ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեղադրանքը քննում ենք այնպես, ինչպես Արմեն Գևորգյանին է հարմար». Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել ՀՀ-ից 10/18/2022 15:02 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

Արմեն Գևորգյանը կմեկնի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽ Տեղական և Տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին բացակայել երկրից՝ բավարարելով պաշտպանի միջնորդությունները։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը երկու միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով հոկտեմբերի 22-29-ը և նոյեմբերի 6-10-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից՝ Ստրասբուրգ մեկնելու համար։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացավ Լուսինե Սահակյանի միջնորդություններին։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արմեն Գևորգյանի գործողումների և նրա պատգամավորական գործունեության հարցը շատ է քննարկվել, պաշտպանության և մեղադրանքի կողմի դիրքորոշումները տարբեր են եղել ի սկզբանե, ինչ-որ մի փուլից դատարանը դադարել է լսել մեղադրանքի կողմին, դատարանը հստակ դիրքորոշում ունի՝ թույլատրել լքելու ՀՀ-ն և մասնակցել կոնկրետ միջոցառումներին։
«Պետք է արձանագրենք մի հանգամանք՝ եթե ժամանակագրությունը նայենք, թե Արմեն Գևորգյանը որքան ժամանակը մեկ է ՀՀ տարածքը լքում և որքան ժամանակը մեկ է այդ պատճառով սույն դատական նիստերը շարունակելը անհնարին դառնում, պարզ կլինի, որ մեր մտահոգություններն արտահայտված շատ տեղին են եղել»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ դատարանը պետք է ապահովի ԱԺ պատգամավորի լիազորությունների իրականացման հնարավորություն ստեղծելու և դատական նիստերի շարունակականությունն ապահովելու շարունակությունը։ Բաղդասարյանն ընդգծեց՝ գործընթացներն ուղղակիորեն խաթարում են դատարանի աշխատանքը․ նիստերն անընդհատ հետաձգվում են։
«Քրեական մեղադրանք ենք քննում սույն դատարանում, բայց, ստացվում է, որ քննում ենք այնպես, ինչպես հարմար է Արմեն Գևորգյանին»,- նշեց Գևորգ Բաղդասարյանը։
Լսելով կողմերին՝ դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունները։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/14/2025 08:25 Փաստաբաններին նեղն են գցում․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:22 «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:18 Մեսի՞ջ է, թե՞ տգիտություն․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:15 Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բրոզուգարաներով․«Հրապարակ»
- 02/14/2025 08:10 Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ»
- 02/14/2025 08:09 ԵՄ-ն անտեսում է Հայաստանին.քվեարկությունից հետո՝ ձայն բարբառո հանապատի․ «Ժողովուրդ»
- 02/14/2025 08:02 Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/14/2025 16:49 Արցախցներին բնակարանով ապահովման ծրագրի բարեփոխումը տեղահանվածների միայն 40 % -ին կվերաբերվի. Լիանա Պետրոսյան
- 02/14/2025 16:12 Արցախի հայաթափումը դա Արցախի հայերի հերոսության պատմություն է. Վահրամ Միրաքյան
- 02/14/2025 15:46 Գյումրիին ԵՄ-ի նվիրած ավտոբուսները վերածվել են անշարժ գույքի. Ահազանգ
- 02/14/2025 15:13 Բանավեճ, որը, ցավոք, երբեք չի եղել Փաշինյանի հետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/14/2025 22:11 Հայտնաբերվել են Երևանում ատրճանակով զինված ավազակային հարձակումով 50 հազար դոլար հափշտակողները
- 02/14/2025 21:23 Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է
- 02/14/2025 20:57 Անապայում հրդեհ է բռնկվել առողջարաններից մեկում (տեսանյութ)
- 02/14/2025 11:53 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Գայի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 02/14/2025 22:01 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել դպրոցականի հետ և ինքը հանձնվել ոստիկանությանը
- 02/13/2025 20:53 Բժիշկը հերքել է մրգերի մասին գլխավոր առասպելները
- 02/11/2025 23:10 28-ամյա կինը մեծացրել է կուրծքը և ճաղատացել
- 02/11/2025 19:31 Հայտնի են 2025 թվականին հագուստի ամենանորաձև գույները
Հետաքրքիր է իմանալ
- 02/14/2025 13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել