Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը

Օհան Դուրյանը մշակութային և քաղաքական պատվանդաններից իջեցվել և դրվել, հենվել է Հայաստանի Հանրապետության հողին. Փաշինյան 11/04/2022   15:10  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, ներկա են գտնվել անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողի  հանդիսավոր բացման արարողությանը։

Միջոցառմանը մասնակցել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Օհան Դուրյանի տիկինը՝ Ալիս Դուրյանը և որդին՝ Նարեկ Դուրյանը:

Արձան-հուշակոթողի գաղափարը պատկանում է Վահան Վարդապետյանին, արձանի քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը` Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակը` Արսեն Պետրոսյանը: Համակարգման աշխատանքներն իրականացրել է Սամվել Ղումաշյանը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հարգելի ներկաներ,

Իսկապես շատ ուրախալի առիթ է, և պիտի ասեմ, որ պատիվ և ուրախություն եմ ունեցել, բայց երևի նաև ինչ-որ տեղ թերություն է՝ մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերից ներս և այս պատերից դուրս: Իրականում դա թերություն է, որովհետև ճիշտ բալանսը կլիներ ավելի շատ շփվել այս պատերից ներս, քան թե պատերից դուրս՝ այս հրապարակում: Պետք է խոստովանեմ, որ հիմա, իսկապես, այն, ինչ տեսա և լսեցի, շատ դրական լիցքերով լիցքավորեց ինձ, որովհետև պիտի անկեղծ ասեմ, երկու դրվագի մասին խոսեմ:

Առաջինը, երբ այդ գաղափարը լսեցի՝ Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը տեղադրել, ճիշտն ասած՝ այն ինձ համար անսպասելի էր, որովհետև, այնուամենայնիվ, Ազատության հրապարակ, և ինչքանո՞վ կներգրավվի Ազատության հրապարակում Օհան Դուրյանը. գիտեի, որ ներգրավված է, բայց, այնուամենայնիվ, արձանն ուրիշ երևույթ է: Եվ երբ գաղափարն ավելի մանրամասն հասկացա, ընկալեցի, տեսա, որ իսկապես շատ կարևոր է Օհան Դուրյանի այսպիսի ներկայությունն Ազատության հրապարակում, որովհետև, կարծում եմ, Օհան Դուրյանի այս ներկայությունն Ազատության հրապարակում, ավելի ճիշտ՝ հենց այստեղ, խորհրդանշում է իր ներկայությունը և՛ պատերից ներս, և՛ պատերից դուրս:

Կարծում եմ՝ Օհան Դուրյանի ներկայությունն այստեղ խորհրդանշում է նաև մեր բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունն այս հրապարակում՝ Արամ Սարգսյանի ներկայությունն է ընդգծում, Վահագն Խաչատուրյանի ներկայությունն է ընդգծում, Վահրամ Դումանյանի ներկայությունն է  ընդգծում: Ես չգիտեմ, շատերը գուցե տեղյակ չեն, բայց 2007 թվականին Վահրամ Դումանյանի հետ այս հրապարակում մի շարք քաղաքական միջոցառումներ ենք իրականացրել: Իմ ներկայությունն է ընդգծում: Ես չեմ ուզում շատ անուններ տալ, որովհետև հիմա խառը ժամանակներ են, չգիտեմ՝ ում անունը տալիս անվանատերը դա դրական կընկալի, ում անունը տալիս կասի՝ ինչու են իմ անունը շահարկում Ազատության հրապարակում: Ես հիշեցի, որ Ազատության հրապարակում իմ առաջին հանրահավաքը, որտեղ ես ելույթ եմ ունեցել, անցկացրել եմ ուղիղ այնտեղ, այն սյունի ներքո: Սա շատ կարևոր է:

Հաջորդ հանգամանքը՝ քիչ առաջ նախագահին էլ էի դա ասում, պիտի շնորհակալություն հայտնեմ Ձեզ, պարոն Վարդապետյան, որովհետև գիտեմ, թե նաև ինչ անձնական կապվածություն ունեք մաեստրո Օհան Դուրյանի հետ: Պիտի խոստովանեմ՝ այս ողջ ընթացքում մտածում էի, թե ինչքանով այդ անձնական կապվածությունը կարող է հակասել, հակադրվել Ազատության հրապարակի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի էսթետիկային: Մի փոքր մտավախություն ունեի, որ, այնուամենայնիվ, և՛ Օհան Դուրյանի անձնական հանգամանքը, և՛ պարոն Վարդապետյանի անձնական նվիրվածությունն Օհան Դուրյանին կարող է խաթարել էսթետիկան, բայց պիտի ասեմ, որ իսկապես հոյակապ տեղ, հոյակապ կոմպոզիցիա է ստացվել, և ես դրա համար շնորհակալ եմ:

Երկրորդը, ինձ ասացին՝ տեսե՞լ եք Օհան Դուրյանի արձանի շուրջ ինչ աղմուկ կա: Ես ասացի՝ չէ, չեմ տեսել: Ասացին՝ արձանի մի նախագիծ է հրապարակվել, որի շուրջ կա մեծ աղմուկ և քննադատություն: Ես ասացի՝ ուղարկեք տեսնեմ, լուսանկարը կարող եք ուղարկել: Երբ այդ լուսանկարը տեսա, ցնցվեցի, անկեղծ եմ ասում, որովհետև ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսին էր: Ընդ որում, նա այսպիսին չէր երևում բեմում: Հիշում եմ - եթե սխալվեմ, խնդրում եմ ինձ ուղղեք - վավերագրական ֆիլմ կա Օհան Դուրյանի մասին, Ստաս Նամինն է չէ՞ այդ ֆիլմը նկարահանել: Այդ ֆիլմի մեջ՝ փորձի ժամանակ, Օհան Դուրյանը կարճաթև շապիկով է, և նրա բազուկների, այդ մկանուտ, տպավորիչ բազուկների աշխատանքից ու տեսքից ես ցնցվեցի, որովհետև, կներեք, սմոքինգով կամ ֆրակով Օհան Դուրյանը տեսանելի և ամբողջությամբ հասկանալի չէ: Այդ մերկացած, բազուկոտ ձեռքերի անհասկանալի, բայց միևնույն ժամանակ գրավող շարժումն է Օհան Դուրյանը: Եթե Օհան Դուրյանն այլ արձան ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէ: Ես շնորհավորում եմ նաև այս մտահղացման հեղինակին, շնորհակալություն եմ հայտնում մտահղացումն իրականացնողին:

Օհան Դուրյանի կերպարի մասին խոսվեց, և ես ուզում եմ ավարտել հետևյալ ընդգծումով՝ ծնվել է Երուսաղեմում, դեգերել է ամբողջ աշխարհով և հանգչում է հայրենիքում, բայց ապրել է հայրենիքում: Օհան Դուրյանը, եթե ճիշտ եմ հիշում, դեռևս 50-ականներին շատ մեծ, աղմկոտ և հաջողված հյուրախաղեր է ունեցել Հայաստանում: Իր դիրիժորական գործունեությունը Հայաստանում դեռևս 50-ականների վերջից է և հետո արդեն անկախ հանրապետություն վերադարձը: Սովորաբար ուխտագնացություն ասելով հասկանում են Երուսաղեմ, բայց ես հասկանում եմ Օհան Դուրյանի կյանքը և ճանապարհը Երուսաղեմից ուխտագնացություն դեպի ինքնիշխան պետություն, ինքնիշխան հայրենիք:

Այն, ինչ պիտի անենք, ես համարում եմ, որ այդ երազանքի շարունակությունն է: Երազանքն էլ կենդանի երևույթ է, և ես հիմա հասկանում եմ, որ մենք երազանքների մեջ չենք նկատել ամենակոնկրետ երազանքը՝ որ Հայաստանն ինքը պետք է լինի կոնկրետ, տեսանելի, չափելի, շոշափելի, և դա է Հայաստանի լինելիության երաշխիքը և գրավականը: Շատ հեշտ չէ, որովհետև նույնիսկ մենք մեր ամենասիրելիներին ընկալում ենք որպես իդեալական: Իդեալականը կոնկրետությունից դուրս է, որովհետև երբ մարդուն կոնկրետացնում ես՝ տեսնում ես նրա թերությունները, առավելությունները։ Երբեմն հասկանում ես, որ նա այնքան բոյով չէ, ինչքան դու կցանկանայիր, երբեմն այնքան մարմնեղ չէ, ինչքան դու կցանկանայիր, երբեմն նույնիսկ այնքան ուժեղ չէ, ինչքան դու կցանկանայիր, բայց հենց այս պահին է գալիս սիրո կուլմինացիան։ Երբ սիրում ես կոնկրետության մեջ, երբ սիրում ես այնպիսին, ինչպիսին կա ինքը, ոչ թե քո երազանքների մարդուն ես սիրում, այլ այդ երազանքների մարդուց ստանում ես կոնկրետ մարդու, որն ունի ցավեր, թերություններ, թուլություններ, որն այնպիսի աստվածային և տիեզերական չէ գուցե, որ դու երազել կամ մտածել ես։ Բայց դու, նրան այդպիսին ընկալելով, ավելի ուժեղացնում ես և ավելի սիրում։ Նույնն էլ հայրենիքն է. սիրել հայրենիքը՝ կոնկրետացնելով, տեսնելով նրա բոլոր առավելություններն ու թերությունները, իջեցնելով նրան պատվանդանից և դարձնելով ամենօրյա հոգածության առարկա՝ սիրո, գորովանքի, քննադատության, դաժան քննադատության, բանավեճի, վեճի, այո՛, ընտանեկան կռվի, և սրանով պաշտպանել նրան։ Ես այսօրվա սիմվոլը ընկալում եմ այսպես. Օհան Դուրյանը երկու՝ մշակութային և քաղաքական պատվանդաններից իջեցվել է և դրվել է, հենվել է Հայաստանի Հանրապետության հողին։ Սա է այսօրվա սիմվոլը, և շնորհավորում եմ բոլորիս այս սիմվոլի առիթով»:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:04 04/11/2022  |  ԼՐԱՀՈՍ«Դավաճան». քաղաքացին՝ Հյուսիսային պողոտայով քայլող Փաշինյանին
12:59 04/11/2022  |  ԼՐԱՀՈՍԴուրյանի ներկայությունն Ազատության հրապարակում խորհրդանշում է նաև մեր բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունն այստեղ՝ այդ թվում իմ. Նիկոլ Փաշինյան
12:26 04/11/2022  |  ԼՐԱՀՈՍՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Օհան Դուրյանի արձանի բացման արարողությանը
10:21 04/11/2022  |  ՄամուլՓաշինյանը մանիպուլացրել է բանակցությունների թեման. «Ժողովուրդ»
21:50 03/11/2022  |  ՔաղաքականՈւնենք ուղղակի և անուղղակի վկայություններ, որ Տավուշից, Արարատից հողերի հանձնումը, միջանցքի տրամադրումը կանխվել են «Դիմադրության շարժման» շնորհիվ. Էդգար Էլբակյան (տեսանյութ)
16:45 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետին
11:31 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանական գերատեսչության շենք-շինությունների բարեկարգման համար կհատկացվի 20 մլրդ դրամ
11:13 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ
11:01 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը. ուղիղ
10:26 03/11/2022  |  ՄամուլԳերատեսչությունների ղեկավարները հարկ չեն համարում անձամբ գալ խորհրդարան. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]