ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ամեն օր ոչ թե արտահանումով ենք զբաղվում, այլ փչացած ապրանքը թափելով». Վնասն արդեն հասնում է 4-5 մլն դոլարի. «Սպայկա»-ի ներկայացուցիչ 12/05/2022 17:12 | Տնտեսություն

Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող բեռնատարների հերթը,կարելի է ասել, սկսվում է հայ-վրացական սահմանից և ձգվում մինչև ռուս-վրացական սահման՝ «Վերին Լարս»։ «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասրյանը «Փաստինֆո»-ին փոխանցեց, որ տեղեկություն էին ստացել, թե սահմանային հսկողության մի քանի կետեր են ավելացրել, բայց դրանից իրավիճակը որևէ դրական փոփոխություն չի կրել՝ շարունակում է մնալ շատ վատ վիճակում։
Վերին Լարսում արդեն մոտ երկու ամիս է՝ կիլոմետրանոց հերթեր են, ըստ պաշտոնական պարզաբանման՝ Ղրիմի կամրջի պայթյունի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված անվտանգային նոր միջոցառումների և վերահսկողության խստացման կապակցությամբ։ Խնդիրն այն է, որ Ղրիմի կամրջի պայթյունից հետո ռուսական կողմը սկսել է առավել մանրակրկիտ ստուգել հատկապես այս մաքսակետով ՌԴ մուտք գործող բեռնատարները, ինչը զգալիորեն՝ անգամներով դանդաղեցրել է մաքսակետն անցնելու պրոցեսը։ Արդյունքում Հայաստանից ՌԴ տարածք և հակառակ ուղղությամբ փոխադրումներ իրականացնող հազարավոր բեռնատարներ՝ իերնց վարորդներով, հազարավոր տոննաներով ապրանք, միլիոնավոր գումարներ մնացել են Վրաստան-Ռուսաստան ճանապարհներին՝ բախտի քմահաճույքին։
«Մեքենաները գնում-կանգնում են մի 20-30 օր, մինչև անցնեն ռուսական կողմ։ Ռուսական կողմում արդեն ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում։ Մեր սահմանից մինչև «վերին Լարս» հերթեր են։ Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց կարող եմ վստահեցնել, որ 1500-ից ավել մեքենա կա՝ միայն էստեղից գնացողները, որ հերթերի մեջ են։ Ռուսաստանից եկողներն էլ են հերթերի մեջ»,- «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Կարեն Բաղդասարյանը։
Նա հայտնեց, որ այս ամբողջ ընթացքում միայն «Սպայկա» ընկերությունը, տարբեր հաշվարկներով, մոտ 4-5 միլիոն դոլարի վնաս է կրել։ Բոլորն էլ մեծ վնասներ են կրել և շարունակում են կրել, նշեց մեր զրուցակիցը։
«Ամեն օր բեռ ենք ուտիլիզացնում։ Մեքենայի մեջ է ապրանքը՝ մենք չգիտեենք՝ տեղ հասնելուց հետո պատվիրատուները կընդունե՞ն այն, թե՞ ոչ։ Որովհետև հաճախ խանութները չեն ընդունում մեր բեռները։ Ամեն օր մենք ոչ թե բեռ ենք արտահանում, այլ արտահանված ու փչացածն ենք թափում»,- իրավիճակը ներկայացրեց Կարեն Բաղդասարյանը։
Նրա դիտարկմամբ՝ արդեն ձմեռ է, և եղանակային պայմաններն էլ ամեն վայրկյան կարող են տհաճ անակնկալներ մատուցել։ Ու եթե, օրինակ, ձնաբուք լինի «Վերին Լարսում», ապա մեքենաների հոսքը կդադարեցվի։ Այդ դեպքում ընկերությունների կրած վնասներն ավելի կշատանան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/06/2023 10:10 Ուժեղ երկրաշարժ Թուրքիայի ու Սիրիայի սահմանին. հաղորդվում է մոտ 200 զոհի մաին (տեսանյութ)
- 02/05/2023 20:11 Հրդեհ՝ Երևանի Բեկնազարյան փողոցում
- 02/05/2023 18:20 Սեբաստիայի փողոցում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել
- 02/05/2023 16:28 Երևանի Սեբաստիա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը