ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտոնապես մեկնարկել է տնտեսագիտական համալսարանը փակելու գործընթացը․ Ղազարյան 12/20/2022 21:00 | ԼՐԱՀՈՍ
2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական այն փաթեթը, որը նախատեսում էր կառավարության կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ստեղծում։ Առաջին տպավորությամբ դա ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ այս նյութի վերնագրի հետ, սակայն կապն առարկայական է և ուղիղ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Խնդիրը կայանում է դրանում, որ նոր ստեղծվելիք ներքին գործերի նախարարության առանցքային հիմքը հանդիսացող մարմինը ՀՀ ոստիկանությունն է, որի կենտրոնական վարչական համալիրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ կազմում է մեկ ճարտարապետական ամբողջություն։ Նոր ստեղծվելիք նախարարությունը, որին պետք է միանան նաև ՀՀ արտակարգ իրավիճակների ներկա նախարարությունը (ներկայում ֆիզիկապես գտնվում է քաղաքի արվարձաններից մեկում, Դավիթաշեն վարչական շրջանում), ինչպես նաև այլ կառույցներ, արդյունավետ կառավարման տեսանկյունից օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանալու, դրան տեղակայել մեկ վայրում՝ քաղաքի կենտրոնում։ Ֆիզիկապես այդ խնդրի լուծման միակ տարբերակը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքն է, որը ներառում է ոչ միայն հարմարավետ տարածքներ՝ վարչական նպատակների, այլև մարզադահլիճ՝ ծառայողական այլ խնդիրների լուծման համար։
Ավելորդ է նշել, թե ներկա պահին որքան կարևոր նշանակություն ունի ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի համար, որքան անկարևոր՝ բարձրագույն կրթության համակարգը։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում արդեն իսկ կայացվել է որոշում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը փակելու և նախաձեռնվել է գործընթաց` Երևանի երեք բուհեր՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը միավորելու վերաբերյալ։ Վարչապետի որոշմամբ արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ քննարկելու համար մի շարք բուհեր Աշտարակում ստեղծվելիք կրթական համալիր տեղափոխելու նպատակով առաջարկություններ պատրաստելու համար։ Ակնհայտ է, որ այդ բուհերի ցանկը սկսվելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից՝ տարածքներն ազատելու նպատակով։
Տնտեսագիտական համալսարանը ստեղծվել է 1975 թվականին (Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ անվանումով)՝ առանձնանալով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետից։
Դեռևս տնտեսագետի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը հնարավորություն տալիս է բուհին համալրել մրցութային տեղերը, սակայն շատերը գիտեն, որ բակալավրի աստիճանով տարեկան 1000 նոր տնտեսագետի պահանջ տնտեսությունը չունի (ավելորդ է նշել, որ տնտեսագետի մասնագիտության ուսումնական ծրագրեր են իրականացնում ոչ միայն ՀՊՏՀ-ում, այլև ԵՊՀ-ում, Ագրարային, Ֆրանսիական, Ամերիկյան, Սլավոնական, Եվրոպական համալսարաններում և այլն)։ Կառավարությունում շատ լավ գիտեն նաև, որ գրագողության սկանդալային պատմություններով կոռուպցիայի վրա հիմնված «գիտական» կարիերա արած մարդկանց պարագայում դժվար է ապահովել պատշաճ ակադեմիական միջավայր և մրցունակ համալսարան, ուստի արդեն պարզ է, որ այդ համալսարանը փակելու որոշումը չի ուշանա։
Վստահաբար այդ ժամանակ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները և վարչական աշխատողները դուրս կգան «պայքարի», կկազմակերպեն բողոքի գործողություններ, ցույցեր, բայց նրանց այլևս լսող չի լինի, քանզի իրենք հանդուրժել են ազգակործան բռնապետին։ Իսկ բռնապետերը որոշումներ են կայացնում՝ պայմանավորված ոչ թե հանրային կարծիքով, այլ սեփական պատկերացումներով և շահերով»,- գրել է Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել