ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը Արցախին շրջափակման մեջ է վերցրել՝ զրկելով միակ ցամաքային կապից, իսկ Հայաստանը շարունակում է օդային տարածք տալ Ադրբեջանին՝ դեպի Նախիջեւան չվերթներ իրականացնելու համար 12/15/2022 22:14 | ԼՐԱՀՈՍ
Թեև 4-րդ օրն է, ինչ Ադրբեջանը Բերձորի միջանցքը փակելով ամբողջությամբ շրջափակել է Արցախն ու արցախահայությանը և ստեղծել լրջագույն հումանիտար ճգնաժամ, սակայն Հայաստանը չի փակել իր օդային տարածքը Ադրբեջանի համար։ Ադրբեջանական ինքնաթիռները հենց հիմա էլ անարգել կարող են Հայաստանի օդային տարածքով թռիչքներ իրականացնել դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին, որ այս պահին մենք չունենք փակ օդային տարածք։ Այսինքն՝ ցանկացած քաղաքացիական թռիչքի համար մեր երկրի օդային սահմանը բաց է՝ այդ թվում նաև ադրբեջանական ինքնաթիռների համար։
Ավիացիոն փորձագետ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի դիտարկմամբ՝ ադրբեջանցիները հատուկ են Հայաստանի տարածքով թռչում, որպեսզի ընդգծեն իրենց առավելությունը։
«Ադրբեջանին ավելի քիչ է պետք Հայաստանի տարածքով թռչել, դա ավելի շատ ցուցադրական կոմպոնենտ ունի, որովհետև Իրանի տարածքով ավելի արագ ու ավելի էկոնոմ է ստացվում դեպի Նախիջևան թռիչքներ իրականացնելը՝ հարավայի երթուղով։ Իրենք հատուկ են Հայաստանի տարածքով թռչում, որպեսզի ընդգծեն իրենց առավելությունը։ Իսկ մեր կառավարությունը, գլուխը կախ, չունենալով ՀՕՊ, ոչ միկերպ չեն կարողանում արգելել նրանց լկտիությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ճաղարյանը։
Փորձագետը նշեց նաև, որ մենք ունենք արարողակարգ, օրենքներ, կառավարության որոշումներ, որոնցով ամրագրված է, թե ինչ դեպքում, ինչ կարելի է անել։ Օրինակ՝ Նախիջևանից Ադրբեջան ուղեւորվող օդանավը, փորձագետի կարծիքով, մեր օդային տարածքով անցնելիս, պետք է հատուկ թույլտվություն ստանա, ընդհուպ մինչև վայրէջք կատարի ու ստուգվի։
«Գոյություն ունեն օդային տարածքի միջազգային կարգավորումներ, ինչը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գործառույթն է, որտեղ կա այսպիսի բան, որ եթե դու կարիք չունես արգելելու, ուրեմն իրավունք չունես արգելել։ Բայց մյուս կողմից՝ քո օդային տարածքով թռիչքներ կատարելու համար, ելնելով քո երկրի անվտանգությունից, իրավունք ունես պահանջներ դնելու։
Հայաստանը ո՛չ իր երկրի պահանջներն է դնում՝ իր օդային տարածքով թույլտվություն տալու համար, ո՛չ էլ նույնիսկ դրա դիմաց պահանջում է դեպի Արցախ թռիչքներ կատարելու իրավունք։ Իմ կարծիքով՝ անատամ քաղաքականություն է, կամ ընդհանրապես քաղաքականության բացակայություն է իշխող ուժի կողմից»,-նշեց Հակոբ Ճաղարյանը։
Նկատենք, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ռուսական «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում բարձրացրել է Արցախի համար «օդային միջանցքի» անհրաժեշտության հարցը:
Մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանը նշել է՝ «Անհրաժեշտ է, որ գործի Ստեփանակերտի օդանավակայանը: Դրա համար անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի ստեղծվի մարդասիրական միջանցք, և մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում: Դա միակ հնարավորությունն է՝ կախում չունենալու Ադրբեջանից: Անհրաժեշտ է միջազգային համաձայնություն, որը թույլ կտա մարդասիրական օդանավերին թռչել Արցախ: Դա կարևոր պայման է մեզ այստեղ որպես համայնք պահելու համար: Որպեսզի այսպիսի իրավիճակ նորից չկրկնվի: Օդանավակայանը լիարժեք կարող է գործել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/11/2024 08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»
- 05/11/2024 08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
- 05/11/2024 17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/13/2024 10:37 Մուշավան թաղամասում ավտոմեքենա է այրվել
- 05/12/2024 21:04 Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ
- 05/12/2024 20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա
- 05/12/2024 17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը