ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ն կողմ կքվեարկի ընդդիմության հայտարարության նախագծին. փորձագետ 12/01/2022 17:53 | ԼՐԱՀՈՍ

Խորհրդարանում վաղը քննարկվելիք հայտարարության նախագիծը կարող է ինչ-որ առումով ամրապնդել Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում: Եթե ինչ-որ զիջումներ պարտադրվեն, ապա Փաշինյանը կարող է ասել, որ չի ստորագրելու փաստաթուղթը, քանի որ Հայաստանի խորհրդարանն արդեն իր դիրքորոշումն է հայտնել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
Ինչպես հայտնել ենք, վաղը խորհրդարանում տեղի է ունենալու արտահերթ նիստ:
Օրակարգում «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանն ի պատասխան:
ՔՊ-ն հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ նիստին: Սակայն հայտնի չէ՝ կողմ է քվեարկելու նախագծին, թե՝ ոչ: Ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն է հայտնել, նախագծում կան կետեր, որոնց հետ իրենք համաձայն չեն, ուստի որոշ փոփոխություններ են առաջարկել նախագծում:
Մեզ հետ զրույցում Արմեն Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու ընդդիմության հայտարարության նախագծին.
«Նախագծին կողմ քվեարկելով՝ ՔՊ-ն ոչինչ չի կորցնում, միևնույնն է, երկրի արտաքին քաղաքականությունը Փաշինյանն է իրականացնում, իսկ դեմ քվեարկելով՝ քարոզչական առումով շատ լուրջ կորուստներ կունա: Ընդդիմությունը կարող է ասել՝ տեսեք, մենք ասում ենք Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կամում, իսկ իշխող ուժը չհամաձայնվեց դրա հետ:Ուստի տրամաբանությունը հուշում է, որ կողմ կքվեարկեն:
Ի վերջո, ինչի՞ համար է ընդդիմությունն այս նախագիծը դրել շրջանառության մեջ, եթե ոչ զուտ ներքաղաքական քարոզչական նկատառումներով, նրանք հասկանում են, որ Արցախի հարցը ԱԺ հայտարարություններով չի լուծվի: Եթե ընդդիմությունը քարոզչական նպատակով նման նախագիծ է դրել շրջանառության մեջ, ՔՊ-ն էլ քարոզչական նկատառումներով պետք է չդիմադրի, որպեսզի քարոզչական կորուստներ չունենա »,-ասաց Բաղդասարյանը:
Եթե ամեն դեպքում չընդունվի հայտարարությունը, Արմեն Բաղդասարյանի խոսքով, սա Նիկոլ Փաշինյանին փայլուն հնարավորություն կտա, որպեսզի հետագա ձախողումների մեղքը բարդի խորհրդարանի վրա.
«Նիկոլ Փաշինյանը կարող է իր պարտվողական քաղաքականության մեղքը բարդել խորհրդարանի վրա և ասել՝ ես ի՞նչ անեմ, խորհրդարանը չհամաձայնվեց այդ դիրքորոշման հետ »,-հավելեց զրուցակիցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/31/2023 10:41 Ինչ է սպասվում Բրյուսովի անվան համալսարանին. իշխանության նոր նպատակը. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:39 Տարոն Մարգարյանն ու նախկին թաղապետը խնամիներ կդառնան. «Հրապարակ»
- 01/31/2023 10:16 Կացարանի հրդեհի գործով նոր կալանավորում է սպասվում. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:14 Հայաստանում սպասվում է կապիտալի տոտալ վերաբաշխում. ովքե՞ր են առաջնային հարվածի տակ. «Փաստ»
- 01/31/2023 10:12 Պայմանագիր «ՍԻԼ ինշուրանսի» հետ. «Հրապարակ»
- 01/31/2023 10:11 Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. բացառիկ մանրամասներ նրա այցից. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:08 Ռուբեն Վարդանյանի այցը համայնքներ հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/31/2023 11:35 Նիկոլի կողմից հրապարակ նետված`հիմնականում կեղծ սենսիացիաներով դեգրադացված բանակը վերածվում է չարիքի իշխանությունը պահելու մանրադրամի. Զաքարյան
- 01/31/2023 11:31 Հայաստանը և Արցախը գտնվում են ֆիզիկական ուղիղ սպառնալիքի տակ և մենք միայն մեկ ճանապարհ ունենք՝ պայքարե՛լ․ Հակոբյան
- 01/31/2023 11:12 Տեխասի հայկական եկեղեցին՝ 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն
- 01/31/2023 10:18 Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը, համառությունը, համերաշխությունը․ Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/31/2023 13:16 Գազալցակայանում պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել. տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է
- 01/31/2023 10:23 Պայթյուն՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում․ 3 հոգի տուժել է
- 01/30/2023 21:53 43-ամյա վարորդը մահացել է
- 01/30/2023 21:00 56-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը