Թեմաներ
Չորեքշաբթի 02 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/19/2025   17:50 Բացվել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նորոգված վարչական շենքը և անազատության մեջ գտնվողների պահման վայրը 02/19/2025   17:49 Ալիևի օգնականը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային իրադարձությունները 02/19/2025   17:45 Սերոբ Գասպարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել 02/19/2025   17:33 Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 02/19/2025   17:27 Մեզ համար ցեղասպանությունը բանակցությունների առարկա չէ, եթե Փաշինյանը Կանադա գա՝ վստահ եղե՛ք, 1000 մարդ կկանգի իր դիմաց՝ պատրաստ թքելու երեսին․ Մհեր Գարագաշյան 02/19/2025   17:22 Անթալիայի օդանավակայանում ծննդաբերած ու զուգարանում նորածնին լքած ռուս կնոջ կալանքը երկարաձգել են 02/19/2025   17:11 Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի 41-ամյա աշխատակցի մшրմինը 02/19/2025   17:07 44-ամյա տղամարդը դանակահարել է 24 և 17 տարեկան երկու երիտասարդի 02/19/2025   16:52 Չինաստանի խոշորագույն բանկի նախկին փոխնախագահը դատապարտվել է մահապատժի 02/19/2025   16:44 «Ո՞ւր, Գայանե»․ Սիրուշոն նոր տեսանյութ է հրապարակել 02/19/2025   16:36 Գարիկ Գալեյանի արարքը խուլիգանություն համարվել չի կարող․ դատավճռի դեմ բողոք է ներկայացվել 02/19/2025   16:34 Զելենսկին պատասխանել է Թրամփի խոսքերին, թե իր վարկանիշը 4% է 02/19/2025   16:29 Իմ կեցվածքը պատասխան է ՔՊ-ի որոշ շրջանակների սադրիչ դրսևորումների․ Աղազարյան 02/19/2025   16:07 Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը կարող է բանտում հայտնվել երեխաներին դանակներ վաճառելու համար 02/19/2025   16:04 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը կվերանայվի․ Փաշինյանի որոշումը 02/19/2025   15:57 Վրոցլավում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա հավկիթներ են նետել և ներկ լցրել 02/19/2025   15:35 Երկրաշարժ՝ Ադրբեջանում 02/19/2025   15:31 Կիրանցի բնակիչներին թույլ չի տրվում գնալ իրենց հողատարածքներ. Դրանք անմշակ են մնացել, վարելահողերը հասանելի չեն. Կիրանցի բնակիչ 02/19/2025   15:27 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար 02/19/2025   15:21 Երկրի հետ 90 մետրանոց աստերոիդի բախման հավանականությունը մեծանում է. NASA 02/19/2025   15:09 Ամփոփվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2024 թվականի աշխատանքները 02/19/2025   15:06 ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման շարժը սկսվել է. Լավրով 02/19/2025   15:04 Պարեկները խմածության համար «պլաշչադկա» են տեղափոխել Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, «Կոկորդիլոսագետ» մականվամբ Գարիկ Սարգսյանի հոր «Toyota Prado»-ն 02/19/2025   15:00 Տավուշի մարզում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ապարդյուն կերպով ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան 02/19/2025   14:51 Ծովինար Թադևոսյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Դիանա Ղազարյանը շրջայց են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում 02/19/2025   14:07 2025 թվականի հունվարին Հայաստան առավել շատ այցելել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից 02/19/2025   13:58 Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում. տեղի է ունեցել հանդիպում-քննարկում 02/19/2025   13:50 Նիկոլ Փաշինյանը գաղափարախոսական ուղերձով դիմելու է ժողովրդին 02/19/2025   13:47 Փոփոխության ժամանակը հիմա է. Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը․ Օսկանյան 02/19/2025   13:36 Ջրասուզակներն ու հատուկ փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, քաղաքացուն են փնտրում 02/19/2025   13:31 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում. Ընտանիքի հոր և պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել 02/19/2025   13:24 Սրբուհի Գալյանը գիրք է նվեր ստացել ցմահ դատապարտյալից 02/19/2025   13:13 Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանի վերաբերյալ 02/19/2025   13:11 Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է խլել Հայկական եկեղեցու ունեցվածքը 02/19/2025   13:06 Գյումրի համայնքի նախկին ղեկավարը մի խումբ անձանց օժանդակությամբ օտարել է մասնավորեցման ոչ ենթակա «Սև Բերդ» ամրոցի շրջակա տարածքի հողերը 02/19/2025   12:56 Սպասվում է քամու ուժգնացում. առատ տեղումները կսկսվեն վաղվանից 02/19/2025   12:50 Փաշինյանը գրքեր է գնել և նվիրել 02/19/2025   12:42 Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ-ի գանգատներից հրաժարվելն առաջացնում է իրավական կարևոր հարց․ Թաթոյան 02/19/2025   12:31 ԵՄ-ն Հայաստանում իր առաքելությունն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունության առումով. Մարկուս Ռիտերի հարցազրույցը 02/19/2025   12:22 Աբու Դաբիում կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հանդիպումը ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարի հետ 02/19/2025   12:18 Հայաստանում բացառիկ թռչնատեսակ է գրանցվել 02/19/2025   12:14 Մոսկվա-Թբիլիսի ինքնաթիռը վերադարձել է Վնուկովո օդանավակայան 02/19/2025   12:07 Կա հստակ ժամանակագություն, մնացածը ձեր անճարության ապացույցն է. Ռուբեն Մխիթարյան 02/19/2025   12:02 Տարեց և հաշմանդամություն ունեցող տղամարդուն ավտոբուսից իջեցրած վարորդը ստացել է նկատողություն՝ բարեվարքության կանոնները խախտելու համար 02/19/2025   11:56 ԱԹՍ-ներով հարձակում՝ ռուսական նավթավերամշակող գործարանի վրա. ուժգին հրդեն է բռնկվել 02/19/2025   11:56 Գյումրիում ՔՊ կրկնօրինակում է Ռուբեն Մխիթարյանին, անգամ հեշթեգն են գողացել 02/19/2025   11:34 Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար 02/19/2025   11:29 Հնդկաստանում ճայթրուկների պայթելու հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ 02/19/2025   11:23 Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը 02/19/2025   11:18 Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը
02/18/2025   18:47 «Հարսս երկու որդիներիս անուններն էր գոռում, փոքր տղաս հետևից գրկեց, ասաց՝ ողջ է, բայց Գրիգորին չի գտնում». Սարսափը վերապրած Ավակիմյանների ընտանիքը պարտադրված արտագաղթում է նաեւ Հայաստանից 02/19/2025   13:31 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում. Ընտանիքի հոր և պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել 02/18/2025   20:50 Ռուսաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ն, գուցե Իրանի հետ խորհրդակցելով, կորոշեն թե ինչ է լինելու մեր միջանցքի հետ. Խաչիկյան (տեսանյութ) 02/17/2025   20:12 Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել 02/17/2025   18:44 Այս տարի գույքահարկը մուծելու համար ամուսնուս 80-անց մոր ոսկյա մատանին ու ժամացույցն ենք վաճառել. Երևանի բնակչուհի 02/18/2025   11:35 Ագրեսիվ հարեւանների առավոտներն այսպիսին են լինում. ադրբեջանագետ 02/18/2025   20:17 Գյումրու քաղաքապետարանում «լռվցրած» ՔՊ-ի ԺՊ-ի խրոխտ տղեքը, իրենց շուշա թրաշ հոգևոր հովիվին բնորոշ քաղաքական և քաղաքային «բեզատչոտնիկություն» դրսևորեցին. Ռուբեն Մխիթարյան 02/17/2025   18:54 Հայտնաբերվել է զինվորի մարմին՝ հրազենային վնասվածքով 02/17/2025   21:38 Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել 02/18/2025   12:49 Երևանում շատ ուժեղ ձյուն է սպասվում, շրջաններում՝ նաև բուք. ջերմաստիճանը նվազելու է 10-14 աստիճանով 02/18/2025   19:07 Յոթ անչափահաս տղաներին գայթակղած ուսանողին ձերբակալել են 02/18/2025   07:50 «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում . «Ժողովուրդ» 02/18/2025   07:55 Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 02/18/2025   12:47 Սարգիս Գալստյանին 18 տարվա ազատազրկման դատապարտելու հետ համաձայն չէ ոչ մեղադրող, ոչ պաշտպանության կողմը․ դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում, պաշտպանությունը՝ արդարացում 02/18/2025   21:21 Բժիշկը նշել է կոլայի ամենօրյա օգտագործման անսպասելի դրական հետևանքը 02/19/2025   15:31 Կիրանցի բնակիչներին թույլ չի տրվում գնալ իրենց հողատարածքներ. Դրանք անմշակ են մնացել, վարելահողերը հասանելի չեն. Կիրանցի բնակիչ 02/18/2025   13:54 «ԼՂ-ն ՀՀ տարածք է, թե՝ ոչ», «բարոյական տեսանկյունից՝ Արցախում է տեղի ունեցել,ՀՀ իրավազորության ներքո է», «մեզ բարոյականության դասեր մի տվեք»․ ընդդատության հարցի քննարկում՝ Տիրան Խաչատրյանի գործով 02/18/2025   18:39 Փետրվարի 20-21-ին Երևանում սպասվում է շատ ուժեղ ձյուն․ Սուրենյան 02/19/2025   10:19 Ուկրաինան կամ պետք է բացատրի՝ ուր են գնացել մեր գումարները, կամ վերադարձնի դրանք. Թրամփ 02/18/2025   21:00 Բաքվում շինծու գործով նիստի ժամանակ գույքային պահանջ է հնչեցվել

Երբեմն վարկառուները կարող են լինել ֆորս-մաժորային իրավիճակում. Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ 12/28/2022   21:14  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի գրասենյակից։

Միջոցառմանը մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ազգային ժողովի հարգելի նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Հարգելի ներկաներ,

Իհարկե, բնականաբար, տարին շատ բարդ և հակասական է, մարտահրավերներով լի, բայց քանի որ գտնվում ենք Կենտրոնական բանկում, ես կուզենայի տարին ամփոփել զուտ ֆինանսաբանկային համակարգի տրամաբանությամբ: Եվ եթե ամփոփում ենք մեր ֆինանսական, բանկային համակարգի արդյունքները, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ աննախադեպ տարի ունենք. բոլոր ցուցանիշներով աճերն այնպիսին են, որոնք կարելի է բնութագրել մեկ բառով՝ աննախադեպ Երրորդ հանրապետության պատմության մեջ:

Այսօրվա դրությամբ մեր բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, և սա շատ լուրջ ցուցանիշ է: Նաև պիտի արձանագրեմ, որ տնտեսության վարկավորման բավական լուրջ ու բարձր ցուցանիշ ունենք: Ընդ որում, այս տարվա ցուցանիշն աննախադեպ չէ. ինձ հետաքրքիր էր, թե որ թվականին էր, որ տարում էր, որ վարկավորման ամենաբարձր ցուցանիշն ենք ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ, և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ դա 2020 թվականն էր: Սա շատ կարևոր 2 բանի մասին է խոսում. առաջինը, որ Կառավարության և Կենտրոնական բանկի վարած քաղաքականության արդյունքում, 2020թ. պատերազմի և քովիդյան ճգնաժամի տարում, այնուամենայնիվ, մենք կարողացել ենք տնտեսությանն աջակցել այնքան, որ այն ի վիճակի լինի կլանել աննախադեպ ծավալի վարկեր, ինչը հետագայում հիմք է հանդիսացել կամ հենց այդ ժամանակ ամենակարևոր հանգամանքն է եղել, որ մեր տնտեսությունը չի փլուզվել պատերազմի և քովիդի հետևանքով, այլ, ընդհակառակը, մեր հետագա դիմակայության շատ կարևոր հենարան է դարձել: Եվ հավատում եմ, որ 2022թ. մեր աննախադեպ տնտեսական աճը նաև կապ ունի այս քաղաքականության հետ, որովհետև այդ վարկավորումը, ի վերջո, պտտվել, թափ է հավաքել և տվել կոնկրետ արդյունքներ:

Տարին աննախադեպ է նաև բանկային համակարգի շահույթների իմաստով: Այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել: Այս թեմային տարբեր առիթներով անդրադառնալու պատճառներ ստեղծվում են, որովհետև ասվում է՝ դե ինչ կապ ունի, դա չկանխատեսված իրավիճակների արդյունք է: Հենց Կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես ցանկացած համակարգի խնդիրն է՝ պատրաստ լինել և՛ լավագույն, և՛ վատագույն զարգացումներին, այնտեղ, որտեղ հարվածներն անխուսափելի են, վերցնել այդ հարվածները, տանել, հաղթահարել, իսկ այնտեղ, որտեղ հնարավորություն կա, օգտագործել այն: Ի վերջո, այդ ներհոսքը, որ եկել է Հայաստանի Հանրապետություն աշխարհի շուրջ 200 երկրից, իհարկե, շատ տեղերում է եղել, բայց հենց Հայաստանի Հանրապետությունն են ընտրել այդքան մարդիկ գործունեություն ծավալելու համար: Կարծում եմ՝ 2022 թվականին կլանել ենք համարյա մաքսիմումն այն ծավալի, որ կարող էինք կլանել, որովհետև եթե ավելի մեծ պոտենցիալ լիներ, ավելի մեծ պոտենցիալ կլանելու հնարավորություն կունենայինք: Շատ ուրախ եմ, որ Կենտրոնական բանկի մոտեցումն այն է, որ այս տարի գեներացված այդ ռեսուրսները նաև օգտագործվեն այդ պոտենցիալն ավելացնելու համար, որպեսզի հաջորդ ճգնաժամի կամ մարտահրավերների և հնարավորությունների ալիքին ավելի շատ և մեծապես պատրաստ լինենք:

Այս առումով, իսկապես, բանկային համակարգի համար տարին շատ հաջող է, բայց, մյուս կողմից, ուզում եմ արձանագրենք մի բան, ինչը տեսել ենք նաև վերջին տարիներին: Դժբախտաբար, նաև բանկային համակարգը ձեզ հայտնի հանգամանքների բերումով իր շուրջ նեգատիվ ձևավորելու որոշակի ավանդույթ ունի, մանավանդ հետսովետական տարածքում: Որովհետև հասկանալիորեն փող վերցնելը շատ հեշտ է և հաճելի, իսկ վերադարձնելը, իհարկե, ցանկալի է, որ կամ տեղի չունենա, կամ հնարավորինս լավ պայմաններով տեղի ունենա: Եվ պարզ է, որ այս պարզ թվաբանության արդյունքում նաև որոշ քաղաքական նկատառումներով փորձ է արվում ժամանակ առ ժամանակ բանկային համակարգի նկատմամբ նեգատիվ ձևավորել, ինչը պետք է ուղղակի ընդունենք ի գիտություն և ճիշտ կառավարենք այս իրավիճակը:

Ուրախ եմ, որ այս տարի, ի վերջո, նաև Կառավարությունը և բանկային համակարգը համատեղ իրականացնում են սոցիալական բնույթի ծրագրեր, և այս առումով կուզենայի ընդգծել կենսաթոշակառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որն արդեն իսկ այսօր կարող ենք ասել, նույնիսկ մեզ համար, անսպասելի արդյունքներ է ի ցույց դնում: Նույնիսկ վարքագծային շատ հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում, որոնք նաև քաղաքակրթական և զարգացման նշանակություն ունեն: Այս առումով կուզենայի, որ մենք բանկային համակարգի հետ մեր աշխատանքը զարգացնեինք 2 ուղղությամբ. առաջինը, ի վերջո, նաև հանրությունը պետք է ավելի ու ավելի տեսանելի կերպով արձանագրի բանկային համակարգի որոշակի սոցիալական պատասխանատվությունը, ինչի դրսևորումները, իմիջիայլոց, ասեմ, վերջին 4 տարվա ընթացքում մենք մի քանի անգամ ենք տեսել, ընդ որում՝ շատ մեծ ծավալներով, այդ թվում անհուսալի վարկերի վերակառուցման հետ կապված նախագծերը, որն իրականացվել են և այդպես շարունակ: Բայց այս տարի, օրինակ, մենք անհանգստացած էինք նաև վարկերի սպասարկման որակով և ցուցանիշով, և ինձ համար շատ հաճելի էր տեսնել Կենտրոնական բանկի հետ քննարկման արդյունքում, որ վարկերի սպասարկման որակական ցուցանիշներով էլ մենք շատ մոտ ենք կամ առնվազն հատել ենք պատմական լավագույն միջինը, և սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է:

Իհարկե, Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ գնաճի հետ կապված մեր այն մտավախություններին, որ ունեինք մարտ-ապրիլ-մայիս ամիսներին: Բայց տարվա ավարտին մենք նաև, ի վերջո, արձանագրեցինք, որ միջին աշխատավարձն աճել է գնաճից 3 անգամ ավելի: Այսինքն՝ սա, պարզ է, որ ոչ բոլոր դեպքերում է հենց հասցեական դա նշանակում, բայց մակրոգնահատականի առումով, կարծում եմ, շատ պարզ և տեսանելի ցուցանիշ է, որ մենք՝ Կառավարություն, Կենտրոնական բանկ և, իհարկե, մասնավոր հատված, կարողացել ենք գնաճը կառավարել այնպես, որ այն, այնուամենայնիվ, էական ազդեցություն չպիտի որ ունենա նաև աղքատության ցուցանիշների վրա:

Եվ նաև վերադառնալով 2020թ. վարկավորման պիկի ցուցանիշին՝ տարբեր առիթներով վերադառնում ենք քովիդի ճգնաժամի կառավարման վերաբերյալ ժամանակին հնչած քննադատություններին՝ Կառավարությանը, Կենտրոնական բանկին ուղղված: Հիմա, երբ հետահայաց նայում ենք, տեսնում ենք, որ քովիդի կառավարման մեր քաղաքականությունը հետահայաց կարելի է գնահատել լավագույնը, որովհետև, կրկին ուզում եմ հիշեցնել, երբ Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 11-րդ տեղում հայտնվեց, եղան մեկնաբանություններ, որոնց նպատակն այդ ցուցանիշը նսեմացնելն էր. ասում էին՝ դե շատ զարգացած երկրներ կային, որ քովիդից հետո իրենց ցուցանիշներն այնքան են վատացել, որ Հայաստանը շանս է ստացել: Սա նշանակում է, որ հենց նույն զարգացած երկրների հետ համեմատած Հայաստանի Հանրապետությունում քովիդի ճգնաժամը տնտեսական առումով այնքան լավ է կառավարվել, որ մեզ հնարավորություն է տվել թռիչքաձև աճ ապահովել Տնտեսական ազատության ինդեքսում: Իհարկե, տնտեսական առումով տարին ամփոփելու առիթներ դեռ կունենանք:

Բանկային համակարգի հետ կապված կուզենայի, որ մեր համագործակցությունը Կենտրոնական բանկի հետ զարգացնենք 2 ուղղությամբ: Ընդ որում, պիտի արձանագրեմ՝ համագործակցություն բառը շատ ճիշտ է, որովհետև բաներ կան, որ ուղղակի չեն նկատվում, և դա պետք է արձանագրել: Օրինակ, շատ կարևոր է այսօր արձանագրել, որ Կառավարությունն իրոք Կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում, այսինքն՝ Կենտրոնական բանկն իր որոշումները կայացնում է ճշգրիտ Հայաստանի սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ձևով և տրամաբանությամբ, ինչը չի նշանակում, թե հաղորդակցություն չկա Կենտրոնական բանկի և Կառավարության միջև, հակառակը կլիներ ուղղակի աղետալի և աղետաբեր, որովհետև բազմաթիվ ծրագրեր ենք միասին իրականացնում: Ավելին, հիմա ևս մեկ գործառույթ ենք, պայմանական ասած, արտապատվիրակել Կենտրոնական բանկին, և հույս ունեմ, որ թվայնացման օրակարգն այդ առումով իսկապես տեսանելի քայլերով առաջ կգնա: Խոսքն իրագործման մասին է, որովհետև քաղաքականության մշակումը Կառավարության տիրույթում է: Տվյալ դեպքում Կենտրոնական բանկը և բանկի կարողությունները մենք դիտարկում ենք որպես օպերատոր Կառավարության որոշած քաղաքականություններն իրականացնելու համար:

Այս առումով կուզենայի, որ այս համագործակցությունը նաև հանրային առումով 2 ուղղությամբ զարգացնենք. առաջինը, բանկերն ավելի ակտիվ մասնակցեն զարգացման ծրագրերին, այդ թվում՝ սոցիալական բնույթի զարգացման ծրագրերին, որովհետև զուտ սոցիալական ծրագրերի արդյունավետությունը պետք է վերանայենք: Երկրորդ ուղղությունը՝ այնուամենայնիվ, հանրության և մարդկանց, քաղաքացիների ֆինանսական գրագիտության մեծացումն է: Ես, անկեղծ ասած, բնակաբանար, շատ հաճախ եմ նման իրավիճակների հետ առերեսվում, և մենք պետք է կարողանանք մեր սիրելի հայրենակիցներին, բոլորին մի տրամաբանություն հաղորդել, օգնել հաստատվել մի տրամաբանության մեջ, որը հետևյալն է. իհարկե, հասկանալի է, որ երբեմն վարկառուները կարող են լինել ֆորս-մաժորային իրավիճակում, իսկապես այնպիսի իրավիճակներում, որոնք առանձին պետք է քննարկենք: Բայց ընդհանուր առմամբ ֆինանսական և քաղաքական, քաղաքացիական գրագիտության և կայունության, զարգացման ամենակարևոր բաղադրիչը հետևյալն է՝ յուրաքանչյուրը պիտի պատրաստ լինի կրել իր գործողություններից բխող պատասխանատվություն: Սա չափազանց կարևոր և քաղաքակրթական նշանակություն ունի, ու սա միայն բանկային խնդիր չէ: Սա ընդհանրապես, կարծում եմ, հանրային շատ խորը սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեցող հարց է, և մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ: Դրանից կշահեն բոլորը՝ և՛ քաղաքացիները, և՛ տնտեսությունը, և՛ բանկային համակարգը, և՛ հենց իրենք շահառուները, վարկառուները:

Ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել գալիք տարվա ընթացքում, և հույս ունեմ, որ այս բոլոր մոտեցումների, նորարարությունների միջոցով առաջընթաց կարձանագրենք: Օրինակ, գուցե թերևս այդքան էլ լավ չէ այդ մասին հրապարակային խոսել, բայց կարծում եմ, որ մեկ անգամ արժե գոնե անդրադառնալ. Հայաստանի Հանրապետությունում, այսպես ասած, քաղաքական կամ վարչական վարկավորման ինստիտուտը վերացել է: Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ Կառավարությունից, որևէ բարձրաստիճան օղակից որևէ մեկին ասվել է՝ այս մեկին պետք է վարկ տրվի, այս մեկին պետք է վարկ չտրվի: Սա նույնպես կարևոր հանգամանք է, և ես ուզում եմ, որ մենք այս փաստը գնահատենք: Որովհետև շատ դեպքերում ընկալվում է որպես հենց այդպես էլ պետք է լինի, և դա նորմալ է: Այո, հենց այդպես էլ պետք է լինի և շարունակելու է հենց այդպես լինել, բայց դա չի նշանակում, որ մենք այս փաստը չպետք է գնահատենք: Եվ դրանից բխող փոխադարձ պատասխանատվության ավելի մեծ աստիճան պետք է գործի:

Ուզում եմ ասել, որ բանկային, ֆինանսավարկային համակարգի դիմակայունությունը մեզ համար չափազանց կարևոր է: Այո, 2020թ. պատերազմի և քովիդի հետևանքները մենք հաղթահարում ենք այդ թվում բանկային, ֆինանսական համակարգի կայունության շնորհիվ, և մեկը մյուսի հետ փոխկապակցված է:

Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020թ. հունվարին տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն առաջին շատ լուրջ ազդակն էր բոլորի համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի տեղ է, որտեղ, այո, կարելի է ներդրումներ անել: Երբեմն մենք չենք դիտարկում, չենք քննարկում, չենք ֆիքսում այդ փաստերը, բայց դրանք շատ բանի մասին են խոսում: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է հողից կտրվենք: Պարզ է, որ շատ լուրջ և գոյաբանական մարտահրավերների առաջ ենք կանգնած, բայց այդ մարտահրավերներին մեկհարկանի դիմադրություն, դիմադրողականություն ցուցաբերելու հնարավորություն չկա, և դա սխալ մոտեցում է: Բոլոր համակարգերը, բոլոր ինստիտուտները երկրում պետք է կայանան, ավելի ու ավելի հաջողակ ու գործունակ դառնան, և բոլոր ինստիտուտների արդյունավետության մեծացման կուլմինացիան է, որ պետք է դառնա ամենակարևոր մարտահրավերների հաղթահարման մեխանիզմ ու գործիք:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հույս հայտնում, որ 2023թ. արդյունքներն ամփոփելիս մենք ոչ միայն ֆինանսական, բանկային համակարգի, այլև ընդհանուր առմամբ ավելի բարձր ցուցանիշների և հաջողությունների մասին կկարողանանք խոսել: Շնորհակալ եմ»:

Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել է նաև Կենտրոնական բանկի վարչական շենքի նորակառույց վերնահարկը՝ իր բազմաֆունկցիոնալ դահլիճների հնարավորությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:21 28/12/2022  |  ԼՐԱՀՈՍԽաղաղապահների գործունեությունը լուսաբանող տելեգրամյան ալիքը հետաքրքիր նյութ է տարածել՝ չթաքցնելով դժգոհությունը՝ Փաշինյանից
09:27 28/12/2022  |  ՄամուլԻնտրիգներ, դավադրություններ. Ինչ մեթոդների է դիմում Փաշինյանը ․ «Հրապարակ
08:54 28/12/2022  |  ՄամուլԿառավարությունն առաջարկում է ռազմական դրության ժամանակ արգելափակել սոցցանցերը․ «Հրապարակ»
08:50 28/12/2022  |  ՄամուլՓաշինյանը սկզբում Ջավադյանին է առաջարկել փոխվարչապետի պաշտոնը, ապա՝ փոշմանել ․ «Հրապարակ»
09:25 27/12/2022  |  ՄամուլՈվքեր են պետբյուջեի հաշվին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Սանկտ-Պետերբուրգ. «Ժողովուրդ»
09:07 27/12/2022  |  ՄամուլԴեսպանների հավաքն անասելիք է եղել, դիվանագետները դժգոհում էին ․ «Հրապարակ»
20:12 26/12/2022  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են շփվել ԱՊՀ-ի գագաթնաժողովի կողասրահներում. Պեսկով
18:20 26/12/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
15:05 26/12/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան
10:11 26/12/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Տեսանյութեր

02/14/2025   13:52 Իշխանությունները թաթախված են կոռուպցիոն գործերի մեջ.երեք աղմկահարույց դեպքերի հետքերով

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]