ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիազորությունները դադարեցված դատավոր Սիմա Իսկանդարյանը դատի է տվել դատական դեպարտամենտին. պահանջում է իր գործով նիստերի կրիչը 07/11/2022 14:22 | ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Դատական դեպարտամենտի։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԲԴԽ-ն բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը և կիրառել ամենախիստ պատժատեսակը՝ դադարեցնելով դատավորի լիազորությունները՝ էական կարգապահական խախտում կատարելու հիմքով։
Սիմա Իսկանդարյանի նկատմամբ վարույթը հարուցվել էր դատավորի մասնակցությամբ ավտովթարից հետո տեղի ունեցած միջադեպի համար։ Մասնավորապես, ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության, դատավորը վթարի ենթարկվելուց հետո պատշաճ վարքագիծ չի դրսևորել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ, վիրավորել նրանց՝ չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին։ Ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, ինչի ընթացքում Իսկանդարյանը ոստիկանին անվանել է «ոչխար», ապա պարզաբանել՝ «ոչխար ես, որովհետև ցավեցնում ես»։ Դատավոր Իսկանդարյանն ինքը չի ընդունում, որ ավտովթարի ժամանակ եղել է ոչ սթափ վիճակում, ինչի համար էլ կազմվել է արձանագրություն։ Դատավոր Սիմա Իսկանդարյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը մեզ հետ զրույցում ԲԴԽ որոշումը գնահատել էր որպես ոչ իրավաչափ, սակայն սպասելի, ինչի տպավորությունը ստացվել էր հենց նիստերի ընթացքում։
Սիմա Իսկանդարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել դեպարտամենտին՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ում քննված գործով նիստերի ձայնագրման կրիչը տրամադրել իրեն։ Հայցադիմումը գտնվում է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի վարույթում։ Բացի այդ՝ հայցվորը միջնորդություն է ներկայացրել՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որը դատարանը բավարարել է՝ արգելելով Դատական դեպարտամենտին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում քննված գործով նիստերի ձայնագրման կրիչի հետ կատարել որևէ գործողություն, մասնավորապես՝ այն ոչնչացնելու, վնասելու կամ այլ եղանակով խոտանելու գործողություններ:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/30/2023 08:34 Փաշինյանը խաբել է. մաս 170. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:30 Ուզում են խլել ստադիոնը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:26 Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:22 Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ․«Հրապարակ»
- 03/30/2023 08:18 Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:13 Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ»
- 03/30/2023 08:10 Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/30/2023 15:43 Իրավիճակը շատ ավելի լուրջ է. Վարդան Բալյան
- 03/30/2023 14:26 Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում. Ոսկանյան
- 03/30/2023 11:55 Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին.քաղաքագետ
- 03/30/2023 11:30 Պաշտոնապես դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում ՔՊ պատգամավորների հետ․ Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2023 21:34 Արարատի մարզում Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
- 03/29/2023 15:04 Հրդեհ բնակարանում․ տուժածներ չկան
- 03/28/2023 21:22 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ 24-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2023 19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ