Թեմաներ
Հինգշաբթի 03 / 30 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/30/2023   14:49 Բեմադրություն էր. եթե ուզենային սպանել՝ կսպանեին. պատգամավորին «վերացնելու» փորձը ուղղված էր Իրանի դեմ՝ ներքաշելու ավանտյուրայի մեջ (տեսանյութ) 03/30/2023   14:46 Արարատյան դաշտում սպասվում է -3...-4 աստիճան 03/30/2023   14:35 Հայկական կաթնամքերը Ռուսաստան արտահանելու հնարավոր արգելքում քաղաքական ենթատեքստ չկա. Քերոբյան 03/30/2023   14:26 Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում. Ոսկանյան 03/30/2023   13:58 Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Թիրախում` քաղաքացիական անձինք են 03/30/2023   13:57 Ցիկլոնի ամենամեծ թափը դիտվելու է վաղը երեկոյան ժամերին՝ 4-ից հետո. Գագիկ Սուրենյան 03/30/2023   13:56 ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդները չպետք է խնդիրներ ստեղծեն հին բաժանորդների համար․ Բաղրամյան 03/30/2023   13:54 Երկու երիտասարդ տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում. նրանք կալանավորվել են 03/30/2023   13:50 Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ ԱԺ նախագահ 03/30/2023   13:48 Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ 03/30/2023   13:46 «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց. տուգանքների չափերը մասամբ փոփոխվել են 03/30/2023   13:43 «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողները պահանջում են առանձին քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ, հարցաքննել նրան. Դատարանը ձգձգում է գործի բողոքի քննությունը (տեսանյութ) 03/30/2023   13:38 Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում. Լևոն Ազիզյան 03/30/2023   13:27 «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում մարմնամարզության նոր դպրոց կկառուցվի 03/30/2023   13:21 «Մեկ ամսում Հայաստանն ու Արցախը կարող ենք ազատագրել թուրքերից, մեր երբեմնի համբավը պիտի վերականգնենք». Եղիազարյան 03/30/2023   13:09 Այս տարվա փետրվարին ՀՀ կենսաթոշակառուներն իրականացրել են 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր 03/30/2023   13:04 Որոշ ապրանքների գնման համար նոր կտրոններ կտրամադրվեն 03/30/2023   12:56 ԱՊՊԱ-ի պայմանագրի գինը ձևավորվելու է վարորդի վարքագծի հիման վրա. նոր կարգն ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից 03/30/2023   12:34 Այսօրվանից թույլատրվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը 03/30/2023   12:28 ԿԳՄՍ նախարարության ներքո կստեղծվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե 03/30/2023   12:22 Չի կարելի պատշգամբից, տանիքից դրոշ տեղադրել և հետո 10 տարով մոռանալ էդ դրոշի գոյության մասին. Փաշինյան 03/30/2023   12:03 Այլևս որևէ պետական գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի. Նիկոլ Փաշինյան 03/30/2023   11:55 Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին.քաղաքագետ 03/30/2023   11:46 Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում 03/30/2023   11:44 Մենք հույս ունենք՝ կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում. Նիկոլ Փաշինյան 03/30/2023   11:40 Հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել. Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել 03/30/2023   11:30 Պաշտոնապես դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում ՔՊ պատգամավորների հետ․ Ղազարյան 03/30/2023   11:21 Խաչատուրովի նկատմամբ շինծու գործը կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության դեպքում. հայտարարություն 03/30/2023   11:17 Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով զոհված զինծառայողների ծնողների բողոքի քննությունը. ուղիղ 03/30/2023   11:06 Պարոն Վարդանյանը իսկապես ճիշտ է ասում, բայց մինչև վերջ չի ասում. Արցախի պատգամավոր 03/30/2023   11:04 Ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և զբաղեցրել «20-54» բարձունքը. Փաշինյան 03/30/2023   10:59 Գործադիրը նիստ է գումարել. ուղիղ 03/30/2023   10:54 «Նաիրիտ» գործարանում շչակ է գործարկվելու 03/30/2023   10:45 Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում 03/30/2023   10:35 Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում 03/30/2023   10:28 4 անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. ինչ է պահանջում բռնագանձել Դատախազությունը Սեդրակ Առուստամյանից 03/30/2023   10:20 Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ի նկուղում պահվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին այցելելու թույլտվության համար ու մերժում է ստացել 03/30/2023   08:34 Փաշինյանը խաբել է. մաս 170. «Ժողովուրդ» 03/30/2023   08:30 Ուզում են խլել ստադիոնը․ «Հրապարակ» 03/30/2023   08:26 Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը․ «Հրապարակ» 03/30/2023   08:22 Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ․«Հրապարակ» 03/30/2023   08:18 Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» 03/30/2023   08:13 Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ» 03/30/2023   08:10 Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ . «Ժողովուրդ» 03/30/2023   08:06 Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր․ «Հրապարակ» 03/30/2023   08:02 Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում. «Ժողովուրդ» 03/30/2023   07:44 Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի. «Ժողովուրդ» 03/30/2023   07:40 Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ» 03/30/2023   07:37 Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել. «Ժողովուրդ» 03/30/2023   07:32 Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»
03/28/2023   15:37 Մի երևույթ կա ԱՄՆ-ում նստած՝ «Դոգ» մականունով, որն իմ աշխատողն է եղել, վռնդել եմ արվամոլության համար, գործը նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել. Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում մեղադրանքը 03/28/2023   19:46 Հանգիստ եմ, քանի որ վստահ եմ՝ եթե հանկարծ Արցախը փորձեն հանձնել, մեծ պատերազմ կսկսվի ու ամեն ինչ կփոխվի․ Արկադի Կարապետյան 03/29/2023   20:18 Ես հրաժարվում եմ հայկական դրոշը բարձրացնելուց և ուզում եմ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. բռնցքամարտիկ 03/29/2023   15:15 Վլադիմիր Կարապետյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի բավարարվել է 03/28/2023   18:41 Արթուր Դավթյանին սանձող մահակը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերում. Նրա դեմ քրգործի հարուցումը մերժելու որոշումը կարող է վերանայվել՝ ցանկացած պահի 03/29/2023   21:19 Ինչ է իրականում տեղի ունեցել վաշտի կացարանում. բաց, թեժացած կրակի պայմաններում որտեղից է առաջացել շմոլ գազը. քննությունը բացարձակ ցանկություն չունի պարզելու 15 զինվորի մահվան իրական հանգամանքները 03/28/2023   16:31 Իրանցի գեներալն այցելել է Ադրբեջանի հետ սահման. նրա համոզմամբ՝ այդտեղ լիակատար անվտանգություն է 03/29/2023   14:40 Վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հարցաքննել Փաշինյանին (տեսանյութ) 03/29/2023   19:01 Իշխանությունները չգիտեն ինչ անել Իշխան Զաքարյանի քրգործի հետ. Շուրջ երկու տարի է, ինչ նա մեղադրյալ է, դատվելու մահակն էլ՝ գլխին կախված 03/29/2023   17:39 Սամվել Բաբայանի մամուլի ծառայության պարզաբանումը նրա՝ բիզնես մենաշնորհներ ունենալու հրապարակումների վերաբերյալ 03/30/2023   07:40 Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ» 03/28/2023   20:39 Անբնական սիտուացիա է ստեղծվել, դա որևէ լավ բան չի նշանակում և այստեղ պարզ է դառնում, թե ինչո՞ւ Հրաչ Սարգսյանը հրաժարական տվեց. ԹԻՀԿ փորձագետ Վարուժան Հոկտանյան 03/29/2023   18:04 Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել 03/29/2023   21:11 Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի ևս մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ 03/28/2023   16:23 Ալիևը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին շահեկան դիրքերում են և մնալու են այնտեղ 03/29/2023   08:06 Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել բիզնեսը․«Հրապարակ» 03/29/2023   18:16 Կալանավորվել է «օրենքով գողը». Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը 03/28/2023   22:40 Վրաստանի սեւծովյան ափերին ուժեղ փոթորիկ է մոլեգնել 03/28/2023   19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր 03/28/2023   16:48 Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան

Վարչապետին ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության 2022թ. գործունեության կատարողականը 12/05/2022   16:56  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Նախ անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում 2024 թվականից ներդրվելու է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգով գործունեություն իրականացնելու պարտադիր պահանջ: Ներկայումս գործող ավելի քան 1000 ձկնաբուծարանների մոտ 20-25%-ն է աշխատում ջրի վերադարձի համակարգով: 2024 թվականից ներդրվելու է նաև տվյալների առցանց փոխանցմամբ, մակերևութային և ստորերկրյա ջրօգտագործման, այդ թվում՝ էկոլոգիական թողքի հաշվառման պահանջ: 2022 թվականի ընթացքում տեղադրվել և կնքվել է 25 ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգ:

Նշվել է, որ 2020-2021թթ. իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների (խորքային հոր) փաստացի վիճակի ուսումնասիրություն, որի հիման վրա այս տարի արգելվել է Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ:

Անդրադառնալով կլիմայի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավարությունների կատարմանը՝ պատասխանատուները նշել են, որ մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ երկարաժամկետ (մինչև 2050 թ․) ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը:

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Առաջիկայում կամրագրվեն մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից նորմերը: Ընդգծվել է, որ շարունակվում են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների խթանմանն ուղղված միջոցառումները: ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման մասով ԱԱՀ արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Ընթացիկ տարում մշակվել է «ՀՀ անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և 2023-2032 թվականների գործողությունների ազգային ծրագիրը», որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Մշակման փուլում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը: Այս համատեքստում, կարևորվել է ոչ միայն վաճառքի արգելումը, այլ նաև Հայաստանում դրանց արտադրության և մեր երկիր վերջիններիս ներմուծման արգելման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Պատասխանատուները զեկուցել են, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում են շուրջ 18 տեսակի թույլատվական փաստաթղթղեր: Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից առաջին անգամ ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը:

Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում վերանայվել են խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման ու տեխնիկական վերահսկողության համար հայտարարվել է մրցույթ:

Մեկնարկել է շրջակա միջավայրի վրա առավել բացասական ազդեցություն ունեցող 10՝ արտադրական լցակույտերի ռեկուլտիվացիայի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման գործընթացը:

ՀՀ տարածքում աղտոտված, դեգրադացված հողերի մոնիթորինգի շրջանակներում նախարարության աշխատակիցների կողմից իրականացվել են դաշտային հետազոտական աշխատանքներ, հողերի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ:

«Զվարթնոց» ավիաօդերեվութաբանական կենտրոն ՓԲԸ–ի կողմից նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրել ամպրոպ տեղորոշիչ սարք: «Շիրակ» օդանավակայանում ևս կտեղադրվի վազքուղու 02 շեմի նոր գերժամանակակից օդերևութաբանական կայան:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» ազգային պարկերի ՊՕԱԿ-ների, «Արգելոցային համալիր», «Զանգեզուր կենսոլորտային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՕԱԿ-ների գործունեությանը:

Զեկուցվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոնից բնություն է բաց թողնվել ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը: Արդյունքում՝ բնության մեջ անհետացած համարվող կենդանին այլևս վերադարձել է իր բնական ապրելավայր:

Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումների շրջանակում շարունակվում է միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, դրանց շրջանակում իրականացվում են՝ դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելման, կեղտաջրերի այլընտրանքային մաքրման ապահովման, կանոնավոր աղբահանության ապահովման, Սևանա լճի մոնիթորինգի համակարգի վերազինման և կարողությունների բարելավման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման միջոցառումները:

Աշխատանքները շարունակվել են նաև Սևանա լճում ձկան արդյունագործական որսի կարգավորման ուղղությամբ: 2022 թվականից տարեկան 2 անգամ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացվում է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի միչև դեկտեմբերի 15-ը, ինչն էլ հիմք կհանդիսանա հաջորդ տարվա արդյունագործական ձկնորսության չափաքանակների սահմանման համար: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 15 500 հատ ամառային իշխան, 163 000 հատ գեղարքունի իշխան:

Անդրադարձ է կատարվել նաև անտառվերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այս տարվա ընթացքում աշխատանքներն ընդգրկել են 130 հեկտար տարածք:

Վարչապետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի կարևորությունն ու դրանց արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Ծավալվել է մտքերի փոխանակություն՝ ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:

Վարչապետը նշել է Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը, միաժամանակ ընդգծել հանրային լողափերի գործունեության առնչությամբ հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Անդրադառնալով անտառների վերականգնման ուղղությամբ քայլերին՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել և ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որտեղ ըստ տարիների նկարագարված կլինեն անելիքներն ու դրանց ծավալները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Կարևորվել են նաև նախարարության կողմից բնակելի շենքերում էներգախնայողության ծրագրերի իրականացման, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները, որոնց շուրջ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:39 03/12/2022  |  ՎերլուծություններՄիասնական ճակատի ձևավորման նախադրյալներն առկա են. շոշոփելիորեն տեսանելի պետք է լինի լիդերի կերպարը
10:08 03/12/2022  |  ՄամուլՓաշինյանն անդրդվելի է. կողմ է համընդհանուր հայտարարագրմանը. «Հրապարակ»
20:06 02/12/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանին ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022թ. գործունեության կատարողականը
19:16 02/12/2022  |  ՔաղաքականՈվքեր դեռ չէին հասկացել, որ Փաշինյանը նպատակաուղղված շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը, ևս մեկ ապացույց ստացան. քաղաքագետ
11:07 02/12/2022  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 146. «Ժողովուրդ
22:51 01/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի իշխանությունն ինքն է Արցախը հանձնում Ադրբեջանին․ Այս փաստն արդեն հազար ապացույց ունի․ Մելիք-Շահնազարյան
18:06 01/12/2022  |  ԼՐԱՀՈՍԼավրովի ասուլիսի հետքերով ԱԱԾ-ն պետք է անհապաղ հարցաքննի Նիկոլ Փաշինյանին.Վարդանյան
13:34 01/12/2022  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հավանություն տվեց ԲԴԽ նախագահի աշխատավարձը բարձրացնելու նախագծին, այն համարեց անհետաձգելի, սակայն դրա շնորհիվ արդյունավետության բարձրացման ակնկալիք չունի
12:14 01/12/2022  |  ԼՐԱՀՈՍՏեղական տուրքերի բարձրացումից պետք է ազատվեն միայն սահմանամերձ բանկավայրերը և ոչ թե համայնքները. Փաշինյան(տեսանյութ)
10:19 01/12/2022  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 145. «Ժողովուրդ»

Արխիվ

[]