ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում հիմա ավելի քան լարված է. Ադրբեջանցիներն ագրեսիվացել են եւ անվտանգային խնդիրներին ավելացել է նաև գործազրկությունը. Մետաքսե Հակոբյան 11/28/2022 18:14 | ԼՐԱՀՈՍ
Արցախում հիմա ավելի քան լարված է, նորից նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակն է այստեղ: Գրեթե ամեն օր կրակոցներ են լինում, ադրբեջանցիներն ագրեսիվացել են, անընդհատ լարված վիճակ է: Տևական ժամանակ է՝ նման ագրեսիվ պահվածք չէին դրսևորում, բայց հիմա, երևի, ինչ-որ բան ունեն ստանալու:«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ եթե այն ժամանակ թշնամին կրակում էր դիրքերի ուղղությամբ, այժմ հատուկ թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիներին:
Ադրբեջանցիների սադրանքների հետևանքով շփման գծում մոտ գտնվող բնակավայրերում հնարավոր չի լինում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվել.
«Թույլ չեն տալիս աշնանացան անել, շատ տեղերում մարդիկ հողը վարել են, բայց չեն կարողանում ցանք անել, բերքահավաքն էլ անասելի դժվարությամբ են անում, բերքը փչանում է, այգու տերերը ստիպված են լինում ավելին վճարել աշխատողներին՝ հավելյալ աշխատանքի համար»,-հավելեց Հակոբյանը:
Ըստ արցախցի պատգամավորի՝ ադրբեջանցիներին չի հաջողվում ստանալ «խաղաղության պայմանագիրը » այն բովանդակությամբ, ինչպես իրենք են ցանկանում, դրա համար էլ ագրեսիվ պահվածք են դրսևորում և փորձում են սադրանքների միջոցով հասնել իրենց ուզածին.
«Բացի սա՝ Ադրբեջանի բնակչության մոտ հարց է առաջանում, եթե իրենք պատերազմով Արցախի հարցը լուծել են կամ փակել են, ինչպես ներկայացնում են իրենց իշխանությունները, ինչո՞ւ են Արցախում հայեր ապրում: Բնականաբար, Ադրբեջանի իշխանությունը պետք է այնպես անի, որ հանրությանը այս հարցերի պատասխանը կարողանա տալ: Այսինքն՝ ադրբեջանցիները սադրանքների են դիմում, երբ հայտնվում են փակուղում »,-ասաց Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ թեև բնակչության շրջանում կան մարդիկ, ովքեր իրենց և իրենց երեխաների ապագան այլևս չեն տեսնում Արցախում,բայց բնակչության մասը չի պատրաստվում լքել Արցախը և շարունակում է ապրել և արարել այնտեղ.
«Բնակիչները մինչ այս չէին հասկանում, որ, ի վերջո, ադրբեջանիցին չի կարող մտնի Արցախ և մինչև վերջին հայ բնակիչը հանի այստեղից: Հիմա արդեն հասկանում են, որ դա ինչ-որ տեղ անհնար է, քանի որ այստեղ են մեր ՊԲ-ն և ռուս խաղաղապահները :
Մեծ դեր ունի նաև մեր ինքնորոշման իրավունքը, որի վրա միջազգային հանրությունը չի կարող աչք փակել: Ադրբեջանում սա ևս հասկանում են և փորձում են մարդկանց խուճապի մատնել»,-հավելեց զրուցակիցը:
Արցախում անվտանգային լուրջ խնդիրներին գումարվել են նաև սոցիալական շատ խնդիրներ:
Մետաքսե Հակոբյանի փոխանցմամբ՝ գործարկությունն Արցախում ահռելի մասշտաբների է հասել.
«Մարդիկ աշխատանք են փնտրում և տեսնում են, որ աշխատանքի կարող են տեղավորվել միայն ծանոթի միջոցով, հաստիքներ են ստեղծվում այն մարդկանց համար, ովքեր իշխանական շրջանակներին են մոտ, իսկ այն մարդիկ էլ, ովքեր աշխատանք ունեն, դժվարանում են ապրել, քանի որ այն աշխատավարձը, որն իրենք են ստանում, այլևս չի բավարարում ծախսերը հոգալու համար: Արցախում չեք հանդիպի մեկին, բացի իշխանական շրջանակներից, ովքեր սոցիալական հոգսերի տակ կքած չլինեն »,-ասաց պատգամավորը:
Արցախում վերջերս կառավարության կազմը գրեթե ամբողջությամբ փոխվեց: Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո կառավարության գրեթե բոլոր անդամները ազատվեցին պաշտոններից և նոր ԺՊ-ներ նշանակվեցին:
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ սա անսովոր իրավիճակ է Արցախում, քանի որ նման կտրուկ փոփոխություններ չեն եղել այնտեղ.
«Ռուբեն Վարդանյանը հիմա ասում է այն ամենը, ինչ մեր քաղաքական ուժը երկու տարի շարունակ ասել է՝ սկսած ֆինանսական բաշխումներից, ընտանիքների կարիքների գնահատումից, սոցիալական անարդարությունից,վերջացրած՝ անվտանգային խնդիրները:
Այս գործընթացներն իրականացնելու համար պետք է նոր կառավարություն, կային նախարարներ, որոնք կարող էին շարունակել պաշտոնավարումը, ամեն դեպքում, դա պետնախարարի որոշելունն է »,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ այս փոփոխությունների պատճառով շատ տարօրինակ իրավիճակում է հայտնվել Արցախի ԱԺ-ն, այնտեղ քննարկվում է 2023թ-ի բյուջեն, բայց չկան բյուջեն կազմողները, կառավարության աշխատողներն ազատված են աշխատանքից:
Բացի սա՝ հազարավոր արցախցիներ դիմումներին չի լինում ընթացք տալ, քանի որ չգիտեն՝ ով պետք է ընթացք տա դրանց.
«Հարցեր կան, որոնք պետք է հրատապ լուծվեն, բայց այսօր աշխատանքը այս առումով դադարել է, քանի որ չգիտես՝ ով պետք է աշխատի, ով պետք է ընթացք տա դիմումներին, բոլորը նշանակումներին են սպասում»,-ասաց Հակոբյանը;
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ