Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 29 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/29/2023   08:18 Ավագանու հերթական ստուգարքը․ «Հրապարակ» 11/29/2023   08:15 Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ ․ «Հրապարակ» 11/29/2023   08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ» 11/29/2023   08:09 Քպ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում , եթե ապհովեն անվտանգություն․ «Հրապարակ». 11/29/2023   08:00 Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ» 11/29/2023   07:48 Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» 11/29/2023   07:45 ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում. «Ժողովուրդ» 11/29/2023   07:43 Սամվել Բաբայանն այսօր կգնա քննիչ հանձնաժողով. նիստը դռնփակ է. «Ժողովուրդ» 11/29/2023   00:01 Հռոմի պապն հիվանդության պատճառով չեղարկել է Դուբայ ուղեւորությունը 11/28/2023   23:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 11/28/2023   23:30 ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն Իրանի դեսպանի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը 11/28/2023   23:17 ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել պատանդների 5-րդ խմբին 11/28/2023   22:58 Կաթողիկոսը ղպտի գործարարի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները 11/28/2023   22:41 Փրկարարները դուրս են բերել բեռնատարը երթևեկելի հատվածից 11/28/2023   22:24 Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ԱԳՆ 11/28/2023   22:00 Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, այրվել է ավտոմեքենա 11/28/2023   21:45 Բայդենի որդին համաձայնել է ցուցմունք տալ կոնգրեսում 11/28/2023   21:24 Ռուսական կայքերը կհեռացնեն Google-ի օգնությամբ մուտքի կոճակները 11/28/2023   21:08 «Բա ասում էիք՝ Ռուսաստանն է». Հրանտ Բագրատյան 11/28/2023   20:50 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Հայորդյաց տների` 2023 թ. մրցանակակիր սաներին 11/28/2023   20:34 Ավտոմեքենան բախվել է պատին. երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/28/2023   20:16 Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը. դեսպան Մկրտչյան 11/28/2023   20:05 Քիչ հավանական եմ համարում, որ գործող իշխանությունները դեմարշի կգնան ՀԱՊԿ-ի դեմ, բայց նաև կստանձնեն ԵԱՏՄ նախագահությունը. Արթուր Խաչատրյան 11/28/2023   19:52 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ բաժնետոմսերի վաճառքի գործարքի վերաբերյալ քրեական վարույթի նախաձեռնումը մերժվել է 11/28/2023   19:40 Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին 11/28/2023   19:25 Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 11/28/2023   19:08 Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքը տիեզերք հետաձգվել է 2 օրով 11/28/2023   19:04 ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո կարող են օգտվել Սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու բնակապահովության ծրագրից 11/28/2023   18:58 Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղված ընկերության որևէ աշխատակից ձերբակալված չէ, բայց քրեական վարույթ կա 11/28/2023   18:55 Գրիպից և մրսածությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցներն է թվարկում մասնագետը 11/28/2023   18:48 Քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը իրավապահները չեն կարողանում գտնել.«Հրապարակ» 11/28/2023   18:38 ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են Հայաստանում փողերի լվացման հանցատեսակի դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության հարցերը 11/28/2023   18:28 Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը 11/28/2023   18:08 Գազայում հիվանդություններից մահացածների թիվը կարող է գերազանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թվին 11/28/2023   18:01 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մետաղյա խողովակներ են գողացել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել 11/28/2023   17:57 Ընդհանուր շուրջ 7000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է 11/28/2023   17:51 Արգենտինայի նորընտիր նախագահը մտադիր է կրոնափոխ լինել 11/28/2023   17:23 41-ամյա տղամարդը փորձել էր կողոպտել 74-ամյա կնոջը. նա ձերբակալվել է 11/28/2023   17:18 Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները. Hetq.am 11/28/2023   17:16 Բաքվում այրվում է առևտրի կենտրոն 11/28/2023   17:12 Ո՞նց կարող է պաշտոնյան նման միտք արտահայտնի, դիլետանտ են, եթե բիզնեսները շարքից հանեն՝ որտեղի՞ց են պարգևավճար ստանալու.ֆերմեր 11/28/2023   16:50 Աջ ու ձախ խոսում են “ազատ շուկայի” մասին, տնտեսական մենաշնորհների` իբրև թե վերացման մասին, բայց դրանից, միևնույն է, արտաքին ներդրումները չեն գալիս Հայաստան. Զաքարյան 11/28/2023   16:48 Հայաստանը պետք է մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին. Ալեն Սիմոնյան 11/28/2023   16:39 Հաղորդում հանցագործության մասին․ ԱԱԾ-ն փաստաբան Նարեկ Ալոյանին թույլ չի տալիս տեսակցել արգելանքի վերցված վստահորդին 11/28/2023   16:35 Արցախի հարցը՝ ՀԱՅԿԱԿԱՆ հարցը, փակված են համարում ցեղասպան Թուրքիան, Ադրբեջանն ու ՀՀ -ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախումբը. Կրպեյան 11/28/2023   16:30 Այ քաղաքական զրո,եթե 1991-ին Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս ,ինչու՞ էր 1996-ին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանը վետո կիրառում. Շարմազանով 11/28/2023   16:24 Ռաիսին և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/28/2023   16:22 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը 11/28/2023   16:20 ԱԽ քարտուղարը ընդգծել է ՀՀ-ում իրականացվող զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությանն ուղղված բարեփոխումները 11/28/2023   16:11 Վարչապետ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ
11/27/2023   13:26 Թաց ձյուն, անձրև է սպասվում. ջերմաստիճանը կնվազի 5-8, ապա՝ ևս 2-4 աստիճանով 11/27/2023   17:36 «Դարի փոթորիկը» և ամենաառատ ձյունը վերջին 40 տարում. Ռուսաստանում մոլեգնող տարերային աղետների հետևանքները 11/28/2023   13:01 10-12 աստիճանով ջերմաստիճանը բարձրանալու է 11/27/2023   11:36 Սև ծովի ափամերձ հատվածում ուժգին փոթորիկ է. կան տուժածներ ու զոհ 11/27/2023   16:27 Փոթորիկը ափ է դուրս բերել 3 օրվա վաղեմության դիակ 11/28/2023   08:06 Խաղն ավարտվում է․ «Հրապարակ» 11/28/2023   11:41 «Երևանի սիթիի» աշխատակիցը մտել է Հարկադիրի շենք, վրան բենզին լցրել ու սպառնացել հրկիզել իրեն, եթե իր հարցը չլուծեն. shamshyan.com 11/27/2023   12:06 Ադրբեջանցի զինծառայողը կտրել է քրոջ կոկորդը, քանի որ վերջինս օգտվել է Instagram-ից 11/28/2023   07:56 Վահագն Խաչատուրյանը ձեռք է բերել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա. ինչու են գաղտնի պահվում նրա ծախսերը. «Ժողովուրդ» 11/27/2023   13:35 «Օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին ձերբակալվել է. ոստիկանությունը կադրեր է հրապարակել (տեսանյութ) 11/27/2023   10:41 Բացահայտվել է նախադպրոցական ուսհաստատություններում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և փաստաթղթի կեղծիքի դեպքեր 11/27/2023   20:43 «Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1 ամսական տղա 11/28/2023   13:35 «Հայկական պատմական հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի ընթացքում Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս. ուղիղ 11/27/2023   23:36 Վրաերթի ենթարկված երիտասարդը մահացել է. վարորդը դիմել է փախուստի 11/28/2023   18:55 Գրիպից և մրսածությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցներն է թվարկում մասնագետը 11/27/2023   15:31 Տարօրինակ աղմուկ է. բացի Էդգար Ղազարյանից՝ ևս 50 հոգու անուն ենք հրավիրյալների ցանկից հանել.Գեղամ Մանուկյան 11/27/2023   18:56 Ես ավելին կասեմ, ավելի իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն, որ լիարժեք մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել․ Ծառուկյան 11/27/2023   13:10 Սև ծովում փոթորկի ժամանակ նավաստու մատներն են կտրվել 11/28/2023   07:44 «Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ» 11/28/2023   13:49 Դավիթ Բեկի պողոտայում 4–րդ երթուղու ավտոբուսը հարվածել է մի քանի ավտոմեքենայի

Եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստով էին, խոսել են հայերեն. Դիվիզիոնի հրամանատարի հարցաքննությունը՝ դատարանում (տեսանյութ) 10/11/2022   17:47  |  Դատական ռեպորտաժներ

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, հոկտեմբերի 10-ին հակառակորդը նախ դիվերսիոն խմբերով է ներթափանցել Հադրութ, Նորաշեն ուղղություններով, եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստով էին և խոսել են հայերեն։ Այս մասին դատական նիստում հայտարարել է դիվիզիոնի հրամանատար Կարեն Առուստամյանը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, ընթանում է պատերազմի ընթացքում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվում են վկաները:

Վկա Կարեն Առուստամյանը, որն Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի օրերին եղել է դիվիզիոնի հրամանատար, պատմեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հոկտեմբերի 8-ին իրենք անցել են պաշտպանության, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, մարտական գործողություններն ընթացել են հեռահար եւ հրետանու միջոցներով։

«Արդեն ամսի 10-ին հակառակորդը դիվերսիոն խմբերի ուժերով սկզբից ներթափանցում է իրականացրել Հադրութ, Նորաշեն ուղղություններով։ Եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հագած են եղել հայկական համազգեստներ և խոսել են հայերեն։ Ամսի 10-ին ստորաբաժանումները կրելով կորուստներ՝ նահանջել են։ Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ Իշխան Վահանյանը վիրավորում է ստացել, թողել է տեղանքն ու հայտնվել հոսպիտալում»,- պատմեց վկան։

Դատախազ Գևորգ Ավետիսյանի հարցին՝ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարո՞ղ են պատերազմական իրավիճակում ընդգրկվել մարտական հերթապահության, վկան պատասխանեց՝ նշելով, որ կա փաստաթուղթ, որ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարող են ներգրավվել։ Դատախազի հարցին՝ եթե զինծառայողը զինվորական երդում չի տվել, կարո՞ղ է ընդգրկվել մարտական գործողություններին, վկան պատասխանեց, որ իրեն հայտնի չի եղել, որ 5-րդ գումարտակի զինծառայողները զինվորական երդում դեռևս չեն տվել, ինչն էլ առաջացրել է զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքը։ Զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ տիկին Վարդուհին, դիմելով վկային, հայտարարեց. «Սուտ է խոսում։ Ինքը եկել է այստեղ, որ ճիշտը պատմի, ոչ թե ստի։ Այն, ինչը ինքն այստեղ պատմում է, ես անգիր գիտեմ։ Հյուրանոցում որ աչքդ հանեցինք, այդ ես էի... »։

Նախագահող դատավորը նկատողություն հայտարարեց զինծառայողի մորը ու նիստը շարունակվեց ընդմիջումից հետո։
Գումարտակի պատրաստվածության մասին անդրադառնալով՝ վկան նշել էր, որ շատ ավելի լավ կլիներ վեց ամիս պատրաստվեին, եթե վեց ամիս չեն պատրասվել, միանշանակ դառնում է ոչ լիարժեք։

Ճշգրտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված եղել նշված զինծառայողներին մարտական գործողություններին ներգրավելը, վկան պատասխանեց՝ նշելով, որ այդ անձնակազմը ընդգրկվել է մարտական գործողություններին, զբաղեցրել են իրենց պաշտպանության շրջանը, որը գտնվում է երկրորդ դիրքում, սակայն հաշվի առնելով հակառակորդի գրոհի զարգացումները, ստացվել է այնպես, որ կոնկրետ գումարտակի աջթևյան հատվածը դարձել է առաջնագիծ, բայց ձախթևյան հատվածում հակառակորդը չի եղել։ Իսկ թե ինչպես է անձնակազմը կատարել մարտական առաջադրանքները՝ վկան նշեց, որ 5-րդ հրաձգային գումարտակը մինչև ամսի 3-ը ներառյալ մասնակցել է մարտական գործողություններին, աջ թևում հակառակորդի ակտիվ անմիջական շփում է եղել, հերոսական դրվագներ են ցուցաբերել մեր հայ զինվորները։

«Ամսի 3-ին պաշտպանության տեղամասի թիկունքային մասում, որտեղ ունեցել ենք հրետանավորներ, հակատանկային միջոցներ, զեկուցել են, որ 5-րդ գումարտակի մեկ վաշտը նահանջել է, հրամանատարական կազմի կոնկրետ պարզաբանում չի եղել, թե ինչու է այդպիսի որոշում կայացվել։ Անձնակազմը տեղափոխվել է Հադրութ, ամսի 4-ին արդեն 9-րդ կիլոմետրի ձախթեւյան ճանապարհից առաջնային ղեկավարման կետը, որտեղ ես եմ եղել, առաջնային ղեկավարման կետը եղել է 5-րդ գումարտակի բնագծում՝ մի քիչ ձախ դեպի Ֆիզուլիի կողմում։ Ոչ իմ կողմից, ոչ հրամանատարի կողմից չի եղել թույլտվություն, սակայն այնտեղից գիշերվա ժամը 1-ից 2-ի կողմերը զեկուցել են, որ մնացած անձնակազմը նահանջ է կատարում, ցուցում եմ տվել զորամասի հրամանատարին, որ շտապ ներկայանան զորամասի շտաբի տեղակալները, գնացել եմ այնտեղ, հանդիպել եմ նրանց, իրենք արդեն իրենց պաշտպանության շրջանից 2-3 կմ հետ են եկել, նահանջել էին»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ խաչմերուկում է հանդիպել անձնակազմին, առանձնազրույց ունեցել և ժամեկատային զինծառայողների, և սերժանտական, և սպայական կազմի հետ։

«Անձնակազմը թրջված վիճակում է եղել, բարոյալքված վիճակում է եղել։ Ցուցում եմ տվել, որ առաջին խրամատին հաջորդող խրամատ գնալ, ես էլ մոտ 400-500 մետր քայլել եմ, հետ եմ վերադարձել իմ ղեկավարման կետ։ Որոշ ժամանակ անց ինձ հայտնի է դարձել, որ այդ անձնակազմը էլի նահանջել է»,- ասաց նա։

Պատասխանելով Հադրութի դպրոցում մարտական առաջադրանքի ընթացքում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ դատախազի հարցադրմանը՝ Առուստամյանը նշեց, որ եղել են խնդիրներ՝ վիրավորների, հիվանդների, վախեցած երեխաների մասով, ամբողջ կազմը չի ընդրգրկվել, եղել են նույնիսկ դեպքեր, երբ դասակի հրամանատարն է հրաժարվել կատարել մարտական առաջադրանքը, անմիջապես հեռացվել է պաշտոնից, նրան փոխարինող է նշանակվել։

Ինչ վերաբերում է Լելե-Թեփեի օպերացիային, վկան նշեց, որ դիվիզիայից ընդամենը ապահովող ստորաբաժանում է մասնակցել, բայց ընդհանուր խնդիրը կատարվել է այլ զորամասերի կողմից, իր լիազորությունների տիրույթում չի եղել։

«Հակահարվածից հետո այն ուղղությամբ, որտեղ մենք այդքան էլ հաջողություն չենք գրանցել, բաց է մնացել, միջոցներ ենք ձեռնարկել այդ հատվածը փակելու համար՝ ընդգրկելով ենթակա բոլոր զորամասերը, խնդրել ենք վերադասին՝ լրացուցիչ զորամասեր տրամադրելու։

Տեղանքում լրացուցիչ աշխատանքներ իրականացրել ենք։ Այդ ուղղությունը փակ է մնացել՝ մինչև ամսի 15-ը ներառյալ»,- նշեց վկան։
Հարցաքննության ընթացքում վկան նշեց, թե տեղեկացված չի եղել, որ պատերազմ պետք է սկսվի։ Ինչպես հարցաքննված մյուս վկաները, այնպես էլ՝ վկա Առուստամյանը ևս աևձանագրեց, որ զինծառայողները կապի միջոց չեն ունեցել։

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:09 11/10/2022  |  Դատական ռեպորտաժներԽուճապային իրավիճակ էր. հայկական համազգեստով, հայերեն խոսացող դիվերսիոն խմբեր էին ներթափանցել (տեսանյութ)
14:31 11/10/2022  |  Դատական ռեպորտաժներԵկել է այստեղ ճիշտը պատմելու, ոչ թե սուտը մեր ականջը լցնելու. զոհված զինծառայողի մայրը՝ դատարանում (տեսանյութ)
14:21 11/10/2022  |  ԼՐԱՀՈՍԶոհված զինծառայողների 16 ծնող տուժող է ճանաչվել՝ «Եռաբլուրում» կիրառված բռնության գործով
13:20 10/10/2022  |  ԼՐԱՀՈՍԵրեք տեղից վիրավոր զինվորին սեպտեմբերի 13-ից չեն կարողանում հանել. ՊՆ-ն ասում է՝ բանակցություններ են վարում
12:57 10/10/2022  |  ԼՐԱՀՈՍՉէի պատկերացնում, որ մեր կաշվի վրա պետք է զգանք այս ամենը.լուսագյուղցին ասում է, որ 44օրյա պատերազմի ժամանակ կորուստ չէին ունեցել, նման դառնություն չէին տեսել (տեսանյութ)
12:50 10/10/2022  |  ԼՐԱՀՈՍՏվեք իմ երեխուն, կոորդինատները գիտեն, բայց չեն հանում. Վահե Թորոսյանի հայրը ահազանգում է (տեսանյութ)
13:12 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍԻշխան Վահանյանի գործով դատարանում վաշտի հրամանատարի ցուցմունքը հանցագործության տարրեր են պարունակում. Տուժող կողմը պահանջում է քրգործ հարուցել՝ վաշտի հրամանատարի գործողությունների վերաբերյալ
18:42 05/09/20224 հրամանատարով ի՞նչ եք արել, որ զորքը ցաքուցրիվ չլինի. վաշտի հրամանատարը դատավորի հարցին պատասխան չուներ (տեսանյութ)
17:36 05/09/2022  |  Դատական ռեպորտաժներԳումարտակի հրամանատարը հրահանգել է մարտադաշտ տանել նորակոչիկներին, որոնք չէին անցել անգամ մարտական պատրաստվություն. Դատարանում հարցաքննվում է վաշտի հրամանատարը (տեսանյութ)
16:59 05/09/2022  |  ԼՐԱՀՈՍՉէինք հասկանում ինչ է կատարվում՝ երեք կողմից հարձակվում էին՝ Հադրութը հետեւն էր, Ջաբրայիլը՝ դիմացը. Վաշտի հրամանատար (տեսանյութ)

Տեսանյութեր

11/15/2023   14:34 Նռնակ էր պահում մոտը. որոշել էր' եթե ադրբեջանցիները մտնեին տուն, օղը քաշեր, որ գերի չընկնեին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]