ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
20-ամյա ժամկետայինն ու դիրքի ավագը նորակոչիկներին ուղարկել են թաքստոց եւ երկուսով մարտի բռնվել թշնամու հետ.Հրամանատարը ոչ միայն չի ցավակցել, անգամ չգիտի, թե զոհված զինվորը ո՞ր դիրքում էր ծառայում 10/12/2022 17:50 | ԼՐԱՀՈՍ

Սեպտեմբերի 13-ի ՝ լույս 12-ի գիշերը՝ թշնամու հարձակումը հետ մղելու ժամանակ անմահացել է նաև 20-ամյա Գրիգոր Գևորգյանը՝ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղից: Գրիգորն ու դիրքի ավագը, թշնամու նախահարձակ գործողություններից իրենց չկորցնելով, անմիջապես թաքստոց են ուղարկել դիրքի բոլոր նորակոչիկներին և երկուսով մարտի բռնվել մի քանի անգամ թվային գերակշռություն ունեցող թշնամու հետ: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գրիգորի հորեղբոր որդին՝ Վարազդատը:
«Տղաները երկուսով կարողացել են պահել դիրքը: «Սնարյադն» ընկել է եղբորս ու դիրքի ավագի միջև: Ավագին հարվածի ալիքը շպրտել է, իսկ եղբորս ստացած վիրավորումը կյանքի հետ անհամատեղելի էր: Հարվածից դիրքի ավագն ուշագնաց էր եղել, հետո երբ ուշքի է եկել ու գնացել, որ Գրիգորին հանի, արդեն ուշ էր».-ասում է Վարզդատն ու ավելացնում, որ այդ ամենի մասին ինքը՝ դիրքի ավագն է պատմել իրենց՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
Վերջին անգամ Գրիգորը մոր՝ տիկին Լիանայի հետ է խոսել՝ գիշերվա ժամը 1-ի կողմերը:
«Զանգեց ասաց՝ մամ ջան, չվախենաք, սարի նման ձեր թիկունքին կանգնած ենք: Ասի՝ ցավդ տանեմ, չենք վախենա, մենակ քեզ համար ենք վախենում, դու զգույշ եղիր: Ասաց լավ, բայց հեռախոսս կորել է, առավոտյան կզանգեմ: Ու էլ չզանգեց… չգիտեմ էլ՝ դեպքը երբ է եղել»,-պատմում է մայրը:
Գրիգորի հեռախոսը գտել է դիրքի ավագը և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տարել ու փոխանցել է Գրիգորի հարազատներին: Ծառայությունից Գրիգորից մնացած միակ հուշն այդ հեռախոսն է:
Հորեղբայրը՝ Քաջիկ Գևորգյանը պատմում է, որ մինչև հիմա հրամանատարությունը Գրիգորի անձնական իրերը չի հանձնել ընտանիքին:
«Ինչպես երևում է՝ շատ անտարբեր ու անմակարդակ հրամանատար է եղել: Այնքան անտարբեր էր, որ Գրիգորի ծառայության ամբողջ ընթացքում՝ տարի երեք ամիս, մի անգամ չի բարձրացել դիրքեր, որ տեսնի, թե իր զինվորներն ինչ պայմաններում են ծառայում: Այս ընթացքում մի անգամ գոնե չի էլ զանգել, որ ասի՝ ցավակցում եմ… Մենք ենք զանգել, ասել, որ մեր երեխայի իրերը տան, իրենից մնացած հուշեր են դրանք, ու նա անգամ չէր էլ իմանում, թե իր զինվորը, որ զոհվել է, որ դիրքում էր ծառայում»,-ասում է հորեղբայրը:
Խաչաղբյուրի գյուղապետը՝ Սերգո Գալստյանը, ում որդին էլ՝ Նարեկ Գալստյանը, 44-օրյա պատերազմում է զոհվել, Գրիգորի մասին անցյալով չի կարողանում խոսել: Ասում է՝ շատ բարի, աշխատասեր ու ընկերասեր մարդ էր, ծնողների թևն ու թիկունքն էր: Գրիգորն ու Նարեկը ընկերներ են եղել և երկուսն էլ՝ մեկը 44-օրյայում, մյուսը՝ այս՝ վերջին պատերազմի ժամանակ զոհվել են՝ հանուն իրենց երկրի պաշտպանության:
«Հողը արյունով են պահում, այլ կերպ չի լինում: Այդ տղաները արյուն են թափել իրենց հողի համար: Հողի համար պիտի արյուն թափես. եթե չթափես, թողնես գնաս, օտարության մեջ ազգդ կվերանա»,-ասում է Գալստյանը:
Գրիգորը տան կրտսերն ու միակ արու զավակն էր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/26/2023 08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ»
- 09/26/2023 08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
- 09/26/2023 08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/25/2023 17:56 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո
- 09/25/2023 17:10 Արի հրապարակ, որ Երևանը խրամատ չդառնա.Անդրանիկ Թեւանյան
- 09/25/2023 15:50 Ներում չկա, մինչև ներքին թշնամիները չպատժվեն դաժանագույն եղանակով, մենք ապրելու իրավունք չունենք.Ստեփան Դանիելյան
- 09/25/2023 15:42 Եթե ռուսների ռելոկացիայի ժամանակ վարձի գները բարձարացնելը դիտվում էր բիզնես, ապա արցախցիների դեպքում, երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին, իմացեք՝ դուք անսիրտ, անինքնասեր ու անհայրենիք եք. Հայրումյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
- 09/25/2023 18:33 Շիրակի մարզում տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. shamshyan.com
- 09/24/2023 09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու
- 09/24/2023 09:07 Երկրաշարժ` Թբիլիսիի մոտ. այն զգացվել է Լոռիում, Տավուշում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)