ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024 14:37 | Քաղաքական
Տավուշում ու հանրապետության մյուս տարածքներում իրականացվող ակցիաները ցույց են տալիս, որ իշխանություններն այլ ռեսուրս չունեն հասարակության հետ առնչվելու, իշխանությունների մանիպուլյացիներին հասարակությունն արդեն չի հավատում, դրա համար էլ հասարակությունը ստիպված է նման ակցիաների գնալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով Կիրանցում իրականացվող ակցիաներին և գիշերը ոստիկանության կողմից գործադրված բռնությանը։
Նա ընդգծեց, որ եթե ընդդիմությունը հստակ քաղաքական այլընտրանք ներկայացներ, ապա բողոքի ակցիաները շատ ավելի ծավալուն կլինեին, զանգվածային կլինեին և կլինեին Երևանում, ոչ թե Կիրանցում։ «Այսինքն, այստեղ նաև այդ խնդիրը կա, բայց փաստ է նաև, որ իշխանությունները պարզապես այլ ռեսուրս չունեն, որովհետև բոլորի համար արդեն ակնհայտ է, որ այն գործողությունները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ որևէ կապ չունեն ոչ խաղաղության գործընթացի հետ, ոչ սահմանազատման գործընթացի հետ, դրանք միակողմանի զիջումներ են, որոնց արդյունքում չնայած իշխանությունների կիսահավաստիացումներին՝ հայկական մի քանի բնակավայրեր տարհանվելու են, տեղահանվելու են, որովհետև այնտեղ կյանքը անտանելի և անհնար է դառնալու»։
Նրա դիտարկմամբ՝ եթե ընդդիմությունը ցանկանում է հզոր շարժում ձևավորել, ապա պետք է այլընտրանքային ծրագիր ներկայացնի, պիտի ներկայացնի, թե ինչ է անելու իշխանափոխությունից հետո։ «Բայց քանի որ կոնկրետ լուծումներ առաջարկելու դեպքում ստիպված է լինելու ասել ցավալի ճշմարտություն, որ այսպես, թե այնպես Հայաստանը լավ լուծում չունի, ունի վատ կամ վատթար լուծումներ, բայց ընդդիմության համար շահեկան չի նման ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում և հասարակության էմոցիաների ու հույզերի վրա փորձում է հասցնել լարումը մի կետի, որից հետո արդեն իրենք դուրս կգան և ավարտին կհասցնեն իշխանափոխության գործընթացը։
Սա է պատճառը, որ այս փուլում ընդդիմությունը չի ցանկանում առերեսվել հասարակության հետ և ասել ճշմարտությունը։ Այսինքն, ընդդիմությունն ուզում է իշխանություն, պարզապես ուզում է այնպես վերցրել այդ իշխանությունը, որ հետագայի համար որևէ պատասխանատվություն չկրի և հետագայում անխուսափելի ցավոտ լուծումների պատասխանատվությունը այսպես թե այնպես բարդի այսօրվա իշխանությունների վրա»,-ասաց Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը