Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   23:59 Կապանում փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus lx 570»-ը․ ժամանել են ԱԱԾ աշխատակցիներ 05/21/2024   23:54 Փաշինյանը ՔՊ վարչության նիստ է անցկացրել 05/21/2024   23:46 Կինը տարօրինակ դեղահաբեր է գտել ամուսնու մոտ եւ նրան մեղադրել դավաճանության մեջ 05/21/2024   23:29 Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկարտումները. Արման Թաթոյան 05/21/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/21/2024   22:51 Singapore Airlines-ի չվերթի տուժածների թիվը գերազանցել է 70-ը 05/21/2024   22:37 Մոսկվայի հարավում հրաձգությամբ հակամարտություն է տեղի ունեցել 05/21/2024   22:22 Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է.պատգամավոր 05/21/2024   22:13 Երևանում 10 հոգով հարձակվել, քարերով կոտրել են Երևանի «մյուզիք հոլ»-ի ապակիները 05/21/2024   22:03 Կադիրովի փեսան դարձել Է Չեչնիայի երիտասարդության հարցերով նախարար 05/21/2024   21:47 Քասաղի կիրճում արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել․ Օգնության են հասել փրկարարները 05/21/2024   21:29 Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը 05/21/2024   21:15 Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը 05/21/2024   21:03 Ժողովրդավարական բաստիոն Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում 05/21/2024   20:58 Ոստիկանների գործողությունների հետեւանքով վնասվածք է ստացել Մրոն 05/21/2024   20:53 Հայտնի է հանրահավաքի ժամը 05/21/2024   20:50 Ես հայ եմ, հայ տղա եմ, ում համար Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում 05/21/2024   20:45 Հետխորհրդային երկրների ցանկում միայն Հայ Առաքելական եկեղեցին պետությունից փոխհատուցում չի ստացել. Բագրատ Սրբազան 05/21/2024   20:42 Խաչատուրյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները 05/21/2024   20:34 Սա իմիջային հարված էր Իրանին. Կան վարկածներ՝ ադրբեջանական ու իսրայելական հետքերի վերաբերյալ. Միսակյան (տեսանյութ) 05/21/2024   20:29 ԱՄՆ-ն և ԵՄ-ն կշարունակեն պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ 05/21/2024   20:15 Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Ալեն Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը 05/21/2024   20:08 Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան 05/21/2024   19:54 Մեր շարժման գույնը մանուշակագույնն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/21/2024   19:50 Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող այգում երեխայի մարմին են գտել 05/21/2024   19:47 Ուղիղ ասում եմ՝ այդ շոշափուկների հետ խոսելու բան չունեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/21/2024   19:39 Հայ մարմնամարզիկները մեկնել են Բուլղարիա 05/21/2024   19:33 Սպանությո՞ւն, թե դժբախտ պատահար, ո՞ւմ էր պետք Ռաիսիի մահը, ո՞ր պետությունների խմբերն էին շահագրգռված այս կորստով. Գրիգոր Բալասյանյան (տեսանյութ) 05/21/2024   19:19 Պայքարը շարունակվում է. Բագրատ Սրբազանն ամփոփում է հանդիպումները․ ուղիղ 05/21/2024   19:09 ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 05/21/2024   18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից 05/21/2024   18:52 Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ցիկլոնը 05/21/2024   18:51 Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ 05/21/2024   18:35 ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր 05/21/2024   18:32 Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ 05/21/2024   18:30 Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը. ԿԳՄՍՆ 05/21/2024   18:22 «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը հայտնել է, որ օդանավակայանում փորձել են իրեն թալանել 05/21/2024   18:15 Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լեո Նիկոլյանին 05/21/2024   18:11 Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում 05/21/2024   18:11 Լաոն «արթնացավ», եկավ Երևան, մի ժամ տվեց հրաժարականի համար, հետո 20 րոպե. սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց, չգիտեմ դրա վերջն ինչ է լինելու.Քոչարյան 05/21/2024   18:06 Սուրեն Պապիկյանն այցելել է շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր 05/21/2024   18:01 Իջեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/21/2024   17:56 Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին 05/21/2024   17:31 Ասում են՝ 25 հեկտար հող է անցել Հայաստանին, ումի՞ց՝ մեր վերահսկողության տակ գտնվող հողերը «թանկով վաճառում եք» ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Գրիգորյան 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/21/2024   17:24 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը 05/21/2024   17:19 Մոդուլային զորանոցները ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով. ՊՆ 05/21/2024   17:16 Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է 05/21/2024   17:02 Երբ մեզ՝ մի քանի պատգամավորներիս հաջողվեց սարերով-ձորերով պարտիզանի պես հասնել Կիրանց, ԱԹՍ բարձրացրին՝ փակելու մյուս պատգամավորների ճանապարհը. Կյուրեղյան 05/21/2024   16:57 ՄՊՀ-Ն սկզբունքային դիրքորոշումներ է ձևավորել ապրանքային նշանների նկատմամբ իրավունքի չարաշահման առնչությամբ
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/21/2024   18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/21/2024   22:51 Singapore Airlines-ի չվերթի տուժածների թիվը գերազանցել է 70-ը 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/21/2024   18:52 Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ցիկլոնը 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան 05/20/2024   12:09 Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/21/2024   14:03 Ցուրտ ու անձրևոտ. մայիսը չի շտապում արևառատ լինել 05/20/2024   18:32 ՔՊ-ական պատգամավորը՝ գյուղացու հողում տեղադրված սահմանային սյան ու Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին

Սպառնալիքների եւ հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 10/28/2022   12:06  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում և ԱՊՀ ամբողջ տարածքում երկարաժամկետ և արդար խաղաղության հաստատմանը. ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ուրախ եմ ելույթ ունենալ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում:

Այսօր մեր հանդիպումն ընթանում է աշխարհաքաղաքական բարդագույն գործընթացների շրջանում: Ես առաջին անգամ եմ ելույթ ունենում ԱՊՀ ՄԽՎ վեհաժողովի լիագումար նիստում եւ կնախընտրեի խոսել խաղաղության եւ համագործակցության մասին, սակայն այսօրվա իրողություններն այնպիսին են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը տապալվում են Բաքվի ռազմատենչ հռետորաբանությամբ եւ ռազմական գործողություններով: Ինչպես բոլորդ արդեն գիտեք, 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը եւ հրադադարի ռեժիմը, լայնածավալ զինված ագրեսիա են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Ադրբեջանի հարձակողական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ եւ ռազմագերիներ, ինչպես նաեւ կան մի քանի հազար տեղահանվածներ: Ունենք զոհեր խաղաղ բնակչության շրջանում, զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այս հարձակումներին նախորդել են ագրեսիայի գործողություններ 2021 թ. մայիսին, հունիսին եւ նոյեմբերին:

Արձանագրվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ անզեն ռազմագերիների գնդակահարման, բռնության, գերեվարված հայ զինծառայողների մասնատման սարսափելի դեպքեր: Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել են հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ խոշտանգումների եւ անարգանքի լուսանկարներ ու տեսանյութեր: Ցավոք, միջազգային հանրության կողմից դատապարտված այդ հանցագործությունները լայն հավանություն են ստացել ադրբեջանական հասարակությունում: Այս համատեքստում անհրաժեշտ է պատշաճ միջազգային հետաքննություն անցկացնել, իսկ այդ ոճրագործությունները կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցավոք, միջազգային եւ տարածաշրջանային կառույցների կողմից միանշանակ եւ հասցեական արձագանքի բացակայությունը, ի պատասխան իր պարտավորությունների չկատարման, թույլ տվեց Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը:

Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ ԱՊՀ ամբողջ տարածքում երկարաժամկետ եւ արդար խաղաղության հաստատմանը. սպառնալիքների եւ հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է: Արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը եւ բոլոր հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակումը: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանին անհրաժեշտ, այդ թվում՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Մեր դիմումին ի պատասխան՝ գումարվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան, որի արդյունքում Հայաստան առաքելություն է ուղարկվել՝ տեղում իրավիճակի մշտադիտարկման եւ ուսումնասիրման համար: Առաքելությունն արդեն ավարտել է իր աշխատանքը եւ ներկայացրել եզրակացություններ ու առաջարկություններ:

Հատուկ կարեւորություն ենք տալիս սահմանային իրավիճակի մոնիթորինգի եւ վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրմանը՝ նոր ագրեսիաները կանխելու նպատակով: Այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան է ժամանել ԵՄ քաղաքացիական մոնիթորինգի առաքելության տեխնիկական խումբը:

ԵԱՀԿ նախարարների խորհրդի համապատասխան փաստաթղթերի հիման վրա եւ Հայաստանի խնդրանքով որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահման ուղարկել ԵԱՀԿ դիտորդներ (Հայաստանի Հանրապետության կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն):


Գործընկերնե՛ր, կցանկանայի նաեւ նշել մեր սկզբունքային դիրքորոշումն Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ձգտում ենք հարաբերություններ հաստատել տարածաշրջանում գործընկերության հիման վրա: Եվ կարծում ենք, որ սահմանի սահմանազատման եւ հետագա սահմանագծման աշխատանքները պետք է հիմնվեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, որոնց համաձայն խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները պետական սահմաններ են դարձել արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հայաստանը պատրաստ է բացել եղածը եւ նոր կոմունիկացիաներ կառուցել՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են:

Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա: «Միջանցք» բառը հիշատակվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում եւ որեւէ առնչություն չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, եւ այդ պայմանավորվածությունների բոլոր զուգահեռները համարում ենք մանիպուլյացիա:

Առավել եւս, որ Հայաստանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահը որոշել են, որ վերակառուցված եւ կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են: Ցավոք, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի մանիպուլյացիան վերածվել է Ադրբեջանի քաղաքականության, եւ դա արտացոլվում է նրանում, որ հակառակ այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած հայտարարության մեջ հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի:

Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, այն դեպքում, երբ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը բոլոր գերիների փոխանակումն էր: Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները եւ որպես մարդասիրական ժեստ Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները: Եվ հիմա վերջին ագրեսիայից հետո ադրբեջանական կողմը, չնայած համապատասխան պայմանավորվածության առկայությանը, խոչընդոտում է Հայաստանի ինքնիշխան տարածքում միջդիրքային գոտիներում գտնվող զոհվածների մարմինների դուրսբերմանը:

Չափազանց կարեւոր է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման հարցը:

Հարգելի՛ գործընկերներ,

Պատմության դասերն այնպիսին են, որ հակամարտությունները դրական հետեւանքներ չունեն աշխարհի համար: Հարեւան պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրն է: Եվ մենք ցուցաբերել ենք կամք եւ կառուցողական մոտեցում խնդրահարույց հարցերի փոխընդունելի լուծումներ գտնելու համար: Մենք Ադրբեջանից ակնկալում ենք գործուն քայլեր` խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ:

Շնորհակալություն ուշադրության համար»,- նշել է Սիմոնյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:12 28/10/2022  |  ՄամուլԱլեն Սիմոնյանը պատվիրակությամբ Ուզբեկստան է մեկնել վարչապետին սպասարկող ինքնաթիռով. «Ժողովուրդ»
22:09 27/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
20:39 26/10/2022  |  Միջազգային լրահոսՄիայն Պուտինը գիտի, արդյոք Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում հասել ենք անդառնալիի կետին. Զատուլին
13:41 26/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի իշխանությունները ռուս գործընկերներին բոլոր հնարավոր միջոցներով ստում են.Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
13:01 26/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է.խոսնակ
12:50 26/10/2022  |  ԼՐԱՀՈՍԿարո՞ղ է ռուսական կողմն է ուզում Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխություն անել.Ալեն Սիմոնյան
12:34 26/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի սեպտեմբերի հարձակման հետևանքով մենք ունենք 240 զոհ.Ալեն Սիմոնյան
12:19 26/10/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը մեզ համար կարմիր գիծ է, բոլոր գործընկերները պետք է հաշվի նստեն դրա հետ. Ալեն Սիմոնյանը՝ Զատուլինի` ՀՀ մուտք գործելու արգելքի մասին
12:00 26/10/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սամարղանդ
21:46 25/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանը մերժել է հրավերը. Զատուլինը հրապարակել է Ալեն Սիմոնյանից ստացած գրությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]