ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ արտգործնախարարը ոչ թե պետք է գլուխը կախ լսի, թե ինչպես է Բայրամովը բողոքում, թե Լաչինի միջանցքն աննպատակահարմար է օգտագործվում, այլ հստակ արձագանք տա. Տաթեւիկ Հայրապետյան 12/07/2022 20:59 | ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանցի «էկոլոգների» խմբի այցն Արցախ ուղեկցվում էր լրագրողների կողմից պրովոկացիաներով, - «Փաստինֆո»-ին ասաց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ մատնանշելով համացանցում հայտնված տեսանյութերը, որտեղ ադրբեջանցի լրագրողները փորձում էին հատել միջանցքը՝ անցնել ռուսական հենակետերը և գնալ կա՛մ Ստեփանակերտ, կա՛մ Իվանյան։
Արդեն ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ հանդիպումից հետո էկոլոգները հայտարարեցին, թե ռուսական կողմին տեղեկացրել են, որ իրենք անթույլատրելի են համարում Արցախի հանքերի շահագործումը։
«Ի՞նչն է այստեղ նաև հետաքրքիր, որ տեսանյութերում, որոնք այդ լրագրողները հրապարակեցին, նշում էին, որ իրենց ներս չեն թողնում, բայց մյուս կողմում կային իրանական բեռնատարներ։ Եվ իրանի քաղաքացիների ու իրանական մեքենաների թեզը շատ ինտենսիվ էր շրջանառվում իրանական քարոզչադաշտում։ Մոտավորապես մեկ շաբաթ առաջ սկսեցին շրջանառել, որ 14 իրանցի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներ մտել են Արցախ, դրանից հետո նոր անուններ հրապարակվեցին, ու այս թեման շատ ակտուալ էր պահվում։ Այս ամենով՝ ադրբեջանական կողմը մի քանի խնդիրներ է փորձում լուծել՝ ուզում են ցույց տալ, որ, իբր, միջանցքը նպատակային չի ծառայում, հորինում են տարբեր ապատեղեկատվություններ, թե, իբր, այնտեղով զինտեխնիկա է անցնում և այլն։ Ու նաև ուշագրավ էր հանգամանքը, որ այդ ընթացքում, երբ ընթանում էր այդ պրովոկացիոն գործընթացը միջանցքի երկայնքով, իրենք մեկ էլ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր Քարվաճառի կողմից Արցախի պաշտպանության բանակը խախտել է հրադադարը։ Այսինքն՝ ընդամենը 1 ժամվա մեջ նրանք միանգամից մի քանի սադրանք ու ապատեղեկատվություն տարածեցին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս ամենի գերնպատակն է այնպես անել, որ Արցախում ապրող հայերն ունենան անապահովության խորը զգացում, ինչպես վերջապես խոստովանեց խաղաղապահ առաքելության ղեկավար Վոլկովը, որ ադրբեջանցիները դիսկրեդիտացիայի են ենթարկում՝ արժեզրկում են խաղաղապահների գործունեությունը, որպեսզի Արցախի հայ ազգաբնակչությունն իրեն վտանգի մեջ զգա։
«Շատ լավ է, որ ռուսները հասկացել են, որ դրանք ադրբեջանական սադրանքներ են և էլ ավելի լավ կլինի, որ ադրբեջանցիների սադրանքները համարժեք արձագանք ստանան խաղաղապահների կողմից։ Բայց խնդիրը միայն խաղաղապահները չեն։ Խնդիրն այն է, որ երբ ՌԴ արտգործնախարարը հանդիպում է Ադրբեջանի արտգործնախարարի հետ, ոչ թե պետք է գլուխը կախ լսի, թե ինչպես է Բայրամովը հայտարարում, թե իբր Լաչինի միջանցքն աննպատակահարմար է օգտագործվում, այլ հստակ արձագանք տա, որովհետև այդ միջանցքի անվտանգության երաշխավորը հենց իրենց պետությունն է»- ասաց ադրբեջանագետը։
Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ բնապահպանական սադրանքները, ոսկու հանք մուտք գործելու ջանքերը և մնացած բոլոր մյուս սադրանքները՝ ընդամենը պրովոկացիոն հիմք է։ Ադրբեջանական կողմը փորձում է բոլոր ձևերով ամեն տեսակ կենսամիջոցից զրկել Արցախի հայերին։
«Մենք անընդհատ արձագանքում ենք ադրբեջանական օրակարգերին․ Մենք այսօր խնդիր ունենք մեր օրակարգերը ստեղծելուն, իսկ դա չկա։ Մենք անընդհատ այրվող իրավիճակների ենք արձագանքում, բայց Ադրբեջանի ո՛չ ձեռագիրը, ո՛չ բուն նպատակը դրանով չի փոխվում։ Լինի դա էկոլոգների, լրագրողների, թե գյուղերում ագրեսիայի տեսքով՝ նրանց գործողությունների նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը։ Կարծում եմ, որ Հայաստանում ու Արցախում պետք է ավելի խելացի, միասին աշխատելով ճիշտ ու համարժեք արձագանքներով առաջ գնալ, ինչպես նաև թելադրել սեփական օրակարգը»- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Նա վստահ է, որ Ադրբեջանն իր առջև դրել է Լաչինի միջանցքի վերահսկողությանը գոնե մասնակցություն ունենալու խնդիրը։ Այս առումով ադրբեջանագետը մատնանշում է, որ դեռ մինչև այս բոլոր զարգացումները, երկու հիմնական մոտեցում էին շրջանառում. մեկը՝ որ լինի ադրբեջանական անցակետ, երկրորդ՝ ինչպես Ակնայում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնն է, նույնը լինի նաև միջանցքում։
«Բայց եթե արձագանքները համարժեք լինեն մեր կողմից և ցույց տրվի որ դրանք նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտում է և անթույլատրելի է, արդեն մենք կկարողանանք այդ ամենը չեզոքացնել։ Բայց մենք սպասում ենք, որ իրադարձությունը պատահի,հետո մտածենք, թե ինչպես ենք դա հաղթահարելու։ Մինչդեռ քարոզչադաշտի ուսումնասիրությունը միշտ հնարավորություն տալիս է մեկ շաբաթ, 10 օր, մեկ ամիս առաջ հասկանալ, թե ինչ զարգացումներ են լինելու, ու դրան համահունչ գործել»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/30/2023 14:31 Ինչքան շատ հասարակությունը պատրաստ լինի տալ հանուն անձնական բարեկեցության և ինչքան ավելի քիչ՝ հանուն երկրի, այնքան ավելի խոցելի կլինի այս պետությունը․ Դավիթ Բաբայան
- 01/30/2023 14:06 ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ հայերի համար. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
- 01/30/2023 13:17 Հայկական պետականության կործանման գործընթացները մոտենում են իրենց կուլմինացիային․ սա կանգնեցնել է պետք․ Հակոբ Հակոբյան
- 01/30/2023 10:28 Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են. Վարդանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը