ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա իրականում ճնշման լավ միջոց է, չկատարելու փաստի արձանագրումն արդեն իսկ ճնշման միջոց է, որ Ադրբեջանը խուսափում է կատարել ՄԻԵԴ որոշումները. Գալստյան 12/22/2022 21:39 | ԼՐԱՀՈՍ
ՄԻԵԴ միջանկյալ որոշմամբ սահմանված պարտավորություններն Ադրբեջանի կողմից չկատարելու դեպքում ԵԽ Նախարարների կոմիտեում դա կարող է դառնալ քաղաքական քննարկման առարկա, ինչն իրականում լավ ճնշման միջոց է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին ՄԻԵԴ որոշմանը։
Հիշեցնենք, որ արդեն 11-րդ օրն է, ինչ ադրբեջանցիները «բնապահպան-ակտիվիստների» քողի ներքո փակել են Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Բլոկադայի մեջ հայտնված Արցախում հումանիտար ճգնաժամ է, հիվանդանոցներում դադարեցվել են պլանային վիրահատությունները, իսկ ծանր վիճակում գտնվող և ՀՀ-ում վիրահատության կարիք ունեցող քաղաքացիներին ՀՀ տեղափոխել ադրբեջանցիները թույլ չեն տալիս, ինչի հետևանքով արդեն մեկ քաղաքացի զոհվել է։ ԿՄԽԿ միջնորդությամբ հաջողվել էր ՀՀ տեղափոխել մեկ քաղաքացու, որն անհապաղ վիրահատության կարիք ուներ։
ՀՀ-ն դեռևս դեկտեմբերի 15-ին դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային և Մարդու իրավունքների եվրոպական դատարաններ։ ՄԻԵԴ հասցեագրված դիմումը, որի շրջանակներում ՀՀ-ն պահանջել էր հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ներկայացվել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» չորրորդ գանգատի շրջանակներում։ Երեկ՝ դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Միաժամանակ, Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն:
Միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նախ արձանագրեց, որ ՄԻԵԴ միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումները արագ միջոցներ են, որոնոք կայացվում են, երբ ՄԻԵԴ-ը տեսնում է խնդիր և այդ բարդությունները հաղթահարելու, հետագայում խնդիրներից խուսափելու համար կայացնում է արագ որոշում, որով արգելում կամ պարտավորեցնում է մի կողմին՝ որոշակի գործողություններ կատարելը, Ադրբեջանի վրա պարտավորություն է դրվել՝ համապատասխան կետերը կատարելու համար։ Գալստյանի գնահատմամբ՝ ՄԻԵԴ այս որոշումը դրական մեծ քայլ առաջ է ՝ եվրոպական տարածությունում ինչ-որ հարցեր արձանագրելու համար, քանի որ ՄԻԵԴ-ը, սովորաբար, քաղաքական նման հարցերում քիչ է միջամտում։
Նշենք, որ Ադրբեջանը հայտնի է ՄԻԵԴ որոշումները չկատարելու կամ դրանց կատարումը ձգձգելու վարքագծով, սակայն միջազգային իրավունքի մասնագետն արձանագրում է՝ ՄԻԵԴ որոշման չկատարումը դառնում է քաղաքական քննարկման առարկա։ Մասնավորապես, որոշումը չկատարելու դեպքում 39-րդ կանոնի 2-րդ կետի կարգով հաղորդագրություն է ուղարկվում Նախարարների կոմիտե, ինչը դառնում է քաղաքական քննարկման առարկա։
«Սա իրականում ճնշման լավ միջոց է։ Չկատարելու փաստի արձանագրումն արդեն իսկ ճնշման միջոց է, որ Ադրբեջանը խուսափում է կատարել ՄԻԵԴ որոշումները։ Սա քաղաքական շատ լավ և լուրջ գործիք կարող է լինել և այս դեպքում կարող ենք ասել, որ իհարկե դա կարող է դրական հետևանքներ ունենալ։ Ի վերջո, ՄԻԵԴ-ը փաստում է, որ կա խնդիր, որն անգամ ՄԻԵԴ-ի կողմից է արձանագրվել և դա չի կատարվել։ Դա քաղաքական գործիք է, իսկ ՄԻԵԴ-ը ԵԽ դատական մարմին է, որի կայացրած որոշումները հետագայում ենթակա են քաղաքական մարմնում կատարման»,- նշեց Գալստյանը։
Նրա խոսքով՝ ԵԽ գործունեությունից է կախված, թե ինչպես կկիրառվի միջանկյալ միջոցը, եթե ԵԽ երկրները և ԵԽ-ն լինեն բավականաչափ հետևողական, ապա դա պետք է քննարկվի, որը կհանգեցնի համապատասխան հետևանքների։
«Միջանկյալ միջոցի չկատարումը և դրա մասին ՆԿ-ին տրված գրությունը այնպիսի հազվագյուտ դեպքեր են, որ Նախարարների կոմիտեի համար էլ, կարծում եմ, տարօրինակ է, որ նման բան կարող է լինել»,- ասաց Գալստյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
- 05/04/2024 08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ»
- 05/04/2024 07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն