ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուշան Փաշինյանին թիրախավորել են վերջինիս ծնողները՝ նրա անունից հայցադիմում ներկայացնելով. Նարեկ Սամսոնյան 12/05/2022 19:37 | Քաղաքացիական իրավունք

Այդ երեխային՝ Շուշան Փաշինյանին, ես չեմ թիրախավորել, նրան թիրապավորում են նրա ծնողները։ Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարեց Նարեկ Սամսոնյանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Իկրայի գործով» դատական նիստը։
Հայցվորը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը, պահանջում է պարտավորեցնել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Antifake» լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։
Մասնավորապես, Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 3000 դոլար արժողությամբ սև խավիար, որովհետև նրա միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, սև խավիար շատ է սիրում: Հետո, ըստ գրառման, երբ նորից են ուզել խավիար գնել, փորձել են անկանխիկ վճարել, բայց նրանց հայտնել են` այդ դեպքում այն ավելի թանկ է արժենալու։ Դրանից հետո Փաշինյանը ՊԵԿ-ին հրահանգել է զբաղվել այդ ռեստորանով, իսկ Նիկոլ Փաշինյանի անչափահաս դուստրը դատի էր տվել Նարեկ Սամսոնյանին: Այժմ նշված հայտարարության առնչությամբ երկու դատավարություն է ընթանում. հարուցված քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, իսկ Շուշան Փաշինյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի՝ դատավոր Լիզա Գրիգորյանի վարույթում։ Ընդ որում, Շուշան Փաշինյանի հայցադիմումը դատարանը քննում է երկրորդ անգամ. դեռևս 2021թ հունիսի 18-ին դատավոր Զարուհի Նախշքարյանը մերժել էր հայցադիմումը, ինչից հետո դատավորի նկատմամբ կարգավապահակն վարույթ էր հարուցվել՝ նշված գործով ինքնաբացարկ չհայտնելու համար, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել էր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ գործն ուղարկելով նոր քննության և, ըստ այդմ, գործն այժմ երկրորդ անգամ է քննվում ՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ։
Այսօր կայացած դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Վանիկ Մարգարյանը նշեց՝ Նարեկ Սամսոնյանը թիրախավորել է իր վստահորդին, բացասական ընկալում ձևավորել Շուշան Փաշինյանի նկատմամբ, ինչին արձագանքելով Սամոսնյանը նշեց, թե զարմանում է՝ ինչպես կարող է իկրա ուտելը բացասական ընկալում ձևավորել. «Այսինքն՝ Դուք պնդում եք, որ 2000 դոլարով 2 կգ իկրա ուտելը շատակերության նշա՞ն է»։ Պատասխանող կողմի ներկայացուցիչ Ծովինար Կարապետյանն էլ արձանագրեց՝ առհասարակ այս դեպքում զրպարտության դեպք առկա չէ, քանի որ ՄԻԵԴ նախադեպային իրավունքով՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հրապարակումները նպաստում են հանրային քննարկմանը։ Պատասխանող կողմի պնդմամբ՝ Նարեկ Սամսոնյանի քննադատության թիրախը երկրի ղեկավարի աղջիկը չի եղել, այլ՝ հենց Նիկոլ Փաշինյանը, միևնույն ժամանակ, Սամսոնյանն արձանագրեց, որ այդ տեղեկությունն իրեն հայտնել են որպես ԶԼՄ ներկայացուցչի, հետևաբար աղբյուր բացահայտել չի կարող։
«Այս անչափահաս երեխան իր հոր ու մոր կողմից թիրախավորվել է ու դարձել գործ տվող, հայցվոր: Երեխային թիրախավորել են իր ծնողները: Իմ թիրախը երեխան չէ, այլ սուտ խոսող քաղաքական գործիչը: Ես ամաչում եմ, որ անչափահաս երեխայի հետ կապված եմ այստեղ»,- ասաց Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ երեխային թիրախավորել են հենց նրա անունից հայցադիմում ներկայացնելով։ Պատասխանողի պնդմամբ՝ քննադատություն եղել է, դա բացասական երանգ է ունեցել, սակայն դա ուղղված է եղել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին, այլ ոչ թե՝ նրա անչափահաս երեխային։
Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 14:00-ն:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը