ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 01/10/2023 13:19 | ԼՐԱՀՈՍ
Այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելը։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր՝ հունվարի 10-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով որ այս տարի նման զորավարժություններ Հայաստանում չեն անցկացվի։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների, մասնավորապես ՀԱՊԿ գործառույթների մասին՝ Փաշինյանը նշեց, որ ՀՀ համար անկյունաքարային է եղել այն, որ ՌԴ-ն ՀՀ անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը։
«Մենք նույնպես հարցը ընկալել ենք և ընկալում ենք այդպես, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը և օրակարգը ՌԴ հետ եղել է հետևյալը, որ մենք մտավախություն ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։ Սա եղել է ՌԴ հետ անվտանգային ոլորտի մեր հաղորդակցության հիմնական թեման»,- նշեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ այդ խոսակցությունները եղել են շատ կոնկրետ, և այդ խոսակցությունների ընթացքում իրենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար։ Սակայն, 2021 թվականի մայիսյան իրադարձությունների ժամանակ, երբ Ադրբեջանը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել է ՀՀ տարածք, իրենք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ակնկալել են կոնկրետ գործողություններ ՌԴ-ից։
«Ի պատասխան մեր հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն։ Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որը արդեն մենք միջպետական հարաբերություններում արձանագրենք։ Այս համատեքստում շատ կարևոր է դարձել այդ հարցի պատասխանը հետագա հարաբերությունների կառուցման համար։ Այդ կարմիր գիծը դե յուրե գոյություն ունի և դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է մեր տարածաշրջանում, մասնավորապես ՀՀ-ում»։
Փաշինյանը նշեց, որ Երևանում կայացած գագաթնաժողովի ընթացքում շեշտադրում է արվել այն հարցի վրա, թե տեսականորեն և գործնականում ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, այնինչ ՀԱՊԿ գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել։
ՀՀ վարչապետը համոզված է, որ հարցն անպատասխան թողնելու հետևանքով է, որ Ադրբեջանը Արևմուտքում զարգացնում է այն խոսույթը, թե իրենք մտավախություն ունեն, որ ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ՝ այդպիսով արդարացնելով նաև Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիվ գործողությունները։
«Ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար։ Մենք այս փաստերից առայժմ հետևություններ չենք անում, առայժմ արձանագրում ենք այս փաստերը։ Հիմա հարց կծագի՝ ինչո՞ւ եմ այս մասին հրապարակային խոսում. ես չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ հանրությունը տպավորություն ստանա, որ մենք մեր աշխատանքում, մեր բանակցություններում, մեր հարաբերություններում ՀՀ շահերին առնչվող որևէ հարց չենք հետապնդում բավարար չափով; Ծատ լավ կլինի, որ մեր հանրությունը տեղեկանա, որ մենք այս թեմաներով ըստ էության ամենօրյա աշխատանք ենք տանում և այդ աշխատանքը շարունակելու ենք»,- եզրափակեց Փաշինյանը;
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն