ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի խումբ դատավորների հավելավճարները կնվազեն.ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը 12/08/2022 11:18 | ԼՐԱՀՈՍ

Հայաստանում առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցողների համար սահմանված հավելումները կնվազեն: ԱԺ-ն 65 կողմ, 29 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին փոփոխություններ:
«Մասնավորապես ՍԴ նախագահի, դատավորի և տեղակալի հավելումների նվազեցման մասով առաջարկվել է անփոփոխ թողնել: ՍԴ դատավորների վարձատրության մեջ լրացուցիչ հավելավճարը՝ պայմանավորված ստաժով, ՍԴ-ի դեպքում սահմանափակված է 12 տարով: Եվ այլ դատական ատյանների համեմատությամբ համախառն եկամուտը կարող է ավելի նվազ լինել, քան այդ ատյանում ավելի բարձր ստաժ ունեցող դատավորների պարագայում»,-ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:
Այսպիսով առաջարկվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների 70 տոկոս նախատեսված հավելումը նվազեցնել՝ դարձնելով 60 տոկոս: Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորների և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների հավելումները 60 տոկոսից նվազեցնել՝ դարձնելով 55 տոկոս: Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված 100 տոկոս հավելումը նվազեցնել՝ դարձնելով 92 տոկոս: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսված 100 տոկոս հավելումերը նվազեցնել՝ դարձնելով 92 տոկոս:
Այս նվազեցումները պայմանավորված են նրան, որ նվազագույն աշխատավարձը 2023 թվականից պետք է դառնա 75 հազար դրամ, ինչը հանգեցնելու է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացման: Եվ որպեսզի վարձատրության մասին օրենքի 4-րդ հոդվածով սահմանված սկզբունքները պահպանվեն, այն է՝ տարբեր ոլորտներում համանման գործառույթներ իրացնող անձանց տարբերակված վարձատրությունների հիմնավորվածությունն ու լրացուցիչ և հիմնական աշխատավարձերի հիմնավոր փոխհամամասնությունը պահպանելու նպատակով առաջարկվում են այս փոփոխությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/05/2023 16:28 Երևանի Սեբաստիա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 02/05/2023 16:11 Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
- 02/05/2023 14:30 Փրկարարները Չիվա-Ելփին ավտոճանապարհին արգեկափակումից դուրս են բերել բեռնատարները
- 02/05/2023 12:49 Բախվել «Վոլվո» բեռնատարը և «Նիսան» մակնիշի ավտոմեքենան. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը