ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միասնական ճակատի ձևավորման նախադրյալներն առկա են. շոշոփելիորեն տեսանելի պետք է լինի լիդերի կերպարը 12/03/2022 17:39 | Վերլուծություններ

Ընդդիմադիրների՝ այլևս պարբերական դարձած՝ ակտիվանալուց ու պասիվ ընթացքից, միանալուց ու բաժանվելուց, դաշինքներ կազմելուց ու դաշինքները խզելուց, մանդատները վերցնելուց և դրանցից հրաժարվելուց հետո, առավել քան անհրաժեշտաբար է հնչում հարցը՝ լավ, ի՞նչ է լինելու, որքա՞ն է ժողովուրդը՝ պետականության կորստյան հանդեպ անտարբեր և ինքնապահպանական բնազդը կորցրած՝ հանդուրժելու Փաշինյանի կործանարար գոյությունը, ի վերջո, ե՞րբ է գալու «ազգակործան պատուհասին» և նրա իշխանությունը հեռացնելու ժամը, պահը։
Այս համատեքստում էլ անմիջապես հնչում է մեկ այլ կարևոր հարց՝ իսկ ո՞վ է գալու, որտեղի՞ց, օդի՞ց է իջնելու այն իրական լիդերը, առաջնորդը, որը կարողանալու է համախմբել ազգը։ Ընդ որում, արդեն նշմարվում է, թե՝ կոնսենսուս կա, որ նախկինում պաշտոնավարած ղեկավարների շրջանակից չի լինելու միասնական առաջնորդը։
Շատերը չեն տեսնում այլևս այդպիսի անհատի՝ ո՛չ ընդդիմադիր կուսակցությունների շարքերում, ո՛չ նրանց խորհրդարանական ֆրակցիաներում, ուր գաղափարական միասնություն, ի սկզբանե, կարծեք թե չէր եղել։ Մի դեպքում՝ անհատի շուրջ էր համախմբումը, այդ թվում, նաև՝ ՀՅԴ-ականներն էին այդ ֆորմատով ընդգրկվել կամ համախմբվել, մյուս դեպքում էլ՝ որոշակի զտումներ-մաքրումներ եղան։ Եղան իրենց ճանապարհով գնացողներ։ Հիմա երկրորդ փուլն է՝ երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը վերագնահատվելու են նորովի։
Այս օրերին հրապարակված «GALLUP» International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության արդյունքները բավական ուշագրավ արդյունքներ են ցուցանում։ Ընդ որում, այնպիսի արդյունք, որը մի կողմից ընդդիմադիր քաղաքական ուժերի և կուսակցությունների համար լուրջ ազդանշան պիտի լինի, թե՝ ժողովուրդը վստահությունը կորցրել է նրանց հանդեպ։ Բայցև այն, որ տվյալ պահին 17․5 տոկոս ներկա իշխանությանը ձայն տվողների զանգված կա, չպետք է զարմանալի թվա, քանզի վարչական ապարատի, պետական և համայնքային հատվածում ներգրավված իշխանամետների և իշխանության բիզնես-պրոյեկտների ու հովանավորյալների մի այդքան տոկոս կա։
Մյուս կողմից՝ ազգի համախմբումի առումով դրական և հուսադրող պատկեր է բացահայտվում, այն է՝ մեր ժողովրդի ծանրակշիռ մեծամասնությունը, շուրջ 90 տոկոսը ազգային գերխնդրի՝ Արցախի և արցախցու հետագա ճակատագրի վերաբերյալ միանշանակ վերաբերմունք ունի, այն է՝ Արցախը որպես փոքրամասնություն ուղղակի չի պատկերացնում ադրբեջանի կազմում։
Իսկ սա արդեն նշանակում է, որ մենք ունենք կարևորագույն ազգային Գերխնդիր, որի շուրջ միասնական ճակատի ձևավորման նախադրյալները մեծապես առկա են։
Միաժամանակ նշանակում է, որ իրականում շոշոփելիորեն տեսանելի է այն լիդերի կերպարը, ով առաջնորդելու է հայությանը։ Նա լինելու է ազգային անվտանգության, մեր սահմանների պաշտպանության երաշխավորն ու նախանձախնդիր-նախաձեռնողը՝ հայրենիքին իրապես տեր լինելու, տեր կանգնելու պայքարում։
«GALLUP»-ի հարցումների արդյունքները հետաքրքիր պատկեր են ներկայացնում նաև թե՛ օտար պետությունների վրա հույս դնելու և թե՛սեփական երկրի ճակատագրին ազգովի տեր լինելու առումով։ Այսպիսով, ռուսամետ, թե՞ արևմտամետ՝ մերժելի հարցադրումը արդեն կարծես տեղի է տալիս այն գաղափարին, որ ազգն ինքն է իր ճակատագիրը կերտողը, իր կռիվը տվողը՝ սեփական ուժերին ապավինելով։
Այսինքն, վերը նշված հարցումների պատասխանները որոշակիորեն տրամաբանական հուն են տանում բոլորիս, այն է՝ Հայաստանի և Արցախի պաշտպանությանը ողջ հայությունը պիտի լծվի՝ ուժեղանալով և հայրենիքի պաշտպանությունն իր Գերխնդիրը՝ հիմնական և կարևոր գործը համարելով։ Եվ այն, որ նախ՝ մենք ենք մեր պետությունը պաշտպանողը, արդեն 60 տոկոսի մոտ հստակ նստած է, իսկապես հուսադրող է։
Ազգն ազգային կարևոր հարցերում ճիշտ է կողմնորոշվում, բայց կուսակցություններից հիասթափված է։ Այդ թվում և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2023 10:40 Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնելով․ Աբրահամյան
- 01/27/2023 10:29 Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:24 Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:23 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11. Ժողովուրդ
- 01/27/2023 10:21 Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:19 ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:14 Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/27/2023 18:03 Բաքվից հենց այժմ էլ հորդող թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական արձագանքին՝ Բաքվի վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում
- 01/27/2023 17:24 Փորձ է արվելու Հայաստանին հնարավորինս հեռացնել Իրանից. Պողոսյան
- 01/27/2023 14:06 Կրծկալի եւ հայրենիքի ընտրություն. Նաիրա Զոհրաբյան
- 01/27/2023 13:58 Եթե ՌԴ-ն իսկապես ցանկանում էր դուրս գալ Կովկասից, ապա պլանն աշխատեց, իսկ եթե ոչ, ապա տարածաշրջանում մեծ պատերազմ է սպասում. քաղաքագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը