակատային հատվածում՝ քերծվածքի տեսքով, արնահոսության հետևանքով այդ պահին այլևս դադարել էր տեսնել և լսել, կարծում է՝ դիպուկահարի կրակոցից է վիրավորում ստացել, քանի որ այդ ժամանակ փոխհրաձգություն էր տեղի ունենում, իր՝ մարտադաշտում գտնվելու ընթացքում նռնականետ, ԱԹՍ կամ հրետանի չի աշխատել։ Թեև գործի նյութերով նշվում է, որ ավտոմեքենայում, որով վկան տեղափոխվել է սարից, գտնվել է նաև Իշխան Վահանյանը, վկան շարունակեց պնդել, որ ավտոմեքենայում եղել է մոտ ութ զինծառայող, սպա չի եղել, մեքենայի ղեկին նույնպես ժամկետային զինծառայող էր՝ նորակոչիկ։

Ճանապարհին «Կամազ»-ի ուղղությամբ սարի հատվածից կրակել են, չգիտի՝ մերոնք էին, թե ոչ, միայն նշեց, որ խուճապահար գնացել են կողքի գյուղ, որտեղ հանդիպել են երկրապահի, որն էլ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վիրավորներին տեղափոխել է Խնձորեսկ՝ հոսպիտալ, վիրավորներից մեկի վիճակը ծանր էր, արնաքամ էր լինում։ Վկայի ցուցմունքի համաձայն՝ Խնձորեսկի հոսպիտալում արդեն հաջորդ օրն է հանդիպել Իշխան Վահանյանին, որը կաղալով էր քայլում, սակայն ինքնուրույն էր տեղաշարժվում՝ առանց ձեռնափայտի և սայլակի, ու վստահեցնում, թե Վահանյանի հետ չի զրուցել։ Դատավորի դիտարկմանը, որ երբ Վահանյանին հոսպիտալում տեսել է՝ արդյո՞ք չի մոտեցել պարզելու նրա որպիսությունը, կամ, նկատի ունենալով, որ վկան նույնպես թեթև վիրավորում էր ստացել, ասելու, որ արդեն լավ է, կարող է մեկնել մարտադաշտ, կամ գուցե գումարտակի հրամանատարն իր օգնության կարիքն ուներ, թե թաքնվել է, որ գումարտակի հրամանատարն իրեն չտեսնի, վկան նշեց, որ այդ ժամանակ չի տեսել, սակայն հայտնեց, որ հաջորդ օրը Վահանյանին պառկեցրել են իր կողքի մահճակալին, պարզվեց՝ միասին էին գնում ճաշարան, բայց շարունակեց պնդել, որ խոսակցություն չեն ունեցել, ինչն էլ դատավորի դիտարկմամբ անհավանական է, քանի որ նույնիսկ բոլորովին անծանոթ մարդիկ հիվանդանոցում միմյանց տեսնելիս, առավել ևս՝ իրար կողքի գտնվող մահճակալին պառկած լինելու դեպքում զրուցում են, քննարկում, հարցնում որպիսությունը, հնարավոր չէ, որ պատերազմական դրության պայմաններում վիրավորում ստացած և հոսպիտալում գտնվող անձինք չզրուցեն։ Հոսպիտալում վկան տեսել է մեկ այլ սպայի՝ Քոչարյանի, որը նույնպես ուսումնական գումարտակից էր, սակայն հոսպիտալ էր տեղափոխվել ոչ թե վիրավորման, այլ՝ աղիների հետ կապված խնդիրներով պայմանավորված, սակայն այս սպայի հետ վկան, ըստ իր խոսքերի, նույնպես չի շփվել, միայն տեսել է։ Վահանյանը հետագայում տեղափոխվել է նշված սպայի կողքի մահճակալին։


Վկան իր ցուցմունքում պատմեց նաև զորքի ցրվածության, խուճապի և այլ հանգամանքների մասին։ Մասնավորապես, պատասխանելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հարցադրումներին, նա նշեց, որ իրենց տեղափոխել են Խուռհատ սար՝ հրամայելով դիրքավորվել, սարում բաց տարածություն էր, մի կողմից՝ անտառ, որևէ խրամատ չի եղել, երեք հոգով դիրքավորվել են, բայց ինքը, լինելով «ПК»-իստի օգնական, չգիտես ինչու, չի դիրքավորվել նրա հետ, գտնվել է նրանից 15 մետր հեռավորության վրա, իսկ մարտական գործողությունների ընթացքում չի նկատել, որ այդ զենքից կրակ արձակեն, անձամբ ինքը ինքնաձիգից էր կրակում։ Նա նաև նշեց, որ «9-րդ կիլոմետրում» զորքն արդեն ցրված է եղել, ինքը Հադրութի դպրոցում է իմացել, որ պետք է դիրքավորվել Խուռհատում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի դիտարկմամբ՝ զորքն ի սկզբանե բարոյալքված վիճակում է եղել, մինչդեռ քննությունը տարվել է միայն Վահանյանի կողմից Խուռհատ սարն ինքնակամ լքելու դրվագով, ուստի, պետք է քննել ամբողջ բարոյահոգեբանական վիճակը, արդյո՞ք Վահանյանն անգործություն չի ցուցաբերել, երբ նման վիճակում գտնվող զորքին թողել է բարձրանալ Խուռհատ։ Ցուցմունքի համաձայն՝ Իշխան Վահանյանը, հրաման տալով զինվորներին դիրքավորվել Խուռհատ սարում, նշել էր, որ այնտեղ ավելի ապահով էր, իսկ փաստաբան Գուրգեն Գրիգորյանի արձանագրմանը, որ հրամանը մնում է հրաման, այն պետք է կատարել, ինչու՞ է Վահանյանը հատուկ նշել, որ այնտեղ ապահով է՝ վկան խուսափողական պատասխան տվեց։

Վկայի ցուցմունքով ևս մեկ անգամ հաստատվեց, որ զինվորներն անտերության են մատնված եղել ռազմական գործողությունների ժամանակ ու ոչ մի հրահանգավորում կամ թշնամուն դիմակայելու համար զենք, դիրքավորման համար անհրաժեշտ որևէ պարագա չեն տվել։ Մասնավորապես, Խուռհատ բարձրանալուց առաջ զինվորներին նոր հագուստ են տվել, սակայն բահ և այլ պարագաներ՝ ոչ։
«Այսինքն՝ զինվորի շորի մասին մտածող եղել է, բայց զինվորի անվտանգության համար խրամատ փորելու հսարքավորում տալու հրաման ոչ ոք չի տվել»,- ասաց Գրիգորյանը, ապա դիմելով վկային հետաքրքրվեց, թե ով է տալիս այդ հրամանները, ինչին ի պատասխան վկան նշեց՝ գումարտակի հրամանատարը։ Այլ խոսքով՝ Իշխան Վահանյանը պետք է հրամայեր տրամադրելու զինծառայողներին բահեր կամ այլ միջոցներ, որը չի կատարել։

«Եթե գումարտակի հրամանատարն իր պարտավորոթյունը չի կատարում, նա մեղավո՞ր է հետագա գործողությունների ընթացքում հասցված վնասի համար, տղաների զոհվելու, վիրավորվելու համար»,- ասաց Գուրգեն Գրիգորյանը՝ դիմելով վկային, ինչին արձագանքելով վկան պատասխանեց. «Դե, եթե չի կատարել, ուրեմն այո»։

Զոհված զինծառայող Նարեկ Ղազարյանի հայրը՝ Գեղամ Ղազարյանը, հարց ուղղելով վկային, հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հադրութի դպրոցում՝ մինչև Խուռհատ բարձրանալը, երբ հրաման էր տրվել բարձրանալու Խուռհատ, վիճաբանություն չի եղել զինվորների և սպաների միջև, արդյո՞ք զինծառայողները չեն հրաժարվել բարձրանալ Խուռհատ, զինվորականներն արդյո՞ք չեն ասել, որ պետք չէ նորակոչիկներին տեղափոխել այնտեղ, պահանջել են զենք տրամադրել, բահեր՝ խրամատ փորելու համար, վկան նախ նշեց, որ մեծ վեճ չի եղել, ապա հաստատեց, որ նման խոսակցություն եղել է, խոստացել են զենք տալ։

Ի դեպ, նշված վկան տևական ժամանակ խուսափում էր ներկայանալ դատական նիստին, դատարանի աշխատակազմին պատասխան նամակներով հայտնում էր, թե ինչու են ընկել իր հետևից, ինքը հայրենիքի համար շատ բան է արել և այլն, իսկ այսօր ստիպված է ներկայացել նիստին, քանի որ ոստիկանության ծառայողներն այցելել են նրա բնակության վայր։

Դատակոչված մյուս վկաները հիմնականում գտնվում են Արցախում և չեն կարող ներկայանալ նիստերին։ Անհրաժեշտության դեպքում կփոխվի ապացույցների հետազոտման հաջորդականությունը և կհարցաքննվեն տուժողների իրավահաջորդները։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մարտի 2-ը, ժամը՝ 13.00-ը։


Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:25 16/02/2023  |  ԼՐԱՀՈՍՏղաս զանգեց, ասաց, որ սրանք մարդ չեն, զորքս անտեր է.դատարանում միմյանց են հաջորդում բացահայտումները (տեսանյութ)
15:51 16/02/2023  |  Դատական ռեպորտաժներՁեր ասածը հավանական չէ, հրամանատարի հետ կողք-կողքի մահճակալներին պառկել եք ու չեք հարցրել ոնց են տղաները, ինչից էիք խոսում՝ մեքենաների մասի՞ն. դատավորը՝ վկային (տեսանյութ)
13:18 16/02/2023  |  Դատական ռեպորտաժներՀրամանատարը մեղադրվում է մարտադաշտը լքելու մեջ. Իշխան Վահանյանի գործով դատական նիստը. ուղիղ
20:35 07/02/2023  |  Դատական ռեպորտաժներԻնչու՞ գեներալախառը նստած չեն Իշխան Վահանյանի կողքը, այստեղ պետք է տեղ չլիներ, ինչու պետք է Վահանյանը մենակ դատվի. Զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ
18:11 07/02/2023  |  Դատական ռեպորտաժներԻմ ձեռքերի մեջ է մահացել, ասեց՝ մրսում եմ, բուշլատով ծածկեցինք, ջուր էր ուզում՝ ջուր չկար, կոմպոտ ենք տվել. Վկան դատարանում պատմեց զինծառայողի մահվան դրվագը
17:31 21/11/2022  |  Դատական ռեպորտաժներՎաշտ ավագը խոստովանեց՝ չի զեկուցել, որ փամփուշտ չկա, շոր չկա (տեսանյութ)
17:07 21/11/2022  |  Դատական ռեպորտաժներԴատական նիստում միմյանց են հաջորդում սկանդալային ցուցմունքները. սպա Գարիկ Ջավադյանը պնդում է՝ Թութակներում հայկական զորքի չի տեսել (տեսանյութ)
15:30 21/11/2022  |  Դատական ռեպորտաժներՀրամանատարը մեղադրվում է մարտադաշտը լքելու մեջ. Իշխան Վահանյանի գործով դատական նիստը՝ ուղիղ
12:13 05/11/2022  |  ԼՐԱՀՈՍՆորակոչիկներին առանց զենքից օգտվելը սովորեցնելու ռազմադաշտ ուղարկելու ու պատերազմին մասնակից դարձնելու մասին սպայի հայտարարության հիման վրա վարույթ է սկսվել
17:47 11/10/2022  |  Դատական ռեպորտաժներԵղել են դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստով էին, խոսել են հայերեն. Դիվիզիոնի հրամանատարի հարցաքննությունը՝ դատարանում (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]