ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միայն մեր ընկերությունից 150 մեքենա է կանգնած ճանապարհին՝ 3000 տոննա բեռով. «Սպայկա» ընկերության ներկայացուցիչ 11/21/2022 16:03 | ԼՐԱՀՈՍ
Բեռնափոխադրող ընկերությունների կրած վնասն օր օրի ավելանում է։ Ամսից ավել է՝ Վրաստանի տարանցիկ գոտում կուտակված բեռնատարները Լարսն անցնել չեն կարողանում. ՀՀ պատկան մարմինները խնդրից տեղյակ են, բայց լուծման ոչ տարբերակ, ոչ էլ ժամկետ են կարողանում նշել։
«Վրաստանի տարանցիկ գոտում ներկա դրությամբ միայն «Սպայկա»-ի 150 մեքենա կա կանգնած՝ 3000 տոննա բեռով։ Օրական կտրվածքով 40 տոննա փչացած միրգ-բանջարեղեն ենք դատարկում աղբանոցներում։ Ամսից ավել է՝անորոշ վիճակում ենք։ Կառավարությունը, կոմպետենտ բոլոր մարմիները տեղյակ են իրավիճակից, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու կամ երբ է հնարավոր խնդիրը լուծվի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Սպայկա» ընկերության ներկայացուցիչ Մհեր Ղազարյանը։
Ղազարյանը նշում է՝ ահռելի վնասներ կրում և անորոշ վիճակում են շուտ փչացող ապրանք արտահանող բոլոր ընկերությունները՝ այդ թվում ծաղիկ, ձկնեղեն, կաթնամթերք և այլն։
«Արտահանումն այս ամենից ահավոր տուժել է։ Դեռ ոչ մեծ ընկերությունները տուժում են նաև նրանով, որ մեքենա չունեն, որ բարձեն, ուղարկեն պատվերները։ Ունեցած մեքենաները մնացել են ճանապարհին։ Եթե սովորաբար Ռուսաստան բեռնափոխադրումը տևում էր, միջինում, 10 օր, հիմա 1.5-2 ամիս ձգվում է։ Էլ չեմ ասում այն, որ Նոր տարվան ընդառաջ պատվերները շատացել են ու անհնար է կատարել բոլորը»,-ասում է Ղազարյանը։
Շուտ փչացող ապրանք արտահանող ընկերությունների վնասը, Ղազարյանի խոսքով, ստեղծված վիճակում կրկնապատկվել է. մի կողմից արտարժույթն է արժեզրկվել դրամի նկատմամբ, մյուս կողմից՝ ապրանքն է փչանում ճանապարհին։
«Եթե ՏՏ ոլորտը տուժում է դրամի արժևորումից, ապա ագրոոլորտը թե՛ դրանից, թե՛ Լարսում առաջացած խնդրից է տուժում։ Վրաստանով, փաստացի, Ռուսաստան բեռներ են տեղափոխվում նաև Թուրքիայից, Ադրբեջանից ու, իհարկե, հենց Վրաստանից։ Բնականաբար, վրացիների դեպքում խնդիր չկա, շուտ բաց են թողնում իրենց մեքենաները»,-նշում է Ղազարյանը։
«Սպայկա»-ի ներկայացուցչի խոսքով՝ ֆորս մաժորային իրավիճակով պայմանավորված՝ պայմանագրերում նշված ժամկետների մեջ որոշ դեպքերում, հնարավոր է, որ չտեղավորվեն, բայց այդ դեպքում էլ պատվիրատուին ուշացումը ֆորս մաժորով հիմնավորելը շատ դժվար կլինի, եթե ոչ՝ անհնար։
Համենայնդեպս, կրած վնասից զատ, տույժեր էլ կկրեն արտահանողները, թե ոչ, կախված կլինի նրանից, թե երբ կլուծվի Լարսում առաջացած խնդիրը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ