Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   17:22 Բագրատ Սրբազանի ծննդյան օրվա առթիվ քաղաքացին մատաղ է բերել 05/20/2024   17:15 Կիրանցի ճանապարհից 14 քաղաքացու են բերման ենթարկել 05/20/2024   17:12 Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները 05/20/2024   17:08 Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   16:45 Սրբազանը հիմա գյուղում է, Վահե Ղազարյանը թող մտածի, որ այլևս համակարգը չի գործում․ ինչպես է Բագրատ Սրբազանը շրջանցել ոստիկանական պատնեշն ու հասել Կիրանց 05/20/2024   16:40 ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ 05/20/2024   16:30 Հ1–ի նկարահանող խմբին փորձել են ոստիկանական մեքենայով տանել Կիրանց, բարձրացված աղմուկից հետո չեն կարողացել 05/20/2024   16:24 Բերետավորները բիրտ ուժով բերման ենթարկեցին քաղաքացիներին. ոստիկանները փակել են ճանապարհը, բայց քաղաքացիներին մեղադրում դրա մեջ 05/20/2024   16:00 Ռաիսիի մահվան գլխավոր մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Զարիֆ 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/20/2024   15:37 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին 05/20/2024   15:36 Միջազգային դատարանի դատախազը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ձերբակալության օրդեր է պահանջում 05/20/2024   15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել 05/20/2024   15:19 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան 05/20/2024   15:15 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 05/20/2024   15:12 Որպես Իրանի մերձավոր և բարեկամ երկիր՝ ՀՀ -ում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու անժամանակյա ողբերգական մահվան լուրը. Պապիկյան 05/20/2024   15:05 Տիկին Խանումի ճնշումը հասել էր 200-ի. մեկի տունը որ խլեն, թշնամին՝ ռամիլսաֆարովը վայելի, դա նորմալ ա՞. Դանիելյան 05/20/2024   14:55 Սիրիան, Պակիստանը և Լիբանանը սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ 05/20/2024   14:48 Երեկ ԱԱԾ, ոստիկանական ստորաբաժանումները հետապնդում են պատգամավորներին, ԱԹՍ է բարձրացվել օդ․ Դանիելյան 05/20/2024   14:43 Այս պահին շինարարական տեխնիկա է աշխատում. Միջպետական ճանապարհի մաս կազմող կամուրջը հանձնվում է. փորձում են արագ տեմպերով նորը կառուցել 05/20/2024   14:38 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան 05/20/2024   14:36 Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Ստեփան Դանիելյան 05/20/2024   14:23 «Ոսկին» Բագրատ Սրբազանի հետ հասել է Կիրանց 05/20/2024   14:22 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ 05/20/2024   14:18 ՀՀ ՆԳՆ-ն որոշել է եռաշերտ «ապահովել» ձեր անվտանգությունը․ Բագրատ Սրբազան 05/20/2024   14:01 Ոստիկանների կողմից Կիրանցի շրջափակման հետևանքով գյուղում սննդի խնդիր է առաջացել 05/20/2024   13:34 Կիրանցում բերետավորները շղթա կազմեցին 05/20/2024   13:15 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը 05/20/2024   13:14 Կիրանցը կրկին շրջափակված է ոստիկանական ուժերով. շարժման առաջնորդին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ. ուղիղ 05/20/2024   13:08 «Իմ ճանապարհը ոչ ոք չի փակել այսքան ժամանակ»․ Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց 05/20/2024   12:49 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան 05/20/2024   12:46 Բացահայտվել է 4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ» և 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է 05/20/2024   12:34 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել 05/20/2024   12:33 Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար 05/20/2024   12:30 Սարսափելի լուրեր ենք իմանում. ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Իրանի ժողովրդին 05/20/2024   12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   12:09 Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան 05/20/2024   12:02 Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/20/2024   11:55 Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն ԻԻՀ բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական ուղերձը 05/20/2024   11:50 Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   11:39 Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին 05/20/2024   11:36 Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն 05/20/2024   11:32 Իսրայելը հայտարարել է, որ առնչություն չունի Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի դեպքի հետ 05/20/2024   11:28 Իրանում համազգային սուգ է հայտարարվել 05/20/2024   11:22 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ 05/20/2024   11:11 Կիրանց գյուղի մեջ սահմանային հենասյուններ են դրվել
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում

Կեղծված ընտրությունների հետևանքը․ ինչ է կատարվում ՔՊ-ի ներսում․ «Հրապարակ» 12/07/2022   09:57  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխող «Քաղպայմանագրում» փորձում են ծածկադմփոց անել կուսակցության վարչության ընտրությունների կեղծումը, եւ այս ուղղությամբ պաշտոնանկությունների, քրեական գործի տեսքով գործընթացներ չկան, սակայն իրականում կուսակցության ներսում ծանր մթնոլորտ է ձեւավորվել՝ բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորին կասկածում, հաճախ լուրջ բախումներ, գզվռտոց է լինում, բայց զավեշտալին այն է, որ ամենատուժողի, ամենամերժվածի կարգավիճակում հայտնվել է ՔՊ ընտրակեղծիքը բացահայտած եւ բողոքարկման գործընթացի պահանջ ներկայացրած անձը՝ Արսեն Թորոսյանը։

ՔՊ մեր աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել Թորոսյանի «հանդգնությունը», ով իր ըմբոստությամբ բիծ գցեց ՔՊ-ի՝ թվացյալ մաքուր ու անբասիր անվան վրա։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հաղթաթուղթն իբր Հայաստանում մաքուր եւ արդար ընտրությունների ավանդույթի ձեւավորումն էր, ինչը նախկինների աքիլեսյան գարշապարն էր։ Իսկ իրենց թիմակից Արսեն Թորոսյանը միամտաբար եւ միայնակ պատռեց կուսակցության դիմակը եւ ի ցույց դրեց, թե ինչպես են ՔՊ-ականներն ընտրություն կազմակերպում՝ խայտառակելով Նիկոլ Փաշինյանին եւ նրան զրկելով գլուխ գովելու միակ լեգիտիմ հնարավորությունից։ Ուստի Փաշինյանը որոշել է ինչ-որ պահի Թորոսյանին արժանի պատիժ տալ։

Մեզ ասացին, որ վարչապետն իրավապահ կառույցներին հանձնարարել է՝ ուսումնասիրություններ սկսել Թորոսյանի՝ առողջապահության նախարար աշխատած ժամանակաշրջանի վերաբերյալ եւ, առհասարակ, ջրի երես հանել Թորոսյանի գործած «մեղքերն» ու ներկայացնել իրեն։ Թե ինչ զարգացումներ կստանան իրավական գործընթացները, թիմում դժվարանում են կանխատեսել, չեն բացառում, որ Փաշինյանն ընդամենը փորձում է Թորոսյանին «իջեցնել օդերից», որ այստեղ-այնտեղ գլուխ չգովի, թե թիմում ինքը միակ մաքուր տղան է, առավել եւս՝ հանրության աչքին հերոս չերեւա։ Հիշեցնենք, որ մամուլը բազմիցս է գրել, որ Թորոսյանը կապեր ունի միջազգային կառույցների եւ հատկապես սորոսական սեգմենտի հետ։

Ավելին, ՔՊ-ական պատգամավորներն էլ են իրենց հերթին Թորոսյանին անկյուն մղել, եւ նա խմբակցությունում մեկուսացած է՝ «սպիտակ ագռավի» կարգավիճակում։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ երեկ խորհրդարանում Թորոսյանը փոխարինում էր բացակայող ընդդիմությանը եւ զբաղված էր կառավարության ներկայացուցիչների ու իր գործընկերների քննադատությամբ։

Արսեն Թորոսյանն ակտիվ էր ոչ միայն առողջապահական թեմաների առնչությամբ դիտարկում-քննարկումներով, այլեւ՝ առհասարակ։ Ահա մի դրվագ, որը պատկերացում կտա ասվածի մասին։ Խորհրդարանը երեկ քննարկում էր «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը: Մեր երկրում կենսաչափական անձնագրերը, այդ թվում՝ նույնականացման քարտերը, տրամադրվում են 2012 թվականի հունիսից սկսած։ Դրանց զուգահեռ՝ տրամադրվում են նաեւ հին նմուշի անձնագրեր:

«Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանվել էր, որ 2023-ի հունվարի 1-ից դադարեցվելու էին հին անձնագրերի տրամադրումը, փոխանակումը, սակայն հիմա առաջարկվում է 1 տարով հետաձգել այդ դրույթի իրագործումը: Մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը պետք է հին անձնագրերը փոխարինվեն նոր, նույնականացման՝ ID քարտերով: Սկզբում կտրամադրեն առանց էլեկտրոնային պահոցի, մինչեւ կառավարությունը սահմանի դրանց տեխնիկական բնութագրերը:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի կողմից նախագիծը ներկայացնելուց հետո Արսեն Թորոսյանը դժգոհեց. «Լինելով ՀՀ քաղաքացի՝ մի քիչ լավ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է ոստիկանության աշխատակիցը որոշելու իմ կարիքը՝ ես ունե՞մ ID քարտի կարիք, թե՞ չունեմ: Չեմ ուզում մտածել այդպես, բայց այստեղ կարող է լինել խնամի-ծանոթ-բարեկամ լուծումը, կարող է պարզվի, որ եթե մեկը ծանոթ է, ուրեմն իր կարիքը կարիք է, մյուսինն այնքան էլ կարիք չի: Նման մեխանիզմ ներդնելու փոխարեն պետք է պարզապես, հաշվի առնելով մեծ պահանջարկը, ապահովել պատշաճ մատակարարումներ եւ հզորությունների մեծացում: Լավ պլանավորման եւ աշխատելու շնորհիվ մեր քաղաքացիները ստիպված չէին լինելու իրենց կարիքն ապացուցել»:

Արսեն Թորոսյանը նաեւ հարցրեց՝ ինչո՞ւ է 1 տարով կասեցվում կենսաչափական անձնագրերի տրամադրումը, դրանք լավն էին ու ժամանակակից. «Այն քաղաքացիները, որոնց ID քարտերի ժամկետը լրանալու է, ասենք թե, հունվարի 15-ին, պետք է վերադառնան հին անձնագրերին: Կարծես թե հետընթաց ենք ապրում, ոչ թե առաջընթաց»: Պատգամավորի հարցերին կցկտուր պատասխան տված փոխոստիկանապետին շտապեց փրկել նախկին «գայիշնիկ», ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ իր ելույթում պատասխանելով Թորոսյանին։ Նա ասաց, որ ներկայումս կառավարությունում մշակվում են իրական կենսաչափական անձնագրերի չափանիշները. «Գաղտնիք չէ, որ նույնականացման քարտերը տրամադրելիս նաեւ տրամադրվում է էլեկտրոնային հասցե, բայց երբեւէ այդ հասցեները չեն օգտագործվել, օգտագործումը խրթին է ու բարդ: Այն կենսաչափական անձնագիրը, որը տրվել է մինչ այսօր, համարվում է ոչ բավարար տեխնիկական չափանիշներին: Կառավարությանը պետք է եւս 1 տարի՝ այդ աշխատանքներն ավարտելու համար»: Արսեն Թորոսյանը հեգնեց. «Հետաքրքիր բաներ ասացիք կենսաչափական անձնագրերի ոչ բավարար լինելու մասին, ինչն ինձ համար նորություն էր, որովհետեւ վերջին 10 տարում հակառակի մասին ենք միշտ լսել, որ կենսաչափական անձնագրերը հենց այն անձնագրերն են, որոնք ամեն ինչ պարունակում են: Բայց պարզվում է՝ ամեն ինչ չեն պարունակում, այնքան էլ կենսաչափական չեն՝ կոպիտ ասած: Բայց մենք կարո՞ղ ենք հիմա այստեղ բոլորով պայմանավորվել, որ այլեւս երբեք չենք երկարացնելու նախորդ անձնագրերի գործողության ժամկետը ու մի տարի հետո այստեղ նույն հարցը չենք քննարկելու»:

ՔՊ-ի առողջ հատվածում կարծում են՝ քանի դեռ չի բացահայտվել վարչության ընտրությունների կեղծիքը, եւ իրական մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, կուսակցությունում ավելի վատ բաներ են տեղի ունենալու, որոնց համար նախադրյալների պակաս չկա։ Երեկվա նիստից եւս կարելի է պատկերացնել, թե ինչ տրամադրություններ են թիմի ներսում։

Նշենք նաեւ, որ Արսեն Թորոսյանը միակը չէ, ում Փաշինյանը ցանկանում է իր տեղը ցույց տալ, պաշտպանության նախարար, ընտրակեղծարարության ենթադրյալ կազմակերպիչ Սուրեն Պապիկյանը եւս Փաշինյանի «սեւ ցուցակում» է։ ՔՊ-ում նկատել են, որ Պապիկյանը, ով պատվից վեր էր համարում իր ղեկավարած ոլորտի վերաբերյալ նախագծերի քննարկումների ժամանակ ներկայանալ ԱԺ հանձնաժողովների նիստերին, վերջին շաբաթներին խելոք գալիս է։ Իսկ վերջին նիստին էլ Փաշինյանի հնազանդներից մեկը՝ Հայկ Սարգսյանը, փորձեց բռնել Պապիկյանի վախը՝ ասելով, որ ժամանակն է խոսել բանակում առկա խնդիրների մասին»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․12.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:14 05/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀարց ՀՅԴ-ին․ Երբ նրան ընդունում էիք ՀՅԴ շարքերը, նա ի՞նչ կարծիքի էր Արցախի մասին․ Իշխանյան
20:02 03/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀանձնառու ենք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, բայց ոչ ՀՀ-ն գրավ դնելու գնով. Մարիա Կարապետյան. «Ազատություն»
10:12 03/12/2022  |  ՄամուլՔՊ- ն տեղափոխում է գրասենյակը. կդառնա ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հարևան. «Հրապարակ»
10:34 02/12/2022  |  ՄամուլՔՊ-ական պատգամավորի ընկերուհի դատավորը նոր պաշտոն կունենա. «Ժողովուրդ»
17:53 01/12/2022  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ն կողմ կքվեարկի ընդդիմության հայտարարության նախագծին. փորձագետ
10:44 01/12/2022  |  ՄամուլՍառույցը հալվո՞ւմ է. ՔՊ-ն ընդառաջ է գնում ընդդիմությանը.«Հրապարակ»
15:28 30/11/2022  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ն Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում է առաջադրել Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը
12:40 30/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱրուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար
23:04 29/11/2022  |  ԼՐԱՀՈՍՎահագն Ալեքսանյանը նշանակել է ՔՊ վարչության նախագահ Փաշինյանի տեղակալ` զարգացման գծով
14:05 29/11/2022  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ի ընտրազանգվածը նվազել է. Պատրաստ է ընտրել միայն 17 տոկոսը, իսկ 47 տոկոսն ընդհանրապես կողմնակից չէ ոչ մեկին (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]