ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ունենք ընտանիք, որտեղ ութ երեխա կա․ նրանց վիճակը շատ ավելի բարդ է, բայց հաստատակամ ենք, որ ճանապարհը պետք է բացվի առանց որևէ պահանջ բավարարելու․արցախցի մայր 01/24/2023 19:16 | ԼՐԱՀՈՍ

Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում մարդիկ ապրում են զուսպ, ռեսուրսներն օգտագործում են խիստ խնայողաբար, կարճ ասած՝ 1990-ականների պես։
Այս ամենը մեզ ծանոթ է 90-ականներից։ Դիմանում ենք։ Սա մեր ճակատագիրն է․ բոլորս էլ գիտակցում ենք, որ եթե այստեղ՝ մեր հողի վրա ուզում ենք ապրել, պետք է դիմադրենք, անընդհատ պայքարենք, մշտապես պատրաստ լինենք պայքարի։ Այսքանով հանդերձ, լավատեսական ենք տրամադրված։ Անկեղծ չենք ուզում, որ ճանապարհն ինչ -որ պահանջի դիմաց բացվի։ Սա էլ է փորձություն, կհաղթահարենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Աշանի բնակիչ Շողեր Գրիգորյանը։
Շրջափակման հետևանքներն Արցախում բոլոր ապրողներն են զգում․ խնդիրները խորացել ու բազմաբովանդակ են դարձել հատկապես այն բանից հետո, երբ ադրբեջանցիները փակել են Հայաստանից Արցախ մտնող գազատարի փականը։
«Գազ չկա, լույսն անջատումներով է լինում, բայց գյուղում համեմատաբար տանելի է, քանի որ բոլորն էլ փայտ են վառում։ Խնդիրը համաատարած է տրանսպորտի հետ կապված․ գազալցակայանները, որ չեն աշխատում, բենզին էլ չկա, տեղաշարժվելու հնարավորություն չկա։ Ուսանողները չեն կարողանում դասի գնալ, հիվանդների վիճակն է բարդ․․․Մենակ մեր գյուղից երկու աշակերտ ունենք, որ պիտի Գորիսում ընդունելության քննությունների մասնակցեին, գումարը վճարել էին, բայց չեն կարողացել քննության ներկայանալ»,-ասում է մեր զրուցակիցը։
Տիկին Շողերը հատկապես ցավով է խոսում կրթական պրոցեսի պարտադրված ընդհատման մասին։ Ասում է՝ կրթությունը տուժում է, հետ ենք ընկնում, դա ցավոտ է լինելու մեզ համար։
«Օրինակ, տղաս առաջին դասարանում է, տառերը դեռ լրիվ չէին սովորել, դպրոցը փակվեց։ Որքան էլ տանն աշխատում ենք հետը, ուսուցչի դերն ուրիշ է։ Բացի այդ, շրջապատին է կարոտում, առօրյան է փոխվել»,-ասում է արցախցի մայրը։
Հարցին՝ ի՞նչ է պատասխանում որդուն, երբ միրգ կամ քաղցրավենիք է ուզում, տիկին Շողերը պատասխանում է․ «Տղաս 7 տարեկան է և արդեն հասկանում է, որ ճանապարհը փակ է, բանան կամ նարինջ չի կարող ուզել, տեսնում է, որ խանութներում էլ չի մնացել։ Բայց ավելի փոքր տարիքի երեխաները, բնականաբար, դա չեն հասկանում։ Այս իրավիճակը չափազանց ծանր է հատկապես բազմաերեխատար ընտանիքների համար։ Օրինակ, մեր գյուղում ընտանիք կա, որ ութ երեխա ունի․ իրենց վիճակն անհամեմատ ծանր է։ Ոչ մեկը չէր մտածում, որ կարող է այսքան երկար տևել շրջափակումը։ Կտրոնները ստացել ենք, բայց ամեն ինչ չէ, որ դրանցով կարող ենք ձեռք բերել»։
1,5 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայության սննդակարգին մի քիչ երանգ հաղորդողը, մեր զրուցակցի խոսքով, պահածոներն են․ գյուղում պահածո շատ են փակում։
Տիկին Շողերը նկատում է՝ մյուս տարի հողն էլ ավելի շատ կմշակեն, որպեսզի թշնամին էլ այսպիսի նեղ վիճակում չկարողանա դնել արցախցուն։ Որ ինքնաբավությունն է՛լ ավելի ուժեղ ու դիմակայուն է դարձնում մարդուն, Արցախում արդեն շատերն են հասկացել ու հուսանք նաև՝ դասեր քաղել։
Այսօր արդեն 44-րդ օր է, ինչ Ադրբեջանը շարունակում է շրջափակած պահել Արցախը։ Արցախի մեր 120 հազար հայրենակիցներ մեկուկես ամիս է՝ ապրում են ճգնաժամային պայմաններում, զրկված մարդկային հիմնարար իրավունքներից՝ լիարժեք սննդի, բուժօգնության, կրթության, տեղաշարժի․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2023 10:40 Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնելով․ Աբրահամյան
- 01/27/2023 10:29 Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:24 Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:23 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11. Ժողովուրդ
- 01/27/2023 10:21 Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:19 ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:14 Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/27/2023 18:03 Բաքվից հենց այժմ էլ հորդող թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական արձագանքին՝ Բաքվի վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում
- 01/27/2023 17:24 Փորձ է արվելու Հայաստանին հնարավորինս հեռացնել Իրանից. Պողոսյան
- 01/27/2023 14:06 Կրծկալի եւ հայրենիքի ընտրություն. Նաիրա Զոհրաբյան
- 01/27/2023 13:58 Եթե ՌԴ-ն իսկապես ցանկանում էր դուրս գալ Կովկասից, ապա պլանն աշխատեց, իսկ եթե ոչ, ապա տարածաշրջանում մեծ պատերազմ է սպասում. քաղաքագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը