ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին մեկնել արտերկիր. դատախազի հայտարարությունը չարձանագրվեց 09/20/2022 13:59 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, երկու ամիս ընդմիջումից հետո մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, սակայն կարճ է տևել։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստին չի ներկայացել պաշտպան Լուսինե Սահակյանը՝ տեղեկացնելով դատարանին, որ առողջական խնդիրներ ունի, կից ներկայացրել նաև բժշկական փաստաթուղթ։ Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ թույլատրել է Արմեն Գևորգյանին՝ ԱԺ պատվիրակության կազմում մեկնել ՀՀ-ից՝ սեպտեմբերի 21-ից մինչև 28-ը ներառյալ, հետևաբար, դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 4-ը, ժամը՝ 13.00-ն։
Նախագահողը դատական նիստը հայտարարեց ավարտված, ինչից հետո մեղադրող Գևորգ Բաղդասարյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ։
«Նյութերին չեմ ցանկանում ծանոթանալ, ուղղակի հետաքրքիր է, երբ ամբաստանյալներին թույլատրվում է որևէ վայր մեկնել և դա կիրառված խափանման միջոցի հետ կապված հարց է՝ արդյոք դա դատական նիստում չպետք է քննարկվի»,- նշեց Բաղդասարյանը, ինչին ի պատասխան նախագահողը նշեց, որ դատական նիստից դուրս որևէ հարց չի քննարկվելու։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/13/2025 08:09 Ալեն Սիմոնյանը Աժ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում․ «Հրապարակ»
- 02/13/2025 08:04 Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել․ «Հրապարակ»
- 02/13/2025 07:59 ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
- 02/13/2025 07:54 Տնօրենը 140 օրից ավելի ապօրինաբար կալանավորված է, իսկ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են ծանր իրավիճակում. «Փաստ»
- 02/13/2025 07:49 «Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնում». «Փաստ»
- 02/13/2025 07:47 Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս. «Ժողովուրդ»
- 02/13/2025 07:41 Ինչպե՞ս հասնել իրական ընդդիմադիրների իրական ներուժի համախմբման. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/12/2025 17:31 Կա հստակ երևացող «կարմիր գիծ», որը յոթ տարի շարունակ քաղաքական ընդդիմությունը հետևողականորեն չի խախտում. Հայկ Դեմոյան
- 02/12/2025 17:23 1988թ. փետրվարի 12-ը Արցախի պատմության համար եղավ շրջադարձային. Պետրոսյան
- 02/12/2025 13:55 Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացիր Իրական Հայաստանը. քաղաքագետ
- 02/12/2025 12:13 Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը աճել է աննախադեպ 2037% ով՝ կազմելով շուրջ 67 միլիարդ ԱՄՆ դոլար.ԱԱԾ պահեստազորի սպաներ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/12/2025 21:21 Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից
- 02/12/2025 20:03 Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար
- 02/12/2025 19:30 Հովիտ գյուղի սկզբնամասում այրվել է միկրոավտոբուս․ տուժածներ չկան
- 02/12/2025 10:53 Գյումրիում 41-ամյա ՌԴ քաղաքացին խմած վիճակում կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին, մտել ներս. նրան դաստակի վնասվածքներով հոսպիտալացրել են. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում