ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած տիպի մաքսակետ հիմնադրելու նախաձեռնությունը ուղղակի հակասության մեջ է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հետ. Գևորգ Դանիելյան 12/06/2022 21:33 | Քաղաքական

Ադրբեջանում ակնհայտ նկատվում է խաղաղապահ զորքերի առկայության նկատմամբ ոչ միայն բացասական տրամադրություններ ձևավորելու, այլև ճնշում գործադրելու միտում, և սա չէր անհանգստացնի, եթե հետագայում տարաբնույթ զիջումները չդիտվեն իբրև այդ զորքերի տեղակայման ժամկետը երկարացնելու ծանր գին։ «Փաստինֆո»-ին այս մասին ասաց իրավագիտության դոկտոր, պրոֆեսորԳևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում «մինի մաքսակետ» տեղադրելու մասին Ղարաբաղում ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հայտարարությանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այն, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող ցանկացած պաշտոնական փաստաթղթում կամ հայտարարությունում արդեն վատ ավանդույթի ուժով կիրառման մեջ են դրվում բազմիմաստ եզրույթներ, որոնք մեկնաբանվում են ի վնաս Հայաստանի և Արցախի, ցավոք, նորություն չէ: Նորություն չէ նաև այն, ինչպես նշում է Դանիելյանը, որ ռազմաքաղաքական առանցքային հարցերով որոշումներ կայացնելու դեր են ստանձնում բացարձակապես այդպիսի իրավասություն չունեցող պաշտոնյաները, ինչպես օրինակ՝ ՀՀ պաշտպանության նախարարը՝ այսպես կոչված՝ Գորիս-Կապան ճանապարհը զիջելու վերաբերյալ:
«Ընդ որում, եթե անգամ ընտրվում են եզրույթներ, օրինակ՝ «խաղաղություն», ապա դրանք որևէ անմիջական կապ չունեն կոնկրետ միջազգային պայմանագրի բովանդակության հետ, այլ հետապնդում են կանխատեսելի զգայական մթնոլորտ ստեղծելուն միտված զուտ հոգեբանական ազդեցության նպատակ: Այս տեսանկյունից՝ բացառություն չէ նաև Լաչինի միջանցքում, այսպես կոչված՝ «մինի մաքսակետ» հիմնադրելու վերաբերյալ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Անդրեյ Վոլկովի հայտարարությունը»,- ասաց Գևորգ Դանիելյանը։
Իրավագետը առանձնացրեց խնդրի իրավա-քաղաքական մի քանի ասպեկտներ՝ նշելով, որ նախ՝ ցանկացած տիպի մաքսակետ հիմնադրելու նախաձեռնությունը ուղղակի հակասության մեջ է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հետ։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ևս, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, կնքվել է Սահմանադրության շրջանցմամբ, բայց դե ֆակտո գործում է, ուստի այն կարող է գոնե զուտ ընթացակարգի տեսանկյունից իրավաչափ համարվել, եթե այն նախաձեռնեն մասնակից պետությունների իրավասու ղեկավարները: Մինչդեռ՝ այս դեպքում այդ նախաձեռնության շուրջ համաձայնության են եկել խաղաղապահ զորքերի հրամանատարությունը՝ ադրբեջանական անորոշ ներկայացուցչի հետ»- ընդգծեց Գևորգ Դանիելյանը՝ շեշտելով, թե հանրահայտ է, որ «մինի մաքսակետ» հասկացություն գոյություն չունի, իսկ գործնականում դա նպաստելու է ոչ այնքան իբր թե խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությանը, որքան քողարկված նախաձեռնություն է՝ ապագայում արդեն լիարժեք մաքսակետ հիմնելու նկրտումներով:
Վոլկովը հավաստիացրել է, թե խոսքը հենակետի մասին չէ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով և այն ամբողջովին գտնվելու է խաղաղապահ զորքերի հսկողության ներքո, որտեղ ադրբեջանական զինուժ չի գտնվելու։ Գ. Դանիելյանի արձանագրմամբ՝ սա արտաքուստ կարող է իրավաչափ ու նախընտրելի համարվել, բայց պետք է ողջախոհ լինել և հասկանալ, որ «փայտն ունի երկու ծայր»:
«Մասնավորապես՝ չի բացառվում, որ նույն այս սցենարը փորձեն կիրարկել արդեն Մեղրիում, ինչի արդյունքում ճանապարհի, այդ թվում՝ ելքի ու մուտքի ողջ համակարգը կհայտնվի Հայաստանի ինքնիշխանությունից դուրս, ինչը դարձյալ հակասության մեջ կհայտնվի նոյեմբերի 9-ի հայտարարության հետ, որում գոնե տարանջատված են «միջանցք» և «ճանապարհ» եզրույթները: Հուսանք, որ կհաղթի ողջախոհությունը և փորձ կարվի տարանջատել լիարժեք մեկուսացված Արցախը՝ Թուրքիայի հետ անմիջական և կայուն կապ ունեցող Նախիջևանից: Վերջապես, եթե խոսքը սոսկ տեխնիկական հագեցվածության մասին է, ապա որևէ տրամաբանություն չկա այն որևէ կողմի՝ հատկապես Ադրբեջանի հետ համաձայնեցնելու նկատառումով. նոյեմբերի 9-ի հայտարարությունը սահմանափակել է միայն զինատեսակի և զինածայողների թվաքանակը, սակայն որևէ սահմանափակում չի նախատեսել և չէր էլ կարող նախատեսել տեխնիկական հագեցվածության առնչությամբ, բայց ամբողջ խնդիրն էլ այն է, որ «մինի մաքսակետ» եզրույթը պատահական չի ընտրվել և կարող է հետագայում լայն մեկնաբանության նյութ լինել»,- պարզաբանեց Գևորգ Դանիելյանը։
Նա ընդգծեց, որ թեպետ խոսվում է արգելված իրերի շրջանառության մասին, սակայն միայն միամիտները չեն հասկանա, որ գոնե այս փուլում այսպիսի միջամտությունները առավելապես հետապնդում են Արցախին տնտեսապես ծնկի բերելու անթաքույց նպատակ, քանզի Ադրբեջանի կողմից փորձ է արվում արգելափակելու հանքերի շահագործումը, ինչը հնարավոր է անել նաև ճանապարհների վրա մաքսային հսկողություն սահմանելու եղանակով:
«Ադրբեջանը, լինելով ագրեսոր, ինքն է այս օրերին խոսում ռեպարացիայի մասին, ուստի ո՞ւմ համար պարզ չէ, որ վերջինս դեռ չի բավարարվել հայտնի ոսկու հանքերը զավթելով և աչք է դրել մյուսների վրա: Ընդհանրապես մեզ պետք է անհանգստացնի այն, որ այս փուլում Ադրբեջանը և Թուրքիան նախապատվությունը կտան ոչ այնքան ռազմական գործողություններին, թեպետ՝ դրանից իսպառ չեն հրաժարվում, որքան խնամքով թաքցված «խաղաղ» գործիքակազմով Հայաստանը թուլացնելուն և «Երևանը ոչ թե տանկերով, այլ ոտքով այցելելու», այն է՝ յուրացնելու տարբերակին»,- Եզրափակեց Գևորգ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/31/2023 10:41 Ինչ է սպասվում Բրյուսովի անվան համալսարանին. իշխանության նոր նպատակը. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:39 Տարոն Մարգարյանն ու նախկին թաղապետը խնամիներ կդառնան. «Հրապարակ»
- 01/31/2023 10:16 Կացարանի հրդեհի գործով նոր կալանավորում է սպասվում. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:14 Հայաստանում սպասվում է կապիտալի տոտալ վերաբաշխում. ովքե՞ր են առաջնային հարվածի տակ. «Փաստ»
- 01/31/2023 10:12 Պայմանագիր «ՍԻԼ ինշուրանսի» հետ. «Հրապարակ»
- 01/31/2023 10:11 Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. բացառիկ մանրամասներ նրա այցից. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:08 Ռուբեն Վարդանյանի այցը համայնքներ հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/31/2023 11:35 Նիկոլի կողմից հրապարակ նետված`հիմնականում կեղծ սենսիացիաներով դեգրադացված բանակը վերածվում է չարիքի իշխանությունը պահելու մանրադրամի. Զաքարյան
- 01/31/2023 11:31 Հայաստանը և Արցախը գտնվում են ֆիզիկական ուղիղ սպառնալիքի տակ և մենք միայն մեկ ճանապարհ ունենք՝ պայքարե՛լ․ Հակոբյան
- 01/31/2023 11:12 Տեխասի հայկական եկեղեցին՝ 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն
- 01/31/2023 10:18 Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը, համառությունը, համերաշխությունը․ Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/31/2023 13:16 Գազալցակայանում պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել. տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է
- 01/31/2023 10:23 Պայթյուն՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում․ 3 հոգի տուժել է
- 01/30/2023 21:53 43-ամյա վարորդը մահացել է
- 01/30/2023 21:00 56-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը