ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամեն օր արթնանալով՝ մարդիկ պետք է իմանան, որ այսօրն ավելի վտանգավոր սպասումներով է լինելու, քան երեկ էր. Քաղաքագետ (տեսանյութ) 12/06/2022 21:09 | Քաղաքական

Արցախի հիմնախնդրի լուծումը տեղափոխվել է երկու՝ իրար հետ մրցակցող հարթակներ՝ ռուսական և բրյուսելյան. իսկ այդ հարթակների մրցակցությունը հանգեցնելու է նրան, որ Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, նոր պահանջներ է ներկայացնելու, մի կողմից Բրյուրսելին, մյուս կողմից՝ Մոսկվային, և փորձելու է հնարավորինս մեծ օգուտներ քաղել։ «Փաստինֆո»-ին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի վրա մինի մաքսակետ տեղակայելու մասին Արցախում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Անդրեյ Վոլկովի հայտարարությանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ հայկական կողմը չպետք է նպաստեր, որ նման հարթակներ ձևավորվեին, սակայն, ցավոք, ամեն ինչ արեց, որպեսզի այդ հարթակները ձևավորվեն ու դա մեզ վնաս է, քանի որ հարթակների հակադրությունից, սովորաբար, շահում է ուժեղ՝ հաղթող կողմը։
Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ այս պահի դրությամբ Ադրբեջանի խաղաթուղթն է ուժեղ, այդ իսկ պատճառով մենք անընդհատ կորուստներ ենք ունենալու դիվանագիտական հարթությունում։ Այդ կորուստների կանգնեցնելու մի տարբերակ է նշում մեր զրուցակիցը, այն է՝ հայկական կողմը չպետք է խրախուսի հարթակների մրցակցությունը։
Նրա խոսքերով՝ գործող իշխանությունը պատերազմը պարտվել է, բայց գոնե դիվանագիտական հարթակներում կարող էր պարտությունը կոմպենսացնել, ինչպես դա արեց Ադրբեջանը նախկինում։ Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանը պարտվեց, բայց դիվանագիտական հարթությունում կարողացավ կոմպենսացնել իր ռազմական պարտությունը, քանի որ այնտեղ կար փորձված ղկավար, ով կարողացավ իր երկիրը հանել այդ ճգնաժամից։
«Ամեն օր արթնանալով՝ մարդիկ պետք է իմանան, որ այսօրն ավելի վտանգավոր սպասումներով է լինելու, քան երեկ էր։ Որովհետև այս վիճակը ձնագունդ է, որը գնում է մեզ համար շատ վատ՝ վտանգավոր ճանապարհով, քանի դեռ այս ֆորմատը կա»,- նշում է Երվանդ Բոզոյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի դերին ու անելիքներին՝ մեր զրուցակիցը նշում է՝ Ռուսաստանն այնքանով հաշվի կառնի մեր շահերը, որքանով որ մենք ճիշտ, գրագետ ու ակտիվ դիվանագիտություն ու քաղաքականություն կվարենք, և եթե հայաստանն ակտվ չէ Արցախի հարցում, ռուսները Հայաստանի տեղը չեն կարող ակտիվ քաղաքականություն վարել։
Երվանդ Բոզոյանը մեկ անգամ ևս զգուշացնում է՝ Ադրբեջանը փորձելու է փուլ առ փուլ նվաճել Արցախը։ Իսկ Արցախը կորցնելուց հետո, ընդգծում է քաղաքագետը, ոչ ոք թող հույս չունենա, թե մեզ հանգիստ են թողնելու՝ հետո պահանջելու են Զանգեզուրը, հետո՝ Սևանը, հետո՝ Երևանը։ Եթե ուզում ենք փրկվել, ասում է մեր զրուցակիցը, ուրեմն պիտի լրջանանք՝ ազգովի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/28/2023 21:59 Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է․ Արա Պողոսյան
- 01/28/2023 21:19 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է․ Աբրահամյան
- 01/28/2023 19:56 Սասուն Միքայելյանը կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով». Աշոտյան
- 01/28/2023 19:49 Թույլ մի՛ տվեք, որ կեղծեն, փոշիացնեն ձեր իսկ կերտած պատմական հաղթականները. Արսեն Ջուլֆալակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը