Թեմաներ
Երեքշաբթի 09 / 26 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2023   10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com 09/26/2023   10:28 23 քաղաքացի վերին շնչուղիների այրվածքներով տեղափոխվել է խաղաղապահների բժշկական հատուկ ջոկատ 09/26/2023   10:26 Գորիսի ԲԿ֊ում լույս աշխարհ է եկել արցախցի առաջին փոքրիկը 09/26/2023   10:13 Օգտատերը հրապարակել է Ասկերանում վառելիքի պահեստի պայթյունից տուժած արցախցիների անունները 09/26/2023   09:59 Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ․ ԱՆ 09/26/2023   09:47 ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 13,550 անձ 09/26/2023   09:37 Ասկերանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ․ կան զոհեր եւ անհետ կորածներ 09/26/2023   09:19 Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 09/26/2023   08:53 Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա․ Աբրահամյան 09/26/2023   08:46 Արցախին օգնելու համար կամավորները կարող են հերթագրվել 09/26/2023   08:41 Ֆրանսիան պատրաստ է օգնություն ուղարկել պայթյունից տուժած արցախցիներին 09/26/2023   08:39 Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով. ԱՆ 09/26/2023   08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ» 09/26/2023   08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ» 09/26/2023   08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ» 09/26/2023   08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ» 09/26/2023   08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ» 09/26/2023   08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ» 09/26/2023   08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ» 09/26/2023   08:04 ՔՊ պատգամավորներին հրահանգվել է չբացակայել Երեւանից․«Հրապարակ» 09/26/2023   08:00 Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ» 09/26/2023   07:52 Ինչու է Հայոց լեզվի դասագրքի վրա ադրբեջանական դրոշ. աղմուկ է բարձրացել. «Ժողովուրդ» 09/26/2023   07:47 Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ» 09/26/2023   07:44 ՔՊ-ում խուճապն անցել է. «Ժողովուրդ» 09/25/2023   23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 09/25/2023   23:46 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 09/25/2023   23:41 Ադրբեջանը լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին․ ԳԱԱ ՀԱԻ 09/25/2023   23:29 Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը․ Արցախի ՄԻՊ 09/25/2023   23:21 Ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկու փուլ․ ՌԴ ԱԳՆ 09/25/2023   22:51 ՀՀ ԱԳՆ հորդորում է օտարերկրյա լրագրողներին պահպանել երկրում նրանց գործունեության կանոնները 09/25/2023   22:39 Հրատապ, հենց հիմա օդային ճանապարհ պիտի բացվի դեպի Արցախ, մարդիկ են մահանում. Նաիրա Զոհրաբյան 09/25/2023   22:25 Այս երեք պետություններն ամեն ինչ կանեն, որ թույլ չտան չորրորդ պետության մուտքը տարածաշրջան․ Ղազինյան 09/25/2023   22:13 Փաշինյանը որոշել է ողջ երկիրը պլացդարմի վերածել՝ Ռուսաստանի Դաշնության դեմ, Ռուսաստանը լավ բարեկամ չի, բայց սարսափելի թշնամի կարող է լինել. Սուրենյանց 09/25/2023   22:05 Քաղաքացիների նկատմամբ ոստիկանական «ջարդի» հետքերով. 11 քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խոշտանգման հատկանիշներով 09/25/2023   22:03 ԱՄՆ ՄԶԳ-ն կհայտարարի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար լրացուցիչ հումանիտար աջակցության մասին 09/25/2023   21:46 Կան հարյուրավոր տուժածներ, զոհերի ու վիրավորների թիվ դեռեւս հնարավոր չէ պարզել. Արցախի ՄԻՊ 09/25/2023   21:44 ԱՏՁՄ-ն արագ արձագանքման գործողություններ կիրականացնի ԼՂ հայրենակիցներին օգնելու համար 09/25/2023   21:37 Ժամը 8-ից անհնազանդության ակցիաները կվերսկսվեն, իսկ 13։30-ին՝ մեքենաների «քշադուլ» կհայտարարվի 09/25/2023   21:32 Բռնի տեղահանվածները Կոռնիձորից ավտոբուսներով կտեղափոխվեն Երեւան 09/25/2023   21:27 Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան 09/25/2023   21:14 Ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի և ընդդեմ նրա ապօրինի ձերբակալության 09/25/2023   21:13 ԼՂ-ում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան. Փաուեր 09/25/2023   21:10 Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին 09/25/2023   21:07 Չեմ ուզում վախեցնել, բայց ասեմ, որ օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու.Թևանյան 09/25/2023   20:57 Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել․ Աբրահամյան 09/25/2023   20:56 Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը 09/25/2023   20:54 Խաղաղապահների բուժանձնակազմը ներգրավվել է պայթյունից տուժածներին ցուցաբերվող օգնությանը 09/25/2023   20:44 Էրդողանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի հարցով իրենց մտահոգում է Իրանի դիրքորոշումը, իսկ Հայաստանի իշխանությունների մասով՝ հարցը լուծված է...Հակոբյան 09/25/2023   20:38 Փաշինյանն ընդունել է ՌԴ Ներքին գործերի նախարարին 09/25/2023   20:35 Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները. Բայդենի նամակը՝ Փաշինյանին
09/24/2023   17:38 Ուրվականի վերածված Թաղավարդ առաջին բնակիչներն են վերադառնում. ասում են՝ զոհեր շատ ունենք 09/25/2023   20:11 Ստեփանակերտցի բժիշկը խնդրում է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ 09/25/2023   13:37 Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ. Սամվել Բաբայան 09/25/2023   10:06 «Գալի՞ս ես մեր հետ». «Ինչ եք պատիվ տալիս, որ գամ». Շարմազանովի ու կարմիր բերետավորների երկխոսությունը (տեսանյութ) 09/25/2023   16:10 Ծանր է, աննկարագրելի ծանր․ երեխաները տան պատերն են պաչում ու անդադար հարցեր տալիս՝ ո՞ւր ենք գնում, ե՞րբ ենք հետ գալու մեր տուն․ հայրական օջախներին հրաժեշտ են տալիս արցախցիները 09/24/2023   18:11 Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, որոնցից երեքը՝ երեխա, 4 հոգի գերեվարվել է. Արցախի ՄԻՊ 09/25/2023   12:56 Արցախցի կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ Shamshyan.com 09/24/2023   20:20 Հրապարակը՝ Հանրահավաքի ժամանակ. մասնակցել է մի քանի տասնյակ հազար քաղաքացի 09/24/2023   21:02 Էրդողանը վաղը գնում է Նախիջեւան «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար». Դանիելյան 09/25/2023   21:27 Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան,բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Հունան Թադևոսյան 09/25/2023   20:16 Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում․ Ապոկալիպսիս բաց երկնքի տակ․ Արցախ 09/24/2023   23:14 Ալեն Սիմոնյանը բացահայտել է, թե որն է եղել Փաշինյանի միակ անհամաձայնությունը՝ Արցախի ԱԽ հայտարարության վերաբերյալ 09/24/2023   11:03 Մետրոպոլիտենը նոր հաղորդագրությամբ է հանդես եկել ու այդպես էլ չի ասել, թե մետրոն փակելու որոշումը երբ է կայացվել 09/25/2023   13:54 Ադրբեջանը հիմա էլ պատրաստվում է Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով 09/24/2023   11:09 «Սա ևս մեկ նշան է Սյունիքի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի»․ Վարուժան Գեղամյան 09/24/2023   19:02 Փոքրիկ Նվերը, որին փնտրում էինք բոլորս, սպանվել է 09/25/2023   15:00 Նրանք ցանկացել են ամուսնանալ Արցախում․ Պսակադրություն՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում 09/24/2023   20:40 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 09/25/2023   12:25 Վերջին անգամ գիշերեցի իմ տանը, ավելի ճիշտ լուսացրի, կներես պապ, չկարողացա գալ քեզ հրաժեշտ տալու, պատից կախված լուսանկարդ սրբորեն ինձ հետ վերցնելու. արցախցի 09/24/2023   22:38 Մի խոսե՜ք, գործե՛ք, փրկե՛ք ու փրկվե՛ք. Մետաքսե Հակոբյան

Հայ հասարակության մի ստվար զանգվածի մոտ շոշափվում են հակառուսական տրամադրություններ եւ ԱՄՆ-ն փորձում է հայ հասարակության մեջ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը. Կարեն Քոչարյան 09/19/2022   21:48  |  Քաղաքական

Շարքային քաղաքացին կշարունակի հավատալ, որ փրկիչ էր երեկ, մինչեւ այն պահը, երբ կլինի հաջորդ պատերազմական գործողությունը։ Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցելությանը եւ դրանից հայ հասարակության որոշ հատվածի շրջանում ձեւավորված ակնկալիքներին, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա դիտարկմամբ՝ Փելոսին երկու խնդիր էր լուծում իր այցելությամբ։

Առաջին խնդիրը, ըստ քաղտեխնոլոգի, նախընտրական շրջանում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համար ամերիկահայերի ձայների խնդիրն էր եւ հենց դրանով էր պայմանավորված նրա այցելության էմոցիոնալ ֆոնը, այդ թվում, Հայաստանի դեմոկրատիային աջակցելու հայտարարությունը։ Մյուս խնդիրը, Կարեն Քոչարյանի խոսքով, աշխարհաքաղաքական է, որից, բնականաբար, ԱՄՆ-ը փորձելու է օգտվել։

«Վերջին հարյուր տարվա մեջ առաջին անգամ, այնուամենայնիվ, ստեղծվել է մի իրավիճակ, որ հայ հասարակության մի ստվար զանգվածի մոտ շոշափվում են հակառուսական տրամադրություններ՝ ընդ որում, բավականին լուրջ։ Բնական է, որ ԱՄՆ-ի նման երկիրը դա շատ լավ գիտի, որովհետեւ, ի տարբերություն այլ աշխարհաքաղաքական կենտրոնների, եւ հենց նույն Ռուսաստանի, միշտ պուլսի վրա է պահում ձեռքը եւ փափուկ ուժի կողմնակից է, որը Ռուսաստանն այդպես էլ չսովորեց։ Շոշափելով ու հասկանալով, որ սա առիթ է հայ հասարակության մեջ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, ԱՄՆ-ը հիմա այդ փորձն է կատարում»,- ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ դժվար է ասել, թե դա գործնականում ինչ արդյունք կարող է տալ։

Կարեն Քոչարյանի խոսքով, ամերիկյան աջակցությունը գործնականում տեսել ենք, բայց ոչ Հայաստանում․ «2003-2012 թվականներիին Ամերիկայից ամեն շաբաթ մի օդանավ փող էր իջնում Վրաստան»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Վրաստանի պարագայում Թուրքիայի եւ Ադրբեջանի խնդիր գոյություն չուներ, մինչդեռ Հայաստանի պարագայում այս երկու երկրների հետ ԱՄՆ-ն ունի շահեր, արդյո՞ք հնարավոր է նույնը ակնկալել Հայաստանի դեպքում, Կարեն Քոչարյանն արձագաքեց՝ այնպես չէ, որ այժմ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերը ամբողջությամբ համընկնում են։ «Օրինակ,միայն այն փաստը, որ եկող տարի Թուրքիայում ընտրություններ են, կարելի է օգտագործել։ Սկսած 2016 թվականի զինվորական հեղաշրջումից, որի շահառուն հենց Արեւմուտքն էր, վերջինս ձեռք չի քաշել Էրդողանին Գյուլենով փոխարնելու գաղափարից, Գյուլենը մինչեւ հիմա ԱՄՆ-ում է նստած։ Տեսականորեն հնարավոր է, եթե Միացյալ Նահանգները ցանկանան զենք բերել, կարող են, այնպես,ինչպես պատերազմի օրերին Իսրայելից ու Թուրքիայից զենք էր գնում Ադրբեջան, բայց կբերե՞ն, թե ոչ, սա է խնդիրը։ Ես կասկածում եմ, որ կբերեն»,-նշեց Կարեն Քոչարյանը։

Նա անդրադարձավ նաեւ Գաֆեսճյան արվեստի տանը Փելոսիի՝ հակաիրանյան մեսիջին , շեշտելով․ «Չեմ կարծում, թե Նենսի Փելոսին անգիր գիտեր Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպը կամ Խանջյանի «Վարդանանք» նկարը կամ ընդհանրապես, Վարդան Մամիկոնյանի մասին հայտնի պատմվածքը, որի մասին Իրանում ոչ ոք չգիտի։ Պարզ է , որ Փելոսիին հատուկ տարել էին այդտեղ եւ դա կազմակերպել էր հայկական կողմը, սա ուղղակի կասկած չի հարուցում»։ Միեւնույն ժամանակ, քաղտեխնոլոգը նկատեց՝ այսօր աշխատում է պահի շահը ։

«Այս պահին այնպես, չէ, որ Միացյալ Նահանգները շատ դեմ են Իրանի եւ տարածաշրջանում ուժային այլ կենտրոնների հակամարտությանը։ Յուրաքանչյուր կոնֆլիկտից միշտ երրորդ կողմն է շահում, որովհետեւ կոնֆլիկտի երկու կողմն էլ թուլանում են»,-ասաց Կարեն Քոչարյանը։

Ինչ վերաբերվում է Փելոսիի այցի պատմական լինելու վերաբերյալ հայտարարություններին, քաղտեխնոլոգը նկատեց ՝ այցը բովանդակային առումով պատմական չէր, այն պատմական կարող է ընկալվել զուտ անձի առումով, որովհետեւ Հայաստան էր եկել ԱՄՆ-ի երրորդ դեմքը։ Իսկ գործող իշխանությունները, ինչպես ամեն բան, տապալեցին նաեւ այդ այցելությունը՝ թարգմանության հետ կապված խայտառակ դրվագով։ «Այս իշխանությունները ոչ մի բանի ունակ չեն, ինչպես իմ լավ ընկեր Վիգեն Հակոբյանն է ասում՝ Նիկոլ Փաշինյանը սկզբում ձախողեց պատերազմը, հետո՝ խաղաղությունը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:41 18/09/2022  |  ԼՐԱՀՈՍ«Մնաց գիշերը չինացիների պորտը մի հատ լավ տեղը դնենք… ու սպասենք` մյուս շաբաթ ինչ է կատարվելու մեզ հետ»․ Կարեն Քոչարյան
11:33 18/09/2022  |  ԼՐԱՀՈՍՊետք է սթափվել և լրջանալ. Ոսկանյան
22:10 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին այս շաբաթ կայցելի Հայաստան և կհանդիպի Փաշինյանի հետ
21:40 15/09/2022  |  ՔաղաքականԸնդդիմությունը չունի պլան «Բ» , «Ց», իրենք մինչև հիմա սցենար չունեն, երեկ անակնկալի էին եկել, չգիտեին՝ ինչ անեն.քաղտեխնոլոգ
19:37 14/09/2022  |  Միջազգային լրահոսԱՄՆ-ն Լին Թրեյսիի թեկնածությունն է առաջարկել Ռուսաստանում դեսպանի պաշտոնում. ԶԼՄ-ներ
21:37 13/09/2022  |  ԼՐԱՀՈՍՍենատոր Փիթերսը կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին
23:09 09/09/2022  |  Միջազգային լրահոսԱՄՆ-ը ցանկություն է հայտնել Տաջիկստանի հետ համագործակցել անվտանգության ոլորտում
21:21 09/09/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան
16:26 08/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մարությանի հնարավոր ակտիվացումը լուրջ անհանգստություն է առաջացրել ՔՊ-ում, նա ձայներ կխլի իշխանական ընտրազանգվածից (տեսանյութ)
16:00 08/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱննայի օդանավակայանում մնալը շատ մեծ պրոբլեմ է իրենց համար, առաջին զանգերն են. Քոչարյան (տեսանյութ)

Արխիվ

[]