ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքեր դեռ չէին հասկացել, որ Փաշինյանը նպատակաուղղված շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը, ևս մեկ ապացույց ստացան. քաղաքագետ 12/02/2022 19:16 | Քաղաքական

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը ուշագրավ հայտնագործում է արել՝ հանրության ներկայացնելով բանկցային գործընթացի այնպիսի նրբություններ, որոնք կրկին գաղտնի էին պահվում Հայաստանի իշխանությունների կողմից. «Փաստինֆոյի» հետ զրույցում այս մասին ասաց քաղաքաքետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որով վերջինս անդրադարձ էր կատարել Պրահայում ստորագրված փաստաթղթին, որով Հայաստանը համաձայնել էր առաջնորդվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա-Աթայի հռչակագրով, մինչդեռ մինչ այդ Ռուսաստանն առաջարկել էր Արցախի կարգավիճակի հարցը թողնել ապագային։
«Ուստի մեր հայ գործընկերները, երբ ստորագրել են այս փաիաթուղթը, մեզ ասում են՝ «Ռուսաստանը թող հաստատի իր առաջարկները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», ինքներդ էլ հասկանում եք՝ սա ոչ թե բանակցային օպերայից է, այլ մեկ այլ բանից»,- ընդգծել էր Լավրովը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի փոխանցմամբ՝ խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ բանակցային գործընթացում ռուսական կողմն առաջարկել և աշխատում էր մի տարբերակի շուրջ, որտեղ, թեկուզ ապագայում, Արցախի որևէ կարգավիճակ քննարկելու խնդիր կար դրված։ «Մինչ այդ Հայաստանի իշխանություններն ասում էին, որ միջազգային հանրությունը՝ բոլորը Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։ Մենք հիմա տեսանք, որ կար բանակցություններում տարբերակ, որով Արցախի կարգավիճակի հարցն էր քննարկվում և նաև իմացանք, որ ունենալով այդպիսի հնարավորություն, Հայաստանի իշխանություններն իրենք գնացել և ստորագրել են մի թուղթ, որտեղ, ըստ Լավրովի, այդ տարբերակն այլևս գոյություն չունի՝ այսինքն՝ ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Խոսելով Ալմա-Աթայի հռչակագրի բուն էության մասին՝ քաղաքագետը շեշտեց, որ այդ հռչակագրում նշված է, որ գոյություն ունեցող սահմաններն են ճանաչում և ընդունում են այդ սահմանների անխախտելիությունը։ Իսկ այդ ժամանակ Ադրբեջանի սահմաններն առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էին։ Եվ այսօր, երբ խոսում են սահմանների անխախտելիության մասին, հայկական կողմը նկատի չուներ, որ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։ Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրի բովանդակության կամ մեկնաբանման վրա, այլ ընդգծեց՝ եթե անգամ Ալմա-Աթայի հռչակագիրը մեկնաբանվում է՝ ի շահ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ու եթե այդ պայմաններում ռուսական կողմից կար միջնորդական առաքելություն, որով ինչ-որ կերպ նշվում էր Արցախի կարգավիճակի հարցը, և որի շուրջ Ադրբեջանը պատրաստ էր աշխատել, ապա Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չուներ այդ տարբերակը թողնելու, և որևէ բան ստորագրելու, որտեղ Արցախի կարգավիճակի կամ ինքնորոշման հարցերն ամբողջությամբ անտեսված են։
«Իմ կարծիքով սա բավական լուրջ բացահայտում էր, և ես կարծում եմ, որ հայ հանրության այն հատվածի համար, ովքեր մինչ այս պահը չէին հասկացել, որ Փաշինյանը նպատակաուղղված շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական դաշինքի շահերը, ահա այդ հատվածը ևս մեկ ապացույց ստացավ այդ իրողության։ Հիմա ես ակնկալում եմ, որ քաղաքական դաշտը և մեր հանրությունը կփորձեն ադեկվատ գնահատական տալ այս իրավիճակին։ Տեսնում եմ, իհարկե, որ իշխանական քարոզչամեքենան փորձում է ամեն կերպ այս հարցը քողարկել, ծածկել, որպեսզի որևէ կերպ հնչեղություն չունենա, բայց քաղաքական ընդդիմության խնդիրն է այս բացահայտումը դարձնել օրակարգի թիվ մեկ խնդիր և հասկանալ, թե ստեղծված իրավիճակից Հայաստանի համար ի՞նչ ելքեր կան»,- նշեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/06/2023 11:48 Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ. Աննա Հակոբյան
- 02/06/2023 10:48 Մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի. Աբրահամյան
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը