Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

ԶՊՄԿ-ի մութ ու կոռուպցիոն գործարքի մասին հրապարակումը դուր չի եկել ԱՆԻՖ-ին. Տեղեկատվություն տրամադրելու փոխարեն փորձում է դատական կարգով զրկել «Փաստինֆո»-ին՝ գնահատողական կարծիք հայտնելու իրավունքից 09/09/2022   19:19  |  Մեկնաբանություն

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ն, կարճ ասած՝ «ԱՆԻՖ»-ը դատի է տվել «Փաստինֆո» լրատվական գործակալությանը։ Հարցին, թե ինչու՞ է դատի տվել՝ օրենքի տառին համահունչ կդժվարանա պատասխանել նույնիսկ «ԱՆԻՖ»-ը, որին ՀՀ կառավարությունն օժտել է բացառիկ լիազորություններով՝ վերջինիս հավատարմագրային կառավարմանը հանձնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և օժտելով նրան պետական ներկայացուցչության մանդատով։ Ինչը նշանակում է՝ տվյալ ֆոնդի պաշտոնական կայքէջի ամենաերևացող մասում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն պիտի հանրության հետ հետադարձ կապի իրականացման ապահովմանն ուղղված տեղեկատվություն լիներ։ Ընդ որում, դա պիտի նրա համար առաջնահերթություն համարվեր։

Մինչդեռ «ԱՆԻՖ»-ը որդեգրել է օրենքը կոպտորեն խախտելու ու ԶԼՄ-ների՝ տեղեկություն ստանալու իրավունքը սահմանափակելու, խոչընդոտելու քաղաքականությունը։ Ըստ օրենքի տեղեկատվություն ստանալու իրավունքն այստեղ ի սկզբանե բախվում է պատի։ Ֆոնդի ներկայացրած ներդրումային ծրագրերը բացելու, թեման զարգացնելու, այն հանրության համար թափանցիկ դարձնելու հնարավորություն ընձեռնված չէ լրատվամիջոցներին։

Իսկ ցանկացած լրատվամիջոցի գործունեության կարևոր գործառույթը պետական մարմինների, այդ թվում՝ պետական ֆոնդերի գործունեության, ծրագրերի վերաբերյալ հասարակությանը իրազեկելն է։ Եվ այս համատեքստում էլ «Փաստինֆոն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վերաբերող՝ հանրությանը հետաքրքրող մի շարք հարցեր է ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ին՝ ակնկալելով ստանալ հստակ պատասխաններ։ Նկատենք, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի արդեն ավելի քան 21 տոկոսը կասկածելի եւ մութ գործարքի պայմաններում նոր գնորդները նվիրել են կառավարությանը, որն էլ դրանց կառավարումը, ինչպես նշեցինք, հանձնել է ԱՆԻՖ-ին։

 «ԱՆԻՖ»-ի տնօրենների խորհրդի նախագահը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, ով տևական ժամանակ արդեն հանդես է գալիս որպես Երևանի քաղաքապետի՝ իշխանության թեկնածու, ինչը նշանակում է նա ակնկալում է դառնալ Հայաստանի ամենահանրային դեմքերից մեկը՝ մշտապես լրատվամիջոցների և հասարակության ուշադրության կենտրոնում, նրանց հարցերին ականջալուր։ ՈՒրեմն, պատրաստ պիտի լինի հանրության հետ բաց և թափանցիկ, մշտական փոխշփման մեջ գտնվելուն։

Բայց դառնանք «ԱՆԻՖ»-ին. կայքում մենք չկարողացանք գտնել որևէ տեղեկատվություն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի մասին։ Ավելին, տեղեկություն չկա նաեւ տնօրենների խորհրդի անդամների, այդ թվում միջազգային անդամների կոնտակտների մասին։ Լրատվամիջոցին մնում էր պատկան մարմնին գրավոր հարցեր ուղղելը և պատասխաններ ստանալը, ինչն էլ արել է «Փաստինֆոն»՝ իրականացնելով իր բուն գործառույթը։ Ընդ որում՝ այս կառույցից հավաստել էին, որ թեեւ Էլեկտրտոնային փոստերի հասցեները հրապարակված չեն, բայց իրենց միջոցով կարող ենք հարցումները ուղարկել։

Իսկ ինչ հարցեր էինք խնդրել տնօրենների խորհրդի անդամներին ու ներդրումային կոմիտեի նախագահին՝ պատասխանել։ Դրանք են՝ Ինչու՞ է ԶՊՄԿ-ն մերժում բաժնետիրոջը, որպեսզի վերջինս իրականացնի ընկերությունում ստուգում: Արդյո՞ք սա պայմանավորված է տվյալ տեղեկատվություն պահանջող բաժնետիրոջ անձով (նրա կողմից բերված հայցերով) թե ոչ, կամ արդյո՞ք իրենք դիմել և/կամ նախաձեռնել են ստուգման կամ աուդիտի անցկացում և ԶՊՄԿ-ն Հայաստանի Հանրապետության էլ է մերժել ստուգման կամ աուդիտի անցկացումը, թե Հայաստանի Հանրապետությունը ունեցել է հնարավորություն ԶՊՄԿ-ում ստուգում կամ աուդիտ իրականացնել: Եթե նման դիմում չեք ներկայացրել, հաշվի առնելով վերջին ժամանակների բացահայտումները (մոտ 15 մլրդ դրամի վնասի փոխհատուցում ԶՄՊԿ-ի կառավարման մարմինների կողմից) արդյո՞ք նման անհրաժեշտություն չեք տեսնում, իսկ եթե իրականացրել եք ստուգում՝ ինչպիսի խախտումներ են հայտնաբերվել:

Հարցերը, որոնք, ըստ էության, հանրության հետաքրքրությունների տիրույթում են, տևական ժամանակ անպատասխան մնալուց հետո կարելի է ասել առկախվել են, քանի որ խմբագրության ստացած անստորագիր նամակը ոչ մի պատասխան չի պարունակել, ինչն էլ արձանագրվել է «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից» վերտառությամբ հունիսի 25-ին հրապարակված նյութում։

Դրանից շուրջ 1,5 ամիս անց տեղեկանում ենք, որ մեր հարցմանը չպատասխանած այս կառույցը դատական հայց է ներկայացրել՝ իրենց գործողությունների վերաբերյալ մեր գնահատակողական կարծիքի համար։

Նկատենք՝ ԱՆԻՖ-ից պատասխան կամ հերքում խմբագրությունը չէր ստացել ու միայն դատարանից է տեղեկացել վեճի մասին, իսկ ինչն է վիճարկում ԱՆԻՖ-ը։ Պարզվում է այն, որ մեր հարցումը հասցեատերերին չհասնելը դիտարկել ենք որ նրանց զերծ են պահում ԶՊՄԿ-ի՝ մութ, կոռուցպիոն գործարքի մանրամասներին տեղյակ լինելուց։ ԱՆԻՖ-ը չի ասում, որ մեր հարցումներն ուղարկել են հասցեատերերին, ինչի մասին մեզ տեղյակ են պահել։ Չի ասում, որովհետեւ 5 տարբեր անձանց ուղարկված հարցումներին ի պատասխան ստացված անստորագիր գրության մեջ նման խոսք չկա։ Բայց պարզվում է, ըստ ԱՆԻՖ-ի, ԶԼՄ-ն, լրագրողը իրավունք չունի իրենց գործողությունների կամ անգործության վերաբերյալ հանդես գալ գնահատողական վերաբերմունքով։ Իրենք կարող են խախտել օրենքը, իսկ մենք էլ պետք է ասենք կեցցե ԱՆԻՖ-ը։

Մտայնությունը, թե՝ լրատվամիջոցները զուտ տեղեկատվություն փոխանցող են, խորապես սխալ է, քանի որ հետաքննական, վերլուծական, հրապարակախոսական լրագրությունը լրատվամիջոցներից անբաժանելի են։

Ի վերջո, մենք ժողովրդավարական երկրում չենք ապրու՞մ, Փաշինյանն էր կարծես հայտարարել, թե ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է։ Իսկ ժողովրդավարական երկրում թիվ 1 նախապայմանը հրապարակայնությունն ու հաշվետվողականությունն է։ Ախ, հա, այդ հայտարարությունը միայն միջազգայինների ականջների համար է, իսկ մենք Հայաստանում գիտենք, թե ինչն է իրականում այս իշխանությունների բրենդը՝ մարտնչող տգիտությունն ու մանիպուլյացիան, ճնշումները։

ժողովրդավարական պետության մեջ ինչպե՞ս կարող է կառավարությունը գործարք կնքել բոլոր ժամանակներում պետության թիվ 1 հարկատու՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ և այդ գործարքի մանրամասները թաքուն պահել հասարակությունից։ Լրատվամիջոցին էլ , որը հանրությանն իրազեկելու համար հարցեր է ուղղում, անպատասխան թողնել, դեռ մի բան էլ դատի տալ՝ 5 միլիոն գումար պահանջել։ Ասենք ինչու այդքան քիչ՝ գուցե միանգամից 50 մլն միանգամից պահանջեիք։ Այս գրաքննությունը և այս ճնշիչ մեքենան ու՞ր է տանում Հայաստանը։

Բնականաբար, «Փաստինֆո»-ն պատասխանատու է իր հայտնած յուրաքանչյուր մտքի համար՝ ինչպես իր ամենօրյա գործառույթներն իրականացնելիս, այնպես էլ՝ խնդրո առարկա դեպքում։

Կհանդիպենք դատարանում, որտեղ կհիմնավորենք գնահատողական դատողություններով հանդես գալու իրավունքը, նաեւ՝ հիմքերը։

Իսկ եթե, ցանկանում են զրկել մեր կարծիքն ու տեսակետը հայտնելու, մեր գնահատականն ունենալու իրավունքից, ներողություն, թույլ չենք տա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:55 08/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱվինյանը մտադիր է Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարել նախ որպես քաղաքապետի տեղակալ. Խաժակյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Ավինյանի հետ հանդիպման մասին
21:21 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱնվճար լինում է միայն պանիրը՝ մկան թակարդում. ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու գործարքը մութ է, կոռուպցիոն ռիսկ կա․ Դանիել Իոաննիսյան
09:03 02/09/2022  |  ՄամուլՏիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում.«Հրապարակ»
09:39 30/08/2022  |  ՄամուլԻնչու Կոմբինատից ստացված նվերով Կառավարությունը չի մարում անապահովների վարկերը. «Ժողովուրդ»
10:21 27/08/2022  |  ՄամուլՏիգրան Ավինյանը որոշել է՝ ով է ցուցակում երկրորդը. «Հրապարակ»
18:52 22/08/2022  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանի հայտարարությունն անհաջող PR էր, այն նրա վարկանիշի վրա բացասաբար է ազդել. Չհայտարարված ընտրություններում Ավինյանի մրցակիցը Ռոտենբերգն է
10:07 19/08/2022  |  ՄամուլԻնքնահռչակ քաղաքապետը.Տիգրան Ավինյանը «Սուրմալու» էր գնացել վարչական շրջանների ղեկավարների հետ.«Ժողովուրդ»
20:10 18/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱվինյանի սկանդալային հայտարարությունը. Փաստորեն իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ անցկացնել Երևանի արտահերթ ընտրություններ, այնպես, որ որևէ մեկը պատրաստ չլինի դրան
12:40 17/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱյստեղ եմ որպես «ՔՊ»-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու. Ավինյանը «Սուրմալու»-ի դեպքի վայրում էր
10:55 16/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի.Ավինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]