ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պայքարը պետք է արժևորվի, որպեսզի մեր ունեցած կորուստներն անիմաստ չլինեն. լիահույս եմ՝ այս դժվարություններից հաղթանակած ենք դուրս գալու. Շոշկավանքի հոգևոր հովիվ 01/24/2023 14:56 | ԼՐԱՀՈՍ

Նույնիսկ այս իրավիճակում, երբ տրամաբանորեն ամեն ինչ, կարծես, մեր դեմ է աշխատում, ես վստահ եմ, որ ամեն ինչ կորած չէ դեռ։ Պատերազմը չի ավարտվել, հետևաբար պետք է ուժ հավաքենք և շարունակենք պայքարը․ ունեմ ներքին համոզմունք, որ շատ բան կախված է մեզնից, մեր վերաբերմունքից, սխալներից հետ կանգնելու մեր պահվածքից։ Միաբանվելով՝ ցանկացած իրավիճակ կարող ենք շուռ տալ հօգուտ մեզ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի Շոշկավանքի ու շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը։
«Ամեն ինչ արվում է՝ մարդկանց մոտ անզորության զգացողության առաջացնելու, իրավիճակին համակերպվելու համար, բայց շատ կարևոր մի բան կա․ դժվարությունները, զրկանքները, այո, պետք է անտրտունջ տանենք, բայց միևնույն ժամանակ մտածենք, որ այդ ամենը պետք է ունենա հստակ նպատակ։ Այսինքն՝ ոչ թե ամեն ինչին հարմարվենք, միայն թե մի կերպ գոյություն քարշ տանք, այլ գիտակցենք, որ զրկանքների միջով անցնելուց հետո մեր ուզած կյանքը պետք է կերտենք։ Պայքարը պետք է արժևորվի, որպեսզի մեր ունեցած կորուստներն անիմաստ չլինեն։ Ես, ամեն դեպքում, լիահույս եմ, որ այս դժվարություններից հաղթանակած ենք դուրս գալու»,-ասում է Տեր հայրը։
Հոգևորականների դերը հատկապես ճգնաժամային իրավիճակում վանահայրը շատ է կարևորում։ Ասում է՝ նրանց աշխատանքը շատ դեպքերում աննկատ է մնում, քանի որ նրանք ամեն օր ժողովրդի կողքին են, միաբանություն քարոզ են անում միշտ ու ամենուր։
«Երբեմն մարդկանց թվում է, թե եկեղեցին անհաղորդ է մնում ստեղծված վիճակին, բայց իրականում բոլոր հնարավորություններն օգտագործում է՝ թե՛ հասարակությանը միաբանելու, թե միջազգային՝ իրեն հասանելի հարթակներում իրավիճակը ներկայացնելու համար։
Մեր ունեցած ինստիտուտներից ամենապետականամետ պահվածքն այսօր եկեղեցին է դրսևորում»,-ասում է վանահայրը։
44-օրյա պատերազմից հետո, ինչպես Տեր հայրն է նկատում, մարդկանց հոսքը դեպի եկեղեցի շատացել է․ հոգևորին ապավինող մարդկանց թիվն Արցախում զգալի ավելացրել է նաև շրջափակումը։ Մարդիկ նաև ավելի հոգատար են դարձել միմյանց նկատմամբ, իրենց ունեցածը կիսում են կողքինի հետ։ Որ այդ ամենն ու նյութականի անցողիկ լինելու գիտակցումն Արցախի մեր բազմաթիվ հայրենակիցների մոտ հենց ճգնաժամային իրավիճակն է հասունացրել, հոգևորականը չի ժխտում։
«Երբ թեկուզ հոգևորականի զգեստով շրջում ես ժողովրդի մեջ, մարդիկ զգաստանում են, իրենց հարցերն են ուղղում ու պատասխան են ուզում ստանալ։Ե՛վ այդ հնարավորությունը, և՛ եկեղեցական արարողակարգերը օգտագործում ենք՝ մարդկանց գոտեպնդելու, ուժ տալու, միաբանվելու քարոզ տանելու համար։ Ի վերջո, եկեղեցական արարողակարգերն էլ կարող են նպաստել դրան, քանի որ դրանք միայն հոգևոր սնունդ տալու միջոց չեն։ Իմ անձնական տպավորությամբ, որ ստացել ու ստանում եմ մարդկանց հետ հաճախակի շփումների արդյունքում, մարդիկ ունեն հոգևոր խոսքը լսելու կարիք։ Մենք դատարկ հույսեր չենք տալիս մարդկանց, գիտակցելով ստեղծված իրավիճակի բարդության աստիճանը՝ փորձում ենք միաբանության դաշտ բերել։ Որքան էլ մեր իրավիճակը ծանրագույն լինի, պարտավոր ենք դադարեցնել այն ավելի բարդացնել։ Շատ խնդիրներ հենց մեր ներսում են ու միասնաբար պետք է հասկանանք, թե դեպի ուր ենք ուզում գնալ»,-վստահեցնում է վանահայրն ու հավելում՝ բաղձալի նպատակին հասնելու համար հույզերը գոնե մի քիչ թուլացնելու, փոխարենը՝ բանականությունն ուժեղացնելու խիստ անհրաժեշտություն ունենք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/29/2023 08:25 Ինչո՞ւ և ինչպե՞ս Էդգար Ղազարյանը․ «Հրապարակ»
- 03/29/2023 08:20 Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա․ «Հրապարակ»
- 03/29/2023 08:17 Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի. «Ժողովուրդ»
- 03/29/2023 08:13 Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության. «Ժողովուրդ»
- 03/29/2023 08:10 Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի․ «Հրապարակ»
- 03/29/2023 08:06 Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել բիզնեսը․«Հրապարակ»
- 03/29/2023 08:02 Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/29/2023 11:48 Բոլորը զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը պատուհան է բացում Սյունիքի անվտանգության ապահովման համար․ չնայած՝ ու՞մ եմ ասում. Միջազգայնագետ
- 03/29/2023 11:40 Առաջիկայում արտահերթ նիստ կգումարվի՝ քննարկելու ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը․ Թագուհի Թովմասյան
- 03/29/2023 10:41 Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Աբրահամյան
- 03/29/2023 10:21 Ընդդիմադիր հանրային գործիչների նկատմամբ գործող «չգրված օրենքներից» մեկը որևէ նիկոլականի հրապարակավ գովաբանելու արգելքն է. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2023 21:22 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ 24-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2023 19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր
- 03/27/2023 20:29 Մեքենան գլորվել է ձորը. 36-ամյա վարորդը մահացել է
- 03/27/2023 13:50 Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ավագ պարեկը, ով 1 օր առաջ նշանադրվել էր, հանկարծամահ է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ