ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շտապօգնության մեքենայի մի կողմում ինձ էին տեղավորել, մյուս կողմում՝ Պետոյի անշարժացած մարմինը․․․ Լեգենդար հրամանատարի կյանքի գնով փրկված զինվորի եզակի հուշերը 01/30/2023 18:50 | ԼՐԱՀՈՍ

59 տարի առաջ այս օրը ծնվել է Պետոն՝ Պետրոս Ղևոնդյանը, որը շատ կարճ ժամանակահատվածում պետք է աչքի ընկներ իր հրամանատարական տաղանդով, մասնակցեր Քարվաճառի ազատագրմանն ու դառնար Արցախի հերոս։
30-ամյակը բոլորելուց հաշված օրեր անց՝ 1994թ․ փետրվարի 14-ին՝ շտապօգնության մեքենայով անծանոթ ազատամարտիկին օգնության շտապելիս Պետոն զոհվում է։ Տղան, ում կյանքը փրկում է Պետոն, Արշավիր Ղարամյանի գումարտակի զինվոր Արմեն Մարտիրոսյանն էր։
«1994թ․ փետրվարի 14-ին մեր գումարտակով Քարվաճառի շրջանի Յանշաղ գյուղում էինք, մարտական առաջադրանք էինք կատարում՝ Արշավիր Ղարամյանի հետ։ Գյուղը մաքրում էինք, որպեսզի հետևակը մտնի ու որ հասանք գյուղի ծայրը, հասկացանք, որ միք անի տներում թուրքեր կան թաքնված։ Բավականին մոտեցել էի ու նկատեցի, որ ծածկոցներ են կախված պատուհաններից, մտածեցի՝ կարող է ներսում մարդ լինի, ապահովության համար մի քանի փամփուշտ արձակեցի, որից հետո դրանք կրակ բացեցին ինձ վրա։ Երկու տեղից վիրավորվեցի։ Մեր տղաներն անմիջապես շրջապատեցին տունը, նռնակով պայթեցրին, երկու հոգու էլ գերի վերցրեցին, որից հետո կապ տվեցին, որ շտապօգնության մեքենա մոտենա, որ ինձ հանեն։ Մի քանի անգամ կապ տվեցին, բայց մեքենա չէր մոտենում»,-«Փաստինֆո»-ին պատմում է Արմեն Մարտիրոսյանը։
Արնաքամ եղող անծանոթ զինվորի մասին Պետոն լսած է լինում (հրամանատարների մոտ կապի միջոցներ կային, լսել էր խոսակցությունը)։ Եղեգնուտ-Քարվաճառ խաչմերուկում հանդիպելով շտապօգնության մեքենայի վարորդին՝ հրամանատարը հարցնում է, թե ինչու չի մոտենում վիրավոր ազատամարտիկին հանելու։ Լսելով վարորդի պատասխանը, որ վախենում է առաջանալ, քանի որ թշնամին ականապատած կլինի դաշտը, Պետոն հրահանգում է իջնել մեքենայից ու ինքը նստելով ղեկին՝ շտապում է վիրավոր անծանոթ զինվորին օգնության։ Կես ճանապարհին ականի պայթյունից Պետոն զոհվում է։
«Այդ դեպքից անմիջապես հետո մեկ այլ շտապօգնության մեքենա է գալիս մեր ուղղությամբ։ Ինձ տեղավորում են մի կողմում, Պետոյի անշարժացած մարմինը՝ մյուս։ Ինձ տանում են ուղիղ Դրմբոն, որտեղ վիրահատում են։ Պետոյի զինվորներից մի քանիսն ինձ ուղեկցում էին․ նրանք են վիրահատությունից հետո ասում, որ իրենց հրամանատարը զոհվել է ինձ փրկելիս»,-հիշում է Արմենը։
Մեղքի զգացումն Արմենին երկար ժամանակ հանգիստ չէր տալիս՝ առավելևս, որ Պետոն տաղանդավոր կռվող էր ու իրեն անգամ չէր ճանաչում, բայց իր կյանքի գնով փրկել է իր պես շարքային ազատամարտիկի կյանքը։
Տարիներ անց, երբ Արմենն ամուսնանում ու որդի է ունենում, նրան կոչում է Պետո՝ ի պատիվ իր կյանքը փրկած հրամանատարի։ Լեգենդար Պետոյի անվանակիցը հիմա 20 տարեկան է և ծառայում է Արցախի պաշտպանության բանակում։
«Նախախնամություն էր, թե ինչ, երբ ծնվեց աղջիկս, նրան էլ Մարիամ կնքեցինք։ Հետո իմացանք, որ Պետոյի մոր անունն էլ էր Մարիամ․․․Այսինքն՝ ամեն օր մեր տանը հնչում են Պետո ու Մարիամ անունները»,-ասում է Պետոյի շնորհիվ ողջ մնացած Արմենն ու հավելում, որ լեգենդար հրամանատարի ընտանիքի հետ կապը երևէ չի ընդհատվել։ Պետոյի քույրերի ու եղբոր՝ Անահիտի, Գոհարի ու Գագիկի հետ Արմենի կապն ամուր պահողը երախտագիտությունն ու պարտքի անսահման զգացումն է՝ առ այդ ընտանիք․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/30/2023 08:34 Փաշինյանը խաբել է. մաս 170. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:30 Ուզում են խլել ստադիոնը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:26 Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:22 Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ․«Հրապարակ»
- 03/30/2023 08:18 Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:13 Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ»
- 03/30/2023 08:10 Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/29/2023 19:01 Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար. Զաքարյան
- 03/29/2023 18:38 Ա՚յ քեզ ժողովրդավարություն. Իշխանյան
- 03/29/2023 11:48 Բոլորը զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը պատուհան է բացում Սյունիքի անվտանգության ապահովման համար․ չնայած՝ ու՞մ եմ ասում. Միջազգայնագետ
- 03/29/2023 11:40 Առաջիկայում արտահերթ նիստ կգումարվի՝ քննարկելու ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը․ Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2023 21:34 Արարատի մարզում Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
- 03/29/2023 15:04 Հրդեհ բնակարանում․ տուժածներ չկան
- 03/28/2023 21:22 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ 24-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2023 19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ