ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կուսակցությունները պետք է փակեն իրենց օտարերկրյա բանկային հաշիվները 12/08/2022 14:33 | ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 8-ի նիստում ՀՀ Կառավարությունը չզեկուցվող հարցերից մեկով հավանություն տվեց տալ 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-1-Ն՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության և այն համարեց անհետաձգելի։
Այս օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ ունեցող կուսակցությունները փակում են իրենց բանկային հաշիվները։
-Կուսակցությունները 2021 թվականի իրենց տարեկան հաշվետվությունները 2022 թվականին ներկայացնում են սույն օրենքով սահմանված կարգով։
-Սույն օրենքի 19-24-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իր մոտ առկա՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական վերահսկողության հետ կապված փաստաթղթերի փաթեթը փոխանցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
- Սույն օրենքով նախատեսված՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմինների անդամները մինչև 2022 թվականի հունիսի 30-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։
-Կուսակցությունները սույն օրենքի 20-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ 2021 թվականի հաշվետու տարվա վերաբերյալ իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները հրապարակում են մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը։
-Սույն օրենքի 22-րդ հոդվածով լրացվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված՝ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձինք 2022 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխան հայտարարագրերը ներկայացնում են մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
Կուսակցությունները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, իրենց կանոնադրությունները և կառուցվածքը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և պետական գրանցման նպատակով կանոնադրության փոփոխությունները ներկայացնել պետական լիազոր մարմին: Սույն հոդվածով նախատեսված պետական գրանցման գործառույթի դիմաց պետական տուրք չի գանձվում։ 2022 թվականի հունվարի 1-ից հետո, սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխությունները պետական գրանցման ներկայացնելու դեպքում կուսակցությունը չի ազատվում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու պարտականությունից։
Սահմանված ժամկետում կուսակցության կանոնադրությունը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում կուսակցության կանոնադրությունը գործում է այնքանով, որքանով այն չի հակասում սույն օրենքին և կուսակցությունների գործունեությունը կարգավորող այլ օրենքներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/31/2023 10:41 Ինչ է սպասվում Բրյուսովի անվան համալսարանին. իշխանության նոր նպատակը. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:39 Տարոն Մարգարյանն ու նախկին թաղապետը խնամիներ կդառնան. «Հրապարակ»
- 01/31/2023 10:16 Կացարանի հրդեհի գործով նոր կալանավորում է սպասվում. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:14 Հայաստանում սպասվում է կապիտալի տոտալ վերաբաշխում. ովքե՞ր են առաջնային հարվածի տակ. «Փաստ»
- 01/31/2023 10:12 Պայմանագիր «ՍԻԼ ինշուրանսի» հետ. «Հրապարակ»
- 01/31/2023 10:11 Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. բացառիկ մանրամասներ նրա այցից. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:08 Ռուբեն Վարդանյանի այցը համայնքներ հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/31/2023 11:35 Նիկոլի կողմից հրապարակ նետված`հիմնականում կեղծ սենսիացիաներով դեգրադացված բանակը վերածվում է չարիքի իշխանությունը պահելու մանրադրամի. Զաքարյան
- 01/31/2023 11:31 Հայաստանը և Արցախը գտնվում են ֆիզիկական ուղիղ սպառնալիքի տակ և մենք միայն մեկ ճանապարհ ունենք՝ պայքարե՛լ․ Հակոբյան
- 01/31/2023 11:12 Տեխասի հայկական եկեղեցին՝ 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն
- 01/31/2023 10:18 Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը, համառությունը, համերաշխությունը․ Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/31/2023 13:16 Գազալցակայանում պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել. տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է
- 01/31/2023 10:23 Պայթյուն՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում․ 3 հոգի տուժել է
- 01/30/2023 21:53 43-ամյա վարորդը մահացել է
- 01/30/2023 21:00 56-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը