ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունն ավարտվեց. Դավիթ Խաչատուրյանը ինքնաբացարկ է հայտնել ու հրաժարվել մասնակցել՝ քննությանը (տեսանյութ) 07/07/2022 20:30 | Դատական ռեպորտաժներ

ՀՀ բարձրագույն դատարան խորհուրդը՝ Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ Խորհուրդը կանցներ միջնորդության բուն քննությանը՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը բարձրաձայնեց ինքնաբացարկի հիմքերի մասին։ Մասնավորապես, ինչպես արդեն հայտնի է դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթում է գտնվում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը, որը Դավիթ Խաչատուրյանի ազգականն է՝ հորաքրոջ թոռը։ Այս հանգամանքով պայմանավորված՝ Խաչատուրյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ, թեև բարեկամական հարազատության աստիճանն այնքան էլ մոտիկ չի թվում, բայց տեսանելի անաչառության կանոնները պահպանելու համար խնդրում է բավարարել միջնորդությունը։ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները դիրքորոշում չհայտնեցին՝ թողնելով Խորհրդի հայեցողությանը, դատավոր Վարդան Գրիգորյանն էլ նշեց՝ առաջին անգամ Խաչատուրյանից է լսում, որ վերջինիս ազգականի վերաբերյալ գործն իր վարույթում է գտնվում, այնուամենայնիվ վստահեցնում է, որ բոլոր գործերով ինքը ձգտում է օբյեկտիվ լինել, իր համար տարբերություն չկա։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց բավարարել Խաչատուրյանի՝ ինքնաբացարկի միջնորդությունը, ինչից հետո անցավ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության բուն քննությանը։
ՀՀ ԱՆ ՎԾ վարչության պետ Հայկ Սանոյանը ներկայացրեց միջնորդությունը, համաձայն որի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդումը։ Ըստ նախարարության՝ դատավորի կողմից իբրև թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, դատավորը քրեական գործով բավարարել է անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 1.5 մլն ՀՀ դրամը, նախարարության ներկայացուցչի պնդմամբ՝ դատարանի որոշումը պատճառաբանված չէ։
«Դատարանը գրավի թույլատրելիության հարցը լուծելիս որոշման պատճառաբանական մասում ընդհանրապես չի անդրադարձել և գնահատման չի ենթարկել ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքին այն պայմաններում, երբ տվյալ քրեական գործով նախկինում ամբաստանյալի նկատմամբ քննությունից թաքնվելու հիմքով հայտարարված է եղել հետախուզում»,- նշեց Սանոյանը։
Դատարանը որպես նոր հանգամանք է մատնանշել ամբաստանյալի վատառողջ լինելը, ունի բուժման կարիք, խնամքին է գտնվում մանկահասակ երեխա։ Դատարանը գտել է, որ ամբաստանյալի կողմից խափանման միջոցի պայմանը խախտելը կարող է հանգեցնել գրավը պետության եկամուտ դարձնելուն, իսկ տվյալ պարագայում հաշվի առնելով ամբաստանյալի ընտանեկան դրությունը, դատարանը գտել է, որ գումարի կորստի մտավախությունը բավարար երաշխիք կարող է հանդիսանալ ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Խնդիրն այն է, որ ամբաստանյալի նկատմամբ գրավի կիրառումից հետո վերջինս թաքնվել է գործի քննությունից, հայտարարվել է հետախուզում, վերջինս բերման է ենթարկվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Այժմ գործով դատաքննությունը շարունակվում է։
Անդրադառնալով միջնորդությանը՝ ԲԴԽ անդամներից Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ տպավորություն է, որ գնահատողական դաշտ են մտել՝ դատավորի ներքին համոզմունքի, փաստերը յուրովի գնահատելու հետ կապված, ապա հարց ուղղեց՝ արդյոք սա կարելի է դիտարկել որպես դատավարական օրենքի ակնհայտ կոպիտ խախտում, ինչին ի պատասխան ԱՆ ներկայացուցիչ Հայկ Սանոյանը նշեց, թե դա ոչ թե գնահատման դաշտի տիրույթում է, այլ՝ դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների խախտում։ Դատավոր Վարդան Գրիգորյանը եզրափակիչ խոսքում նշեց, որ որևէ հանգամանքով երբևէ կաշկանդված չի լինում, փորձում է առավելագույնս օբյեկտիվ քննություն իրականացնել, սակայն խնդրում է հաշվի առնել, որ այս գործով քննությունը դեռևս պետք է շարունակվի և եթե այն երկար տևի, ապա կարող է կրկին քննարկվել խափանման միջոցի փոփոխման հարցը, հետևաբար, կողմերը նայելու են նաև ԲԴԽ կայացված որոշմանը և ենթադրություններ կատարելու՝ իր վարքագծի վերաբերյալ։
Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 18-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/26/2023 09:26 Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
- 03/25/2023 09:00 Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
- 03/25/2023 08:53 Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:48 Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»
- 03/25/2023 08:43 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:34 Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:29 Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/26/2023 14:34 Կառուցապատողների հայկական ասոցիացիան 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան
- 03/26/2023 14:24 Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն. քաղաքագետ
- 03/26/2023 13:26 Սիսիանում քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Դանիելյանն ահազանգում է ընտրախախտումների մասին
- 03/26/2023 12:20 Սա մի բան է, որին մենք դժվար թե նվիրեինք մեր կիրակնօրյա առավոտները. Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/26/2023 14:54 Վթար Շահումյան գյուղում
- 03/26/2023 11:42 «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին
- 03/26/2023 10:42 Կապան-Աղվանի ճանապարհին բեռնատարի կողաշրջման հետևանքով 35-ամյա տղամարդ է մահացել
- 03/26/2023 09:33 Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը